четверг, 1 декабря 2011 г.

Երիտասարդական նախաձեռնությունների
  հիմնադրամ 
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Դեկտեմբերի  9, 2011 


Դու երիտասա՞րդ ես, նպատակասլա՞ց, ցանկանու՞մ ես փոփոխել միջավայրդ` ներդրում ունենալով համայնքիդ զարգացման մեջ: Ունե՞ս փայլուն գաղափար, թե ինչպես դա անել:
Ցանկանու՞մ ես միանալ համաշխարհային ակտիվ երիտասարդական ցանցի անդամներին, որոնց հուզում է իրենց համայնքների խնդիրները: Այդ դեպքում շտապիր դիմել, այս հնավորությունը հենց քեզ համար է:
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի (ԲՀՀ) կողմից հայտարարված այս ծրագիրը նոր նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել երիտասարդներին իրենց նոր նախագծերի եւ մտահղացումների մեջ: Այս նախաձեռնության շրջանակներում մենք ցանկանում ենք բացահայտել, ոգեշնչել եւ աջակցել երիտասարդներին, ոչ ֆորմալ երիտասարդական խմբերին և երիտասարդական նախաձեռնություններին, որոնք կարող են համախմբվել և նպաստել իրենց հասակակիցների մեջ բաց հասարակության գաղափարների տարածմանը:  Նախաձեռնության շրջանակներում մենք ակնկալում ենք  երիտասարդների կողմից ստանալ նորարարական գաղափարներ, որոնք ուղղված կլինեն երիտասարդությանը հուզող հետևալ հարցերին` կրթություն, երիտասարդության զբաղվածություն, համայնքների կառավարման հետ կապված խնդիրներ, շրջակա միջավայր, կոռուպցիա և այլն: Այս փոքր դրամաշնորհի նպատակն է երիտասարդների գիտելիքների, հմտությունների եւ մոտիվացիայի օգնությամբ անդրադառնալ համայնքային խնդիրներին և վերջիններիս կողմից մշակված նորարական գաղափարների միջոցով փորձել քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այդ խնդիրներին:
Մենք գնահատում ենք նորարարական գաղափարներ եւ խրախուսում ենք մասնակիցներին ուղարկել մեզ առաջարկություններ, որոնք չեն ներառի դասընթացների, հանդիպումների եւ սեմինարների անցկացում:



Ով կարող է դիմել
- Հայտը բաց է երիտասարդ անձանց, քաղաքացիական հասարակության ոչ ֆորմալ երիտասարդական խմբերի, երիտասարդական շարժումների և երիտասարդական նախաձեռնությունների համար:
- Դիմորդները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ  և ներկայումս բնակվեն Հայաստանի Հանրապետությունում կամ լինեն ՀՀ-ում բնակվող 18-25 տարեկան օրինական ռեզիդենտ
- Նախաձեռնության շրջանակներում կարելի է համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ: ԲՀՀ – Հայաստան հիմնադրամը չի ընդունի ՀԿ-ների կողմից դիմումներ այս նախաձեռնության շրջանակներում:

Ինչպես դիմել

Դիմելու համար լրացրեք հետևյալ էլեկտրոնային դիմումի ձևը https://www.surveymonkey.com/s/youthactionfundarm
Թերի դիմումները չեն քնարկվելու:

Բյուջե
Նախաձեռնության բյուջեն չպետք է գերազանցի 300,000 դրամը և պետք է ներառի ծախսեր զուտ գործողությունների իրականացման համար` առանց աշխատավարձերի:

Դիմումների
 ընդունման վերջնաժամկետն է 2011թ. դեկտեմբերի 9-ը, ժ. 15:00

Հարցերի դեպքում դիմեք Լաուրա Գևորգյանին` Քաղաքացիական Հասարակություն / Արևելք-արևելք/Արվեստ եւ մշակույթ ծրագրերի համակարգողին հետևյալ էլէկտրոնային հասցեով` laura@osi.am կամ 53-38-62,53-67-58 հեռախոսահամարներով: Որպես նամակի վերնագիր նշեք Youth Action Fund:

Комментариев нет:

Отправить комментарий