понедельник

Շիրակցի բանաստեղծ-բանաստեղծուհիները ՀՀ գրողների միությունում


Հոկտեմբերի 26-ին ՀՀ գրողների միությունում կայացավ շիրակցի գրողների հանդիպումը մայրաքաղաքի գրական հասարակության ներկայացուցիչների հետ:
Բացման խոսքով հանդես եկավ ծնունդով գյումրեցի բանաստեղծ,
 1975-ից  ԽՍՀՄ գրողների միության անդամ Հովհաննես Գրիգորյանը: Նա նշեց, որ քաղաքի կարոտն առնում է գյումրեցի բանաստեղծ-բանաստեղծուհիներից ու նրանց ստեղծագործություններից: 
Բացման խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը: Նա ուրախությամբ նշեց, որ շուտով Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքն արդեն ունի մոտ 200 քմ մակերեսով տարածք, որտեղ մոտ ապագայում միության գրողները կունենան իրենց սեփական երկհարկանի շենքը
Այնուհետև մեկ առ մեկ ներկայացրեց Գյումրուց ժամանած բանաստեղծ-բանաստեղծուհիներին և խոսքը հանձնեց վերջիններիս: Յուրաքանչյուրը ներկայացրեց իր ստեղծագործություններից 2-3 բանաստեղծություն: 
Ստեփան Միքայելյանը ընթերցեց իր «Տատն ու պապը», «Փիսոյի գանգատը» և «Պապի ցավը» մանկական բանաստեղծությունները:
Ռոզա Հովհաննիսյանն ընթերցեց 2 բանաստեղծություն տատին նվիրված շարքից:


Սամվել Մարգարյանն ընթերցեց Արարատին նվիրված և «Փարվանա» բանաստեղծությունները, վերջինս էլ նվիրեց գեղեցկուհի ու տաղանդավոր բանաստեղծուհի Սոնա Անտոնյանին:
 

Այնուհետև հերթն հասավ ամենակրտսեր բանաստեղծուհուն`13-ամյա Անիին, ով  ծնունդով Ղարիբջանյանից է, ակնառու էր աղջկա հուզմունքը. նա առաջին անգամ էր գտնվում ՀՀ գրողների միությունում, Անին ներկայացրեց իր ստեղծագործություններից մի քանիսը
Երկնքի բացված ծաղիկը դու ես, մա՛յր.
Քեզ ինձ կնվիրե՞ս...


Այնուհետև ընթերցեցին Սերգեյ Վարոսյանը, Յուրա Մխիթարյանը, Լուսինե Աղաջանյանը: Արա Արթյանն ընթերցեց իր` հանրահայտ ու բոլորի կողմից սիրված «Գյումրի» բանաստեղծությունը.
…Հին
 գյումրեցիք, թե չեք երգե,
Էն
 աշխարքեն չեք կրնա գա,
Գյումրին
 չկա, տեղը մենք ենք,
Ծո,
 երգից վեր - հե՛չ բա՛ն չկա:
Ընթերցումները շարունակեցին Սոֆյա Մանուկյանը/ուսանողուհի Ղարիբջանյան գյուղից/, Ղևոնդը, Սոնյա Անտոնյանը/«Երբ ես ծնվում էի» «Մեծ լվացք»/, ընթերցումների շարքն ավարտեց Անդրանիկ Կարապետյանը/«Այս ինչ? եղավ, եղբայր»/:Ընթերցումներից հետո իրենց խոսքն ասեցին բանաստեղծ, ռազմական պատմաբան, արձակագիր Սասուն Գրիգորյանը,  թատերագիր, գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ  Լեւոն Մութաֆյանը, Նիկոլայ Շահնազարյանը, «Շիրակ»  հայրենակցական միության քարտուղար Գառնիկ Ասմարյանը և ուրիշներ

Комментариев нет:

Отправить комментарий