понедельник, 30 января 2012 г.


Երկրաժարժից 23 տարի անց. Գյումրին չի վերականգնվում

Տիկին ժենյան 75 տարեկան է: Երկրաշարժին նա կորցրել է դստերը: Նրա տունն ամբողջությամբ ավերվել էր: Կորստի ծանրությունից հազիվ սթափվելով՝ տան փլատակների կողքին նրա 2 որդիները կառուցել են ժամանակավոր կացարան: Որդիներից մեկը մեկնել է արտասահման՝ չկարողանալով աշխատանք գտնել Գյումրիում, իսկ մյուսը ընտանիք է կազմել և բնակություն հաստատել այդ ժամանակավոր կացարանում:

Մեր այցելության ժամանակ տունն աննմխիթար վիճակում էր, խոհանոցի պատուհանները զուրկ էին ապակիներից, երկու փոքրիկ, մռայլ, խոնավ սենյակ, որտեղ ապրում են ընտանիքի 5 անդամները՝ տիկին ժենյան, նրա որդին և կինը՝ Աննան, զույգ թոռները: Թոռներից մեկը, ով 8 տարեկան է` տառապում է սրտի բնածին արատով՝ տետրադաֆալլո, տարել է սրտի վիրահատություն և հատուկ պայմանների կարիք ունի: Տիկին Ժենյան ունի շաքարային դիաբետ, իսկ նրա որդին 3-րդ կարգի հաշմանդամ է, ունի աչքի վնասվածք: Տունը տաքացնում են փայտի վառարանով, այստեղից- այնտեղից հավաքած վառելիքով, քանի որ գազի գումարը վճարելն անիրական է:

Նման պայմաններում ապրող ընտանիքների թիվը Գյումրում հսկայական է: Նրանք դեռ ապրում են հույսը դնելով մարդասիրական օգնության վրա, որը ավելի ու ավելի է շարունակում ծանրացնել իրավիճակը, քանի որ մարդիկ արդեն կախվածության մեջ են: Նրանք 23 տարի ապրել են մարդասիրական օգնության վրա հույս դնելով և մտածում են, որ այլ կերպ լինել չի կարող:

Աղետից անցել է 23 տարի՝ մոտ մեկ քառորդ դար, բայց Գյումրին չի վերականգնվում: Փլատակ դարձած շինություններն այդպես էլ թողնվել են, որ ուրվականի պես հետևելով քաղաքի բնակիչներին՝ ամեն օր թարմացնեն նրանց հիշողություննրը: Աղետի հետքերն առկա են շատ գյումրեցիների կենցաղում: Հոգեպես և ֆիզիկապես հյուծված այս քաղաքում մարդիկ շարունակում են ապրել տնակներում և խարխլված տներում՝ հուսալով ու սպասելով, որ մի օր արժանապատիվ կյանքով են ապրելու: Սպասում, որ հավերժություն է, քանզի արդեն սերունդներ են ծնվել ու մեծացել, աչքերը բացելուն պես, տեսել են մութ ու խոնավ պատեր, դժվար կենցաղ և այնպես են համակերպվել, որ ուրիշ բան պատկերացնել ի վիճակի չեն:

Այս ամենում ես համոզվեցի, երբ որպես թարգմանիչ ուղեկցում էի մարդասիրական հիմնադրամի շվեյցարացի տնօրեններին՝ անապահով ընտանիքների այցելության ժամանակ: Թվում էր` ամբողջ Գյումրին է ապրում մարդասիրական օգնության սպասելով:

Աննան՝ տիկին Ժենյայի դուստրը, արվեստի դպրոցում խմբավար աշխատելուց հետո և ունենալով բազմաթիվ շնորհներ, հիմա աշխատում է որպես հավաքարար, իսկ էլեկտրոմեխանիկ ամուսինը աշխատում է որպես պահակ: Նրանց չնչին աշխատավարձը չի բավականացնում նույնիսկ ամենաառաջնային կարիքներին:

Այս ամենին գումարած շուտով վերադառնալու է Տիկին ժենյայի մյուս որդին իր ընտանիքով և հնարավոր չի լինի այդտեղ այլևս բնակվել: Զարմանալին էլ այն է, որ ինձ համար անհասկանալի իրավաբանական որոշ պատճառներով ընտանիքը դուրս է մնացել բնակարանի բաշխման ծրագրից:

Չնայած այս ամենինընտանիքը շարունակում է ապրել՝ երազելով մի օր լուծել բնակարանի խնդիրը,վերականգնել առոջությունըբացել խանութզբաղվել երաժշտական գործիքաշինությամբ և մանրակերտությամբ:

Ամեն դեպքումհամաձայնեքոր մենք, հայերսզարմանալի կենսունակություն ունենք:

InfoVillage: Գյումրու թատրոնի լքված վիճակը

InfoVillage: Գյումրու թատրոնի լքված վիճակը: Գյումրու կենտրոնական զբոսայգու մոռացված անկյուններից մեկում կա մի շենք` կիսավեր ու անհրապույր: Հին թատրոնն է` Մռավյանի անվան: Ժամանակին ա...

InfoVillage: «Գունավոր քաղաք». կանաչ խոտեր և մաքուր օդ

InfoVillage: «Գունավոր քաղաք». կանաչ խոտեր և մաքուր օդ: «Ուզում եմ իմ քաղաքը ներկված լինի տարբեր գույներով, որ բակերը ծածկված լինեն կանաչ խոտերով և դրանց մեջ ուրախ թռչկոտեն նապաստակները, երբ քայլ...

InfoVillage: Խանդը սիրո առկայության փաստա՞րկ

InfoVillage: Խանդը սիրո առկայության փաստա՞րկ: 19-ամյա Ռիման ամուսնացած է: Միշտ ամուսինն է բերում ինստիտուտ, սպասում ֆակուլտետի դռան մոտ և զանգից անմիջապես հետո դիմավորում կնոջը: Եվ այ...

InfoVillage: «Պառկա՞ծ», թե՞ քնած ոստիկաններ

InfoVillage: «Պառկա՞ծ», թե՞ քնած ոստիկաններ: Լուսանկարը` shirakcentre.org -ի Գյումրիի ճանապարհները սովետական տարիներից սկսած` երբեք էլ լավը չեն եղել: Մեր փողոցները միշտ...

InfoVillage: Գնելով կրթությունդ` վաճառում ես ապագադ

InfoVillage: Գնելով կրթությունդ` վաճառում ես ապագադ: Շատ հաճախ ԲՈՒՀ-երում դասախոսները շեղվում են իրենց առջև դրված հիմնական նպատակից: Նրանք, որ պետք է սովորեցնեն արդարություն, խղճի ու պարտքի ...

InfoVillage: Կեցցե քոփի-փեսթը կամ ինչպես են սովորում ԲՈՒՀ-երում...

InfoVillage: Կեցցե քոփի-փեսթը կամ ինչպես են սովորում ԲՈՒՀ-երում...: ԲՈՒՀ ընդունվել այսօր ձգտում են գրեթե բոլոր նրանք, ովքեր ի վիճակի են վճարել ուսման դիմաց: Այլ հարց է, սակայն, թե ԲՈՒՀ-ի շենքը մաշում են մա...

InfoVillage: Պե՞տք են արդյոք այդքան ԲՈՒՀ-երը Գյումրիին

InfoVillage: Պե՞տք են արդյոք այդքան ԲՈՒՀ-երը Գյումրիին: Վերջերս օտարերկրացի հյուրիս հետ զբոսնում էի քաղաքում ու, երբ հասանք Գյումրու Անկախության հրապարակ, նա իրեն բնորոշ հետաքրքրությամբ հարցրեց...

InfoVillage: Ժպիտը կյանք է պարգևում

InfoVillage: Ժպիտը կյանք է պարգևում: Սեպտեմբերի տասներեքն էր… ու չնայած Թամարան սնահավատ չէր, այնուամենայնիվ մի տեսակ անհանգստություն էր պարուրել նրան… Միայնակ զբոսնում ...

InfoVillage: Էմոները մարդիկ են. նրանց պետք է հասկանալ

InfoVillage: Էմոները մարդիկ են. նրանց պետք է հասկանալ: Եթե փողոցում աչքներովդ ընկնի սև ու վարդագույնի համադրությամբ` արտաքինից տարօրինակ նայվող հագուստներով, աչքերը անբնական սև ներկած ու էքս...

InfoVillage: Հիպոկրատի երդումն ու ընտանեկան բժիշկը

InfoVillage: Հիպոկրատի երդումն ու ընտանեկան բժիշկը: Նախկինում պոլիկլինիկաներ կոչվող առողջապահական կառույցներն այժմ վերանվանվել են ա ռողջապահության առաջնային պահպանման կենտրոններ : Սակայ...

воскресенье, 15 января 2012 г.

Քաղաքացիական լրագրության ուսուցում 

Հանդիպում 3-րդ

 

 Հունվարի 15-ին Գյումրի ԻնֆոՏանը տեղի ունեցավ քաղաքացիական լրագրության ուսուցում` սոցիալական մեդիայի գործիքներով երրորդ հանդիպումը:
 Հադիպման սկզբում փորձագետ Աննա Մուրադյանը տվեց  իր մեկնաբանությունները մասնակիցների կողմից գրված հոդվածների վերաբերյալ: Փորձագետը նշեց, որ յուրաքանչյուր հոդված ունի իր
«մեխը», պետք է գտնել այն, և հոդվածը սկսել շարադրել դրանից: Այնուհետև մասնակիցներին ներկայացվեց, թե ինչ է լուրը, բացատրվեց լուր  լուր գրելու համար անհրաժեշտ 5 W-ներըինչ, որտեղ, երբ, ինչու, ինչպես և բերվեցին մի շարք օրինակներ: Դասընթացի մասնակիցներին հանձնարարվեց հաջորդ հանդիպման համար պատրաստել մեկական լուր և մեկական հոդված: Իսկ  վերջում դասընթացիմասնակիցներին մեկ անգամ ևս հիշեցվեց ԻնֆոԳյուղի հայտարարած   պատմվածքի մրցույթ մասին, որին կարող են մասնակցել 19-25 տարեկան երիտասարդներ` հանրապետության բոլոր մարզերից: Թեմայի սահմանափակում չկա, սակայն հատուկ մրցանակ է սահմանված «Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ հասարակության զարգացման վրա» թեմայով գրված ստեղծագործությունների համար:Գլխավոր մրցանակն է` 30.000 դրամ: Կա նաև հատուկ մրցանակ, ինչպես նաև երկու խրախուսական մրցանակ: Մասնակիցներին կտրվի հավաստագիր, իսկ լավագույն պատմվածքները կտպագրվեն մամուլում:


Խուլիգանություն թե անսահման սիրո դրսևորում արվեստի նկատմամբ



Շնորհիվ հոլիվուդյան մի շարք  ֆիլմերի` շատերը համարում են արվեստի գործերի գողերին ռոմանտիկ և արկածախնդիր հերոսներ: Դժվար է դիմակայել  Շոն Քոներու /«Ծուղակ»/, Պիրս Բրոսնանի /«Խարդախություն»/ և այլ «աստղերի» հմայքին, ովքեր մարմնավորել են արվեստի գլուխգործոցներ հափշտակող ինտելեկտուալ կերպարներ: Բայց իրականությունն ավելի դաժան է հոլիվուդյան ֆիլմերից: Արվեստի գործերի կողոպուտը նրանց նկատմամբ սիրո արտահայտության ձև չէ,  այլ եկամտաբեր բիզնես:  Գողանում են ոչ թե դրանցով հիանալու կամ սուր զգացողություններ ճաշակելու համար, այլ դրանք վաճառելու: Հայտնի նկարիչների գործերի առևանգումը  տարածված է ամբողջ աշխարհում…. Բայց  հիմա վերադառնանաք հայ  իրականություն.
Գյումրիում դեկտեմբերի 16-ին  Երիտասարդական բանկ կոմիտեի կողմից ֆինանսավորված ծրագրի ցուցահանդեսն էր` «Նորարարական մտքի ցուցադրում» խորագրով: Ցուցահանդեսի անցկացման վայրը կազմակերպիչների կողմից ընտրված էր որպես ամենաապահով տարածքը Գյումրում` Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտոնի մշակութային սրճարանի տարածքը: Բայց արի ու տես, որ երբեմն հարվածը գալիս է այնտեղից, որտեղից ընդհանրապես չես սպասում…. Նախքան ցուցահանդեսի բացումը կազմակերպիչներն իրարանցման մեջ էին.  պատից անհետացել էր երիտասարդ նկարիչ Ժիրայր Զաքեյանի «Ծաղիկներ» կտավը:
 Ցուցահանդես այցելածների կողմից հնչեցին բազմաթիվ կարծիքներ. «Այսքան վերացական գործերից պարզ էր, որ հենց այդ կտավը պիտի անհետանար…» կամ «Ես, որ լինեի այդ կտավի հեղինակի տեղը, հպարտություն կապրեի, որ այդքան աշխատանքների միջից,  հենց իմ գործն են ընտրել…»: Իսկ այդ ընթացքում հեղինակը, ընդամենը,  մեղմ ժպիտում էր:
Նշեմ, որ աշխատանքները փակցվել էին ցուցահանդեսի նախորդ օրը երեկոյան: Մենք էլ մեր հերթին ցանկացանք հետախուզություն անցկացնել: Արդյունքում պարզվեց, որ աշխատակիցներից մի քանիսը տեսել  էին պատին փակցված «Ծաղիկներ» կտավը և նույնիսկ հասցրել էին հիանալ բնօրինակով: Ու բոլորը միաբերան նշում էին, որ այս տարածքում հնարավոր բան չէ, ինչ-որ իր կորչի: Բայց փաստերը հակառակ բանի մասին են խոսում: Իսկ թե, որ պահին էր անհետացել և ում կողմից մինչ այժմ էլ բացահայտված չէ: Մեզ մնում է միայն ենթադրությունների մի շղթա և բավարարվել միայն լուսանկարով:
Իսկ թե այս առեղծվածային անհետացմանն ինչպիսի որակավում կտաք, թողնում եմ ձեր հայեցողությանը…

суббота, 14 января 2012 г.

Պատմվածքի մրցույթ

ԻնֆոԳյուղը հայտարարում է պատմվածքի մրցույթ, որին կարող են մասնակցել 17-20 տարեկան երիտասարդ աղջիկներ ու տղաներ` հանրապետության բոլոր մարզերից: Թեմայի սահմանափակում չկա, սակայն հատուկ մրցանակ է սահմանված «Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ հասարակության զարգացման վրա» թեմայով գրված ստեղծագործությունների համար:


Գլխավոր մրցանակն է` 30.000 դրամ: Կա նաև հատուկ մրցանակ, ինչպես նաև երկու խրախուսական մրցանակ: Մասնակիցներին կտրվի հավաստագիր, իսկ լավագույն պատմվածքները կտպագրվեն մամուլում:


Մրցույթը մեկնարկում է հունվարի 13-ին, ընթացքի ու վերջնաժամկետի մասին կարելի է տեղեկանալ` հետևելով բլոգին, կամ բաժանորդագրվելով բլոգի թարմացումներին:


Պատմվածքներն ուղարկել amuradyan@epfound.am հասցեով:

Որոշակի կանոններ, որոնք պետք է պահպանել պատմվածքները շարադրելուց.


Պատմվածքը շարադրություն չէ:


Պատմվածքները պետք է գրված լինեն 12 տառաչափով, առնվազն 3 էջի սահմաններում, չպետք է հրապարակված լինեն որևէ այլ պլատֆորմում:


Տեքստերում բառերը պետք է անջատել միմյանցից մեկ տառի չափով. բառ[]բառ, այլ ոչ թե` բառ[][][][]բառ:


Տեքստերը պետք է շարադրված լինեն յունիկոդ տառատեսակով: