вторник, 20 ноября 2012 г.

«Անպատժելիության համակարգային դրսևորումները և դրանց ազդեցություններն իրավունքի գերակայության վրա Հայաստանում» հանրային քննարկում


Հարգելի գործընկերներ,

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն, և «Փենալ Ռեֆորմ Ինթերնեշնլը» (ՓՌԻ), հրավիրում են Ձեզ մասնակցելու «Անպատժելիության համակարգային դրսևորումները և դրանց ազդեցություններն իրավունքի գերակայության վրա Հայաստանում» հանրային քննարկմանը:

Հանրային քննարկումը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 23-ին, ժամը`13:00-ին, Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի «902» սրահում (ք.Երևան, Վ.Սարգսյանի 26/1 փ., 9-րդ հարկ):

Քննարկմանը հրավիրված են ՀՀ պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Կից ներկայացնում ենք քննարկման օրակարգը:

Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունը ապահովվում է:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև ս.թ. նոյեմբերի 22-ը, ժամը`16:00 (հեռ.`  533862; 536758, կամ էլ. հասցե` karine@osi.am):


Հարգանքով`

Լարիսա Մինասյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության»  նախաձեռնության անդամ
Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան, գործադիր տնօրեն

Комментариев нет:

Отправить комментарий