среда, 19 октября 2011 г.

Երեխայի իրավունքների և բռնությունների թեմայով բանավեճ Գյումրիում


    Հոկտեմբերի 17-ին Գյումրու թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «ՀՀ-ում երեխաների իրավունքները պաշտպանված են» թեմայով բանավեճ:     
Ծրագիրը իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն ինք» միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության համաֆինանսավորմամբ:  
Բանավեճի կազմակերպմանը աջակցել է «Սեյվ դը չիլդրեն»  կազմակերպության Հայաստանի գրասենյակի կողմից իրականացվող «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի շրջանակներում գործող երեխայի պաշտպանության թիմի անդամ, թիվ 12 միջն.դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Ն.Հովհաննիսյանը: Մասնակցում էին ավագ դասարանների աշակերտներ: Բանավիճող կողմերը նախապես ուսումնասիրել էին  երեխայի իրավունքների ու պաշտպանությանն առնչվող փաստաթղթերը, ձեռնարկները,  ազգային ծրագրերը, որոնք տրամադրվել էին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության բաժնի, Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության խորհրդի, «Սեյվ դը չիլդրեն»  կազմակերպության հայաստանյան գրասենյակի, Ա.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Գյումրու մասնաճյուղի կողմից:

суббота, 15 октября 2011 г.

Բողոքի քարոզարշավ Գյումրիում


 
Հոկտեմբերի 12-ին Օքսֆամ միջազգային բրիտանական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիում կազմակերպվել էր բողոքի երթ՝ ուղղված սննդամթերքի կամայական գնաճի դեմ: Բողոքի երթին մասնակցում էին Գյումրու Ինֆոտան կամավորներն, Երիտասարդական բանկ կոմիտեի անդամներն, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ակցիան մեկնարկեց Շիրակի մարզպետարանի դիմացից, այնուհետև մասնակիցները երթով անցան Գյումրու փողոցներով՝ հասնելով կենտրոնական հրապարակ: Երթի մասնակիցները «Աշխարհն առանց սովի», «Ոչ պարենամթերքների կամայական գնաճին», «Ոչ ասենք տեղական արտադրության հաշվին ներկրվող պարենամթերքին» և այլ բովանդակությամբ տեղեկատվական թերթիկներ բաժանեցին անցորդներին: Կազմակերպվել էր նաև ստորագրահավաք, որին մասնակցեցին բազմաթիվ գյումրեցիներ՝ այդպիսով միանալով սննդամթերքի կամայական գնաճի դեմ բողոքին:

пятница, 14 октября 2011 г.



 Միջոցառումներ Գյումրիում
Հոկտեմբերի 14-ին Գյումրիում`  ՀԱԵ սոցիալ-կրթական կենտրոնում, տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում "Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ"ծրագրի շրջանակներում: Կլոր-սեղան քննարկմանը մասնակցում էին Գյումրու լրագրողներ,  քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, մտավորականության ներկայացուցիչներ և Երևանի առաջատար լրագրողներ ու փորձագետներ: Քննարկման թեման էր` "Թվայնացումը և հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրությունը. տեղեկատվական առաջարկ և պահանջարկ": Քննարկման ավարտից հետո "Ցայգ" հեռուստատեսության ուղիղ եթերում ԵՄԱ  "Մամուլի ակումբ պլյուս" հաղորդաշարի շրջանակներում տեղի ունեցավ հեռուստաբանավեճ, որի մասնակցում էին մայրաքաղաքից հրավիրված փորձագետներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից մի քանիսը: