четверг, 24 ноября 2011 г.

Աշխատանքի հրավեր
Պաշտոնի անվանումըԾրագրի կառավարիչ

Տեղակայումը  և ժամկետըԳյումրի, դեկտեմբեր 2011 սեպտեմբեր 2012

Աշխատանքի նկարագիր – Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը(Սախարով կենտրոն) փնտրում են մարզային հեռահաղորդակցային ցանցի համակարգող` մամուլի և զարգացման կազմակերպությունների հետ աշխատանքի փորձովԱշխատանքը նախատեսում է Գյումրիի Սախարով կենտրոն գրասենյակում տեղակայված ԻնֆոՏուն  հեռահաղորդակցային կենտրոնի  աշխատանքների իրագործում:

Գյումրիի Ինֆոտունը միավորված է «ԻնֆոԳյուղ» կոչվող հեռահաղորդակցային ցանցում, որը գործում է Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ և Սյունիք մարզերում:  

Ծառայությունների նկարագիր – Ընտրված անհատը պայմանագրի ժամկետում պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները.

·         Կազմել և համաձայնեցնել Գյումրի ԻնֆոՏան աշխատանքային պլանը ԻնֆոԳյուղի ծրագրային թիմի հետ:

·         Համակարգել ԻնֆոՏանն անցկացվող միջոցառումների աշխատանքային պլանը, համաձայնեցնելով այն ծրագրային թիմի հետ:

·         ԻնֆոՏանն իրականացնել   Ինտերնյուս և Երևանի մամուլի ակումբ հասարակական կազմակերպությունների միջոցառումները:

·         Գաղափարներ առաջ քաշել ԻնֆոՏան հավելյալ արդյունավետ աշխատանքի համար

·         Իրագործել պլանային և հավելյալ միջոցառումները՝ պատշաճ մակարդակով, ըստ ԵՀՀ և Սախարով կենտրոնի չափանիշների:

·         Մշակել և իրագործել ԻնֆոՏան բրենդինգը հրապարակայնացնելու մեխանիզմներ:

Պահանջվող ծառայությունները պետք է մատուցվեն 2012թ.. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում: Պայմանագիրը կարող է երկարացվել հաջող ընթացքի հիմնավորմամբ և ֆինանսների առկայության դեպքում:

Դիմելու կարգը  և ժամանակացույցը -   Հետաքրքրված թեկնածուները պետք է ուղարկեն  համապատասխան փորձը ներկայացնող ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ`armenstar1@yandex.ru և amuradyan@epfound.am  հասցեներին զուգահեռաբար, մինչև դեկտեմբերի 6, առավոտյան 9.00

Ովքեր կարող են դիմել – Մրցույթին կարող է մասնակցել 20 տարեկանից բարձր ցանկացած անձ Շիրակի մարզից,  ով ունի համապատասխան փորձ և պայմանագրի ժամկետում գտնվում է Հայաստանում:

Ում ենք մենք փնտրում. Ծրագրերի իրականացման ոլորտում փորձ ունեցող և առաջնորդի հմտություններ ունեցող ակտիվ, ճկուն  և դինամիկ անձնավորություն, որը պատրաստ է ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպել ԻնֆոՏան բազմապրոֆիլ գործունեությունը, այցելել այլ Ինֆոտներ, կարողություն ունի համագործակցել ԻնֆոՏան գործունեության բաղադրիչներն իրականացնելու համար ծրագրում ընդգրկված բազմազան անձնավորությունների, կազմակերպությունների, քաղաքային իշխանությունների, իշխանական ենթակառուցվածքների, քաղաքում գործող հկ-երի հետ և սեփական փորձով կարող է օրինակ ծառայել երիտասարդներին:

Հայերենի և ռուսերենի լավ իմացությունը, համակարգչային տարրական գիտելիքների տիրապետումը և նոր մեդիա ասպարեզում բազային թրեյնինգներ անցկացնելու ունակությունը պարտադիր է:

Անգլերենի իմացությունը և մեդիաների հետ աշխատանքի փորձը ցանկալի է:

Աշխատավարձը՝ 100-150 հազար դրամի սահմաններում (կախված թեկնածուի հմտություններից):



понедельник, 21 ноября 2011 г.

Բարեգործական ակցիա Գյումրիում



Երիտասարդական ակումբների դաշնությունը /FYCA/ պատրաստվում է Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ այցելել Գյումրի` տնակներում ապրող ընտանիքների երեխաներին ձմռան ցրտին երջանկություն ու ջերմություն նվիրելու: 
1988-թվականի երկրաշարժից հետո տնակներում ծնված և մեծացած երեխաներից շատերը չունեն ձմեռային նորմալ հագուստներ. կարծում ենք` լավագույն նվերը նրանց համար կլինի հագուստը:Դիմում ենք մեր բոլոր կամավորներին, եթե դուք կամ ձեր շրջապատի մարդիկ ունեն տարբեր տարիքի երեխաների /հիմնականում մինչև 16 տարեկան պատանիների/ հագուստ, որ այլևս չեն կրում /դրանք կարող են հագած լինել, բայց ոչ մաշված/, խնդրում ենք` այն փոխանցեք մեզ, որպեսզի այն նվերների տնակային պայմաններում ապրող երեխաներին նվիրենք:Հագուստին զուգահեռ ցանկանում ենք նրանց նվիրել նաև խաղալիքներ, քաղցրավենիք ու գրենական պիտույքներ: 
Սիրելի' ընկերներ, եթե դուք ցանկություն ունեք օգնելու երեխաներին, ապա խնդրում ենք արձագանքել` էլ. նամակ գրելով fyca@sci.am հասցեին կամ զանգահարել (+374) 99 855  977 կամ/եւ (+374) 10 58 18 91 հեռախոսահամարներով:

Շնորհակալություն ձեր բարեգործության համար:

ԵԱԴ  քարտուղարություն

воскресенье, 20 ноября 2011 г.


«Երեխայի հանդեպ բռնությունը ՀՀ-ում» թեմայով
Հանդիպում-քննարկում Գյումրիում


Նոյեմբերի 17-ին «Արևամանուկ» հիմնադրամում կայացավ  երեխայի հանդեպ բռնությունների թեմայով սեմինար-քննարկում: Այն  նախաձեռնել էր, «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող, «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան»  / ՄՀԵՓԱ/ ծրագրի շրջանակներում ձևավորված երեխաների պաշտպանության թիմի/ ԵՊԹ/ անդամ, Գյումրու թիվ 7 դպրոցի աշակերտուհի Մարինե Մկրտչյանը: Միջոցառմանը մասնակցում էին մի քանի դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահներ և անդամներ, ԵՊԹ-ի տեղական ՀԿ-ների, ԶԼՄ-ների, Սեյվ դը չիլդրենի-ի  ներկայացուցիչներԱշակերտները կարևորեցին միջոցառումը, քանի որ թեման արդիական է և շոշափում է ամեն երեխայի շահը: Մարինեն ներկայացրեց բռնության սահմանումը, տեսակները, դրանց բացահայտման ախտանիշները և հետևանքներըԵրեխաների կարծիքով բռնության տարածված տեսակ է ֆիզիկականը և հուզականը, իսկ սեռական բռնության վերաբերյալ ասվեց, որ այն դժվար բացահայտվող է: Հուզական բռնությունը, ըստ նրանց, ավելի է բարդույթավորում երեխային և խոչընդոտում նրա ինքնազարգացմանը ու մեկուսացնում է շրջապատից, վարքային շեղում է ձեռք բերումՇահագործումը որպես բռնություն ևս մատնաշվեց` որպես երեխայի առողջության և ֆիզիկական զարգացման լուրջ արգելք; Քննարկման ընթացքում ասվեց, որ «մայրական ծեծը» ևս բռնություն է դիտարկվում, քանի որ դաստիարակման ավելի գործուն մեթոդներ կանՈրպես հուզական բռնության տեսակներ հնչեցվեցին ծաղրանքը, վիրավորանքը, ծնողների կողմից տարբերակում դնելը զավակների միջև: Անտեսված երեխայի մասին խոսելիս շեշտվեց այն հանգամանքը, որ դա հանդիպում է սոցիալապես ապահով և ոչ ապահով ընտանիքներում միաժամանակ: Ցուցադրվեց «Մի բռնացիր, 11 պատվիրան» տեսաֆիլմը և  ՄՀԵՓԱ-ի շրջանակներում նկարահանված սոցիալական տեսահոլովակը, որին հաջորդեց հետաքրքիր քննարկում:

среда, 16 ноября 2011 г.

Վիքիփեդիայի համալրում - Գյումրի


Նոյեմբերի 12-ին «ԿԱԶԱ» հիմնադրամի սոցիալ-ուսուցողական զարգացման կենտրոնում տեղի ունեցավ «Վիքիփեդիան դպրոցներում և համալսարաններում» նախագծի շրջանակներում հերթական միջոցառումը՝ նվիրված հայերեն Վիքիփեդիայում կատարվող աշխատանքների ակտիվացմանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Գյումրի Ինֆոտան անդամները:
Միջոցառման սկզբում  մասնակիցները ծանոթացան Վիքիմեդիա հիմնադրամի նախագծերին, նպատակներին, և հատկապես Հայաստանում առկա խնդիրներին ու նախագծերին։ Մասնակիցներին բացատրվեց Վիքիփեդիայում աշխատելու ընդհանուր կանոնները, հոդված ավելացնելու եղանակները, որից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան
* թարգմանել արդեն գոյություն ունեցող որևէ հոդված, կամ
* ավելացնել ցանկացած հոդված նախընտրած ոլորտից՝ http://hy.wikipedia.org/wiki/Վիքիփեդիա։


Հայտարարություն 

Քաղաքացիական լրագրության ուսուցում` սոցիալական մեդիայի գործիքներով

Գյումրի Ինֆոտունը հրավիրում է մասնակցելու
հանրային լրագրության դասընթացի ակտիվ երիտասարդների, ովքեր անտարբեր չեն ու պատրաստ են գրել հետաքրքիր հոդվածներ շրջապատում կատարվող երևույթների մասին և ցանկություն ունեն բլոգինգի միջոցով զբաղվելու քաղաքացիական լրագրությամբ:
Դասընթացն անց է կացվելու տասը մասնակցի համար, ընդհանուր տևողությունը հինգ ամիս, ամսեկան երկու պարապմունք: Պարապմունքները վարելու են ոլորտին քաջատեղյակ մասնագետներ:
Դասընթացի ժամանակ ակնկալվում է, որ մասնակիցները պետք է քաղաքացիական լրագրությամբ զբաղվեն, այդ պատճառով յուրաքանչյուր դասի մի մասը կհատկացվի բլոգերների պատմությունների անհատական քննարկմանը: Վերջին երկու ամիսների ընթացքում նրանց հանձնարարվում է նյութեր պատրաստել իրենց համայնքում առկա խնդիրների մասին արդեն որպես լրագրողներ, այդ թվում բնապահպանական: Բլոգինգ ուսուցանվում է worpress բլոգային պլատֆորմի հիման վրա:
Եթե հետաքրքրեց Ձեզ, մինչև նոյեմբերի 25-ը, ժամը 18:00-ն գրեք մեզ  gyumriinfotun@gmail.com էլ. հասցեով` նշելով ձեր ներգրավվելու ցանկության մասին և թողնելով հեռախոսահամար:

суббота, 5 ноября 2011 г.

Գյումրի ԻնֆոՏունը Կապսում

Նոյեմբերի 4-ին և 5-ին Գյումրի Ինֆոտունն այցելեց Շիրակի մարզի գյուղ Կապս: Համայնքի ակտիվ երիտասարդներն անհամբերությամբ սպասում էին այս հանդիպմանը: Համայնքի 10 ակտիվ երիտասարդների համար բացվեցին էլ. հասցեներ, բացվեց մեկ ընդհանուր բլոգ համայնքի համար, որտեղ տեղ են գտնելու համայնքի խնդիրները և համայնքում տեղի ունեցող միջոցառումները: Մաղթում ենք հաջողություն Կապսի երիտասարդներին: