четверг

«Ա՛յ քեզ խաթաբալա»



Գյումրու Վարդան Աճեմյանի անվան եւ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնների դերասանները խաղում են մեկ ներկայացման մեջ:
Սունդուկյանական երկու պիեսների` «Խաթաբալայի» եւ «Բաղնիսի բոխչայի» միահյուսումից ստացված ներկայացման 10 հերոսներից 5-ին մարմնավորում են գյումրեցի դերասանները, մյուս 5-ին` հյուրերը: 
«Ա՛յ քեզ խաթաբալա»-ն Գյումրու թատրոնի խաղացանկում էր դեռեւս 2006 թ-ից, սակայն դրանում թիֆլիսահայ դերասաններին եւս ընդգրկելու գաղափարը ծնվել է այս տարի: Թբիլիսիի թատրոնում վերանորոգում է ընթանում, եւ դերասանները զբաղված են միայն հյուրախաղերով: Ժամանակավոր միավորման գաղափարին հավանություն է տվել ոչ միայն թատրոնի ղեկավարությունը, այլեւ ՀՀ մշակույթի նախարարությունը:

Ներկայացումը նոր կազմով մի քանի անգամ ցուցադրվել է Գյումրիում,  Վանաձորում,ինչպես նաև Երևանում` Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում : 

Ներկայացումը Թբիլիսիի թատրոնի բեմում կլինի այս տարվա դեկտեմբերին կամ հաջորդ տարվա հունվարին: Ինչեւէ, դերասաններին ուրախացնում են լեփ-լեցուն դահլիճները: Ասում են` ներկայացումները կշարունակվեն այնքան, քանի դեռ հանդիսականները գալիս են կուլիսներ` տեսնելու, թե իրականում ինչպիսին է բեմում ամենաբուռն ծափահարությունների արժանացած Մարգրիտը...


Комментариев нет:

Отправить комментарий