вторник, 7 февраля 2012 г.

Բողոքի ակցիա` սառցակալած փողոցների դեմ





Երեկ երեկոյան կողմ Գյումրեցի մի խումբ երիտասարդներով կազմակերպել էինք բողոքի ակցիա՝ ի նշան սառցակալած փողոցների և մայթերի:

Երթը սկսվեց Գյումրիի 10-րդ դպրոցից և ավարտվեց քաղաքապետարանի մոտ: 

Յուրաքանչյուրն աղերով լցնում էին սառցակալած փողոցներին և մայթերին: Այն հարցին, թե ինչու են որոշել կազմակերպել նման ակցիա, երիտասարդներից մեկը նշեց. «Քանի որ ակամայից դարձել ենք էքստրիմի սիրահար այս փողոցներում և տեսնում ենք, թե ինչպես է անտերության մատնված, այս կերպ փորձում ենք ազդել պաշտոնատար անձանց վրա և պահանջել մեր քաղաքի բնակիչների համար անվտանգ փողոցներ»:
Ամբողջ ընթացքում երիտասարդներին ողջունում և շնորհակալություն էին հայտնում անցորդները, ինչպես նաև վարորդները:

Հասնելով քաղաքապետարանի մոտ՝ նրանք շենքի շրջակայքը նույնպես լցրեցին աղով, իսկ հետո բոլոր աղի տուփերը, համապատասխան կոչի ցուցանակներով կախեցին քաղաքապետարանի դռներին: 

Комментариев нет:

Отправить комментарий