понедельник, 29 апреля 2013 г.

Այսօր Պարի միջազգային օրն է

Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թ.-ից ապրիլի 29 նշվում է որպես պարի միջազգային օր՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր, ռեֆորմատոր և բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի (1727-1810), ով պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»։
1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Յուրաքանչյուր տարի աշխարհում պարի օրը ունենում է որոշակի խորհուրդ, այս տարի այն նվիրված է պարի թերապիային:

вторник, 23 апреля 2013 г.

Ապրիլի 23-ը գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է...


1995թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովն ապրիլի 23-ը հռչակել է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Որոշման նպատակն էր հասարակության լայն շերտերի, հատկապես երիտասարդության կողմից լուսավորչության, մշակութային ավանդույթների գիտակցման բարձրացմանը նպաստելը, մարդկության սոցիալ-մշակութային առաջընթացի առաջամարտիկներին ու ջատագովներին խոնարհումով հիշատակելն, ինչպես նաև գիրքը` որպես գիտելիքի տարածման ու նաև պահպանման ամենամատչելի ու վստահելի միջոց հանրահռչակելը:Ապրիլի 23-ը սիմվոլիկ թիվ է համաշխարհային գրականության համար: Այդ օրը, 1616թ.  կյանքից հեռացել են Սերվանտեսը, Շեքսպիրը և Ինկա Գարսիլասո դե լա Վեգան:
Ապրիլի 23-ին նաև ծնվել կամ մահացել են այլ հանրաճանաչ գրողներ, ինչպիսիք են՝ Մորիս Դրյուոն, Կ.Լակսնեսսը, Վլադիմիր Նաբոկովը և այլոք:


Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում, այդ թվում` Հայաստանում: