понедельник

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի «Top 10» համբուրգյան հաշիվ ամփոփիչ մրցաշար Գյումրիում

Մարտի 29-ին Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում  տեղի ունեցավ Գյումրու 2014 թվականի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի «Top 10» համբուրգյան հաշիվ ամփոփիչ մրցաշարը:
Մրցաշարի կազմակերպիչն էր «Խորան Արդ» ինտելեկտուալ հասարակական կազմակերպությունը: 
Մրցաշարին մասնակցության հայտ էին ներկայացրել 10 թիմ, սակայն ինտելեկտուալ ուղեղամարտում իրենց ուժերը չափեցին 9 թիմ՝ 6 մեծահասակների («Սենատորներ», «Խորան Արդ», «Պոլիտեխ»,«Կաիսսա», «Joker», «ԳԵՆՏ»)  և 3 դպրոցականների («Ֆոտոն», «Փյունիկ», «Բինգո»):

Մրցաշարի նպատակն էր ազնիվ մրցակցության պայմաններում որոշել լավագույնին:
Մրցաշարն անցկացվեց 2 փուլով, յուրաքանչյուրի ընթացքում  հնչեց 16 հարց: Հարցերը սովորականից ավելի բարդ էին, բայց համապատասխան՝ համբուրգյան հաշվով ուժեղագույնին  որոշելու համար:
Մրցաշարը  վարում էր  «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Մարտիրոսյանը:
Լարված պայքարի արդյունքում, հավաքելով 14 միավոր, առաջատար ճանաչվեց «Joker» երիտասարդական թիմը, երկրորդ տեղը 11 միավորով զբաղեցրեց «Սենատորներ» վետերանների թիմը, իսկ երրորդ տեղը 7 միավորով զբաղեցրեց «Խորան Արդ» թիմը: