суббота, 15 октября 2011 г.

Բողոքի քարոզարշավ Գյումրիում


 
Հոկտեմբերի 12-ին Օքսֆամ միջազգային բրիտանական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիում կազմակերպվել էր բողոքի երթ՝ ուղղված սննդամթերքի կամայական գնաճի դեմ: Բողոքի երթին մասնակցում էին Գյումրու Ինֆոտան կամավորներն, Երիտասարդական բանկ կոմիտեի անդամներն, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ակցիան մեկնարկեց Շիրակի մարզպետարանի դիմացից, այնուհետև մասնակիցները երթով անցան Գյումրու փողոցներով՝ հասնելով կենտրոնական հրապարակ: Երթի մասնակիցները «Աշխարհն առանց սովի», «Ոչ պարենամթերքների կամայական գնաճին», «Ոչ ասենք տեղական արտադրության հաշվին ներկրվող պարենամթերքին» և այլ բովանդակությամբ տեղեկատվական թերթիկներ բաժանեցին անցորդներին: Կազմակերպվել էր նաև ստորագրահավաք, որին մասնակցեցին բազմաթիվ գյումրեցիներ՝ այդպիսով միանալով սննդամթերքի կամայական գնաճի դեմ բողոքին:


 Օքսֆամ միջազգային բրիտանական կազմակերպության իրականացրած «Հանուն ավելի լավ ապագայի»  ուսումնասիրության համաձայն` հիմնական սպառման ապրանքների գները հաջորդ 20 տարիների ընթացքում ավելի քան կկրկնապատկվեն։ Սա կործանարար կերպով կանդրադառնա աշխարհի աղքատ մարդկանց վրա, ովքեր իրենց եկամտի համարյա 80 տոկոսը ծախսում են սննդի վրա։
Իսկ Հայաստանում աղքատության մակարդակը շարունակում է աճել և ներկայում կազմում  է  34,1 տոկոս,  գյուղական բնակավայրերում՝ 34,9 տոկոս:
Ակցիայի մասնակիցները կոչ են անում կառավարությանը ներդրումներ կատարել գյուղատնտեսության ոլորտում, խթանել տեղական արտադրանքի ծավալների աճին:

«Կառավարությունը պետք է պայքարի անհավասարությունների ու մենաշնորհների դեմ, քանի որ հենց դա է պարենամթերքի գների աճի հիմնական պատճառը»,- նշում էին բողոքի ակցիայի մասնակիցները:

Комментариев нет:

Отправить комментарий