среда, 27 февраля 2013 г.

Մոտենում է Մարտի 8-ը


Մոտենում է Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, որը տոնում են ամբողջ աշխարհում և պաշտոնապես հայտարարված է ՄԱԿ-ի կողմից: Այս օրը հիմնականում ընդունված է համարել որպես կանանց՝ հասարակության մեջ ունեցած դերի և իրավունքների համար անցյալում մղված պայքարի օր:
 Այս օրն իգական սեռի ներկայացուցիչները ստանում են ծաղիկներ և այլ նվերներ, բայց հարկ է նշել, որ Մարտի 8-ը ոչ թե կանանց հաճոյանալու,  այլ հեղափոխական կանանց փառաբանելու օրն է, ովքեր ձգտում էին տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալուն:
  Իսկ ահա Հայաստանում անկախությունից հետո փորձեցին տոնացույցից հանել Մարտի 8-ը և որպես այլընտրանք` ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր:
 Մարտի 8-ը խորապես սիրվել էր հայերի կողմից, և արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, այդ իսկ պատճառով տոնը վերականգնվեց: Եվ հիմա արդեն մարտի 8-ից ապրիլի 7-ը, ոչ պաշտոնապես, համարվում է կանանց միամսյակ: Հիմա արդեն այս տոնը նշում են աշխարհի 27 երկրում. մի շարք երկրներում այս տոնը մոռացության է մատնվել:
 Նշեմ նաև, որ  կանանց տոնը համընկնում է բնության զարթոնքի՝գարնան նախերգանքի հետ:
ՇՆՈՐՀԱՎՈՐ բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչների գալիք տոնը, ցանկանում եմ առողջություն, սեր ,երջանկություն և միշտ ժպտացող հայացքներ!!!!!!!!


Աննա Խաչատրյան, ք. Գյումրի
Այս նյութը մասնակցում է Գյումրի Ինֆոտան գավաթի մրցույթին:

Комментариев нет:

Отправить комментарий