воскресенье, 22 апреля 2012 г.

"Երկրի միջազգային օրը" Գյումրիում


Երկրի Օրվա պատմությունը սկսվել է 1840թ-իներբ ՋՍթերլինգ Մորթոնը իր ընտանիքով տեղափոխվեց Նեբրասկա նահանգի տարածքՄիայնակ ծառերով անծայրածիր պրերիաներըքամին և արևըորոնցից հնարավոր չէր թաքնվելուչորացած հողը հանգեցրին Մորթոնին կանաչապատման մտքինՆա առաջարկեց կանաչապատմանը նվիրված օր սահմանել և մրցանակներ հանձնել ամենաշատ ծառ տնկած մարդկանց: 1882թ-ից ապրիլի 22-ը հայտարարվեց կանաչապատման պաշտոնական տոն:
1970թ-ից ՚‹‹Երկրի Օր›› տոնակատարության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի պահպանությանըէկոկրթությանը և էկոլուսավորությանը:
Գյումրու Երիտասարդական բանկի անդամներն Երիտասարդ կամավորների համաշխարհային օրերի շրջանակներում յուրովի նշեցին ապրիլի 22-ը : Տեղի ունեցավ Գյումու Երիտասարդական բանկի անդամների կողմից ստեղծված` համաշխարհային բնապահպանական խնդիրներն արծարծող  տեսահոլովակի շնորհանդեսը: 
Տեսահոլովակում տեղ է գտել ամերիկացի փորձագետների կողմից օրերս հրապարակած տվյալներն, ըստ որի, 163 երկրների էկոլոգիական վարկանիշային ցանկում Հայաստանը զբաղեցնում է 76-րդ հորիզոնականըՄեզանից առաջ է Վրաստանը (59), հետԱդրբեջանը (84):
Վարկանիշը հաշվարկելիս փորձագետները հաշվի են առել ջրիմթնոլորտի վիճակըշրջակա միջավայրի պաշպանությանն ուղղված պետական քաղաքականությունը և այլ ցուցանիշներ:
Մոտ օրերս կհրապարակվի տեսահոլովակի անգլերեն տարբերակը: Շնորհանդեսին մասնակցում էին Գյումրու միջնակարգ դպրոցների 30 աշակերտ և Գյումրի Ինֆոտան կամավորները: 


Եկե'ք հիշենք, որ բնությունը մեր անցյալն է, ներկան ու ապագան: Բնությանը մեզ ենթարկելով` մենք խախտում ենք բնության ներդաշնակությունը, բայց չմոռանա'նք, որ, խախտելով բնության ներդաշնակությունը, կանհաետանա  նաև ներդաշնակությունը մարդկանց աշխարհում:
Եվ ուրեմն, եկե'ք լինենք խելամիտ,  հարգե'նք ու պաշտպանե'նք մեր մայր բնությունն, ինչպես   հարգում, սիրում ու հոգ ենք տանում մեր հարազատ մորը...

Ծառատունկ Հաղթանակի պողոտայի զբոսայգում

Ապրիլի 21-ին Գյումրիում տեղի ունեցավ քաղաքի կանաչապատման ակցիա-ծառատունկ: Ծառատունկը կազմակերպել էին գյումրեցի բնապահպան ակտիվիստների խումբը: Ծառատունկին իրենց մասնակցությունը բերեցին Գյումրու Երիտասարդական բանկի և Գյումրի ԻնֆոՏան անդամները:  Գյումրու Հաղթանակի  պողոտայի զբոսայգում` քաղաքի կենտրոնական մասում, տնկվեցին մոտ հարյուր բարդի:
Ծառատունկի մասնակիցները տնկիները ձեռք բերեցին շինարարության համար նախատեսված և կիսաքանդ վիճակում թողնված փոսից, որտեղ բնական ճանապարհով աճել էին  500-ից ավելի բարդի: Այդ փոսը շրջակայքի բնակիչներից ոմանց համար  ծառայում է որպես աղբանոց:
Այս ակցիայի կարևոր կետերից մեկն այն է, որ  ակցիան չի ավարտվում բուն ծառատունկով, այլ մասնակիցները հոգ կտանեն ծառերի նկատմամբ, կջրեն ու կխնամեն, մինչև տնկիներն իրենց արմատները կձգեն նոր վայրում....


вторник, 17 апреля 2012 г.

Վենիամին Սմեխովի "Տանգոյի տասներկու ամիսները" Գյումրիում




Ապրիլի 16-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Վենիամին Սմեխովի "Տանգոյի տասներկու ամիսները" երաժշտական-բանաստեղծական ներկայացումը: Հիշողությունները միախառնված էին տանգոյի հետ, որն էլ իր հերթին` Մայակովսկու, Սևերյանինի, Մանդելշտամի, Բրյուսովի, Նաբոկովի, Ախմատովայի: Հատուկ հմայք էին այս ամենին տալիս Ալիկա Սմեխովայի բեմական հագուստները: Ներկայացման ընթացքում նա, ըստ տարվա 4 եղանակների, 4 անգամ փոխեց իր բեմական զգեստը:Դահլիճում ամբողջովին տիրում էր տանգոյի մթնոլորտ:  Գովելի էր, որ ռուս հանդիսատեսից բացի, հայ հանդիսատեսն էլ էր մասնակցում ներկայացմանը, սակայն, ի զարմանս ինձ, դահլիճում կային ազատ նստարաններ, ինչն իրոք շատ ցավալի էր: Նման միջոցառումներ և նման մեծության ոչ միշտ պատիվ կունենանք հանդիպել մեր հարազատ թատրոնի դեմում: Իսկ ավելի շատ ցավ է պատճառում այն, որ մեր հասարակությունը դեռ չի հասունացել այնքան, որ ներկայացման ընթացքում պետք է անջատի հեռախոսները, չպետք է խոսի և որ, ամենից ահավորն է, ներկայացման ընթացքում չպետք է ներս ու դուրս անի: Մի քանի անգամ շատ սահուն կերպով, մնալով իր մեծության մեջ, Սմեխովը դիտողություն արեց, բայց էթիկայից զուրկ մարդկանց անհասկանալի են նման կերպ արված նկատողությունները, նրանց հարկավոր է ուղիղ իմաստով վիրավորել և դուրս հրավիրել դահլիճից: Եվ ինչից ավելի շատ ապշեցի ու զայրացա, որ ներկայացման ընթացքին խանգարողներից մեկն էր  նաև մեր գյումրեցի նորաթուխ սերիալային "աստղը", ով "Հրեշտակների դպրոցում" խաղում է գյումրեցի աշակերտի դերը:
Մեկ անգամ դիտողություն ստանալուց հետո նա նորից  շարունակեց մինչ ներկայացման ավարտը զրուցել իր երկու հարևանների հետ, ըստ երևութի, երկար ժամանակ նրանց չէր տեսել և փորձում էր կարոտն առնել: Բայց ամենազավեշտալին ներկայացման ավարտին տեղի ունեցավ, երբ այդ նույն երիտասարդն, ով ոչ մի բառ չէր որսացել ներկայացման ընթացքից, ոտքի կանգնեց ու ամենաբարձր սկսեց բղավել` "Բռավո": 

Մի խոսքով, չհաշված մանր թերություններն, ամեն ինչ անցավ հիանալի: Համոզված եմ, որ գրագետ և էսթետ հանդիսատեսը հեռացավ մեծ բավականություն ստացած: