среда, 19 октября 2011 г.

Երեխայի իրավունքների և բռնությունների թեմայով բանավեճ Գյումրիում


    Հոկտեմբերի 17-ին Գյումրու թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «ՀՀ-ում երեխաների իրավունքները պաշտպանված են» թեմայով բանավեճ:     
Ծրագիրը իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն ինք» միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության համաֆինանսավորմամբ:  
Բանավեճի կազմակերպմանը աջակցել է «Սեյվ դը չիլդրեն»  կազմակերպության Հայաստանի գրասենյակի կողմից իրականացվող «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի շրջանակներում գործող երեխայի պաշտպանության թիմի անդամ, թիվ 12 միջն.դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Ն.Հովհաննիսյանը: Մասնակցում էին ավագ դասարանների աշակերտներ: Բանավիճող կողմերը նախապես ուսումնասիրել էին  երեխայի իրավունքների ու պաշտպանությանն առնչվող փաստաթղթերը, ձեռնարկները,  ազգային ծրագրերը, որոնք տրամադրվել էին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության բաժնի, Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության խորհրդի, «Սեյվ դը չիլդրեն»  կազմակերպության հայաստանյան գրասենյակի, Ա.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Գյումրու մասնաճյուղի կողմից:
«Դեմ»   և «Կողմ»  թիմերը ընտրել էին իրենց դիրքորոշումները հիմնախնդիրների վերաբերյալ և քննարկման ընթացքում ամեն մեկը պաշտպանում էր իր տեսանկյունը: Կարծիքների փոխանակման ընթացքում հնչում էին կրթության իրավունքի ոտմահարման փաստերը, գտնելով, որ մասագիտացված դպրոցների քանակը բավարար չէ մոտ 8600 հատուկ կարիքներով երեխաների ուսումնառությունն  ապահովելու համար: Այսինքն, բանավեճը այն մասին, որ ՀՀ-ում յուրաքանչյուր երեխայի կրթություն ապահովված է, «դեմ»  արտահայտվող կողմը համաձայն չէր: Բուռն քննարկում ծավալվեց նաև ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնությունների մասին: Մտքերի փոխանակումը և վերջերս կատարված մանկասպանությունների  մասին փաստերի մեջբերումը ավելի աշխուժացրեց բանավեճի մասնակիցներին: Մի կողմը համարում էր, որ պետության դերը այդ խնդիրների կանխարգելման հարցում էապես մեծ է և համապատասխան մարմինները պետք է ուշադրության կենտրոնում պահեն նման ընտանիքներին` բացառելու ողբերգություններն, իսկ մյուսը պնդում էր, որ մեծահասակների առողջական խնդիրները ևս ներազդող գործոն են:  Չնայած, որ  բանավեճի երկու կողմերն էլ մնացին իրենց դիրքորոշումներին, այնուամենայնիվ  քննարկումը մեկ անգամ էլ վկայեց հասարակության ոչ անտարբեր վերաբերմունքը բռնությունների և երեխայի իրավունքների պաշտպանության հանդեպ:

Լուիզա Պետրոսյան

Комментариев нет:

Отправить комментарий