вторник

Չհաղթեց մեր թիմը, սակայն հաղթեցինք ՄԵՆՔ

Հեղինակ՝ Էմմա Բաղդասարյան

Վերջին շրջանում գերզբաղվածությունս շատ բաներից է ինձ զրկել, բայց Մարդամեջից ինքնազրկվել չէի կարող։ Օգոստոսի վերջին Թեղուտում ճամբարի էի, եւ չգիտես ինչու մոտս տպավորվել էր, որ «Մարդամեջին» գրանցվելու վերջնաժամկետը օգոստոսի 30-ին է, իսկ ես վերադառնալու էի 31-ին ….
Մի գաղտնիք բացեմ, ես ինչպես արդեն նշել էի ինքնազրկվել «Մարդամեջից» չէի կարող, այդ իսկ պատճառով խնդրել էի Սեդային հայտս լրացնել, ազնվորեն չգիտեմ՝ անգամ ինչ է գրել :) :) :)
Սեպտեմբերի 4-ն էր, ընկեներիցս մեկը՝ Ավետիսյան Գայանեն, ասաց

- Գնամ տուն, «Մարդամեջին» գրանցվեմ, վաղը վերջին օրն է. Դե հիմա պատկերացրեք՝ ինչպես կփայլեին աչքերս : Չեմ էլ հիշում ինչպես եմ ձեւակերպել մտքերս, միայն թե հասցնեմ, միայն թե ասեմ՝ ինչ եմ ուզում: Անցավ մի քանի օր, պարոն Պետրոսյանի զանգից աշխատավայրումս տարօրինակ երջանկության ճիչեր էին լսվում

- Էմմա ջան, քո գաղափարը նախնական 4 ընտրվածների մեջ է:

Իսկ Էմման խոսափողից այն կողմ միայն՝ «ուխխխխխ, շնորհակալ եմ» էր ասում:
Էկավ «Մարդամեջի» օրը, երբ կանչեցին խոսելու հարթակ, որ ներկայացնեմ գաղափարս ու թիմակիցներ հավաքեմ, շփոթված էի, իմ առջեւ նստած էին մեր քաղաքի ամենախելառ, ամենահամարձակ, ամենաինքնատիպ, ամենաամենաամենա երիտասարդները։
Ինչեւէ, գաղափարակիցներ շատ շուտ գտա, մտքինս մեկ է անելու եմ, թեկուզ փող չտաք :)

Սկսեցինք մշակել, խոսել, քննարկել, սլայդներ սարքել, մեկ-մեկ իրար չհասկանալ, մեկ-մեկ իրար չափից շատ հասկանալ։ Մի նկատառում, իմ թիմը լավագույնն էր, որովհետեւ 2 ժամվա ընթացքում բոլորը միմյանց մասին հոգ էին տանում. դու սա արա, ես սա կանեմ, դու գրի, ես քեզ թեյ կբերեմ, հոգատար ու բարի էին։ Իսկ հենց այն պահերին, որ շտապում էի ու պիտի աշխատանքի հասնեի, գալիս էր Տերտերյան Կարենը, ով ինձ համար լուրջ դեմք է, ասեմ իմանաք, իրեն հատուկ հանդարտությամբ ասում էր՝ միտքդ շատ լավն է, էլ դրանից հետո էլ ինչ աշխատանք։
Իմ գաղափարը 2 դրամաշնորհային գաղափարներից մեկը չդարձավ, սակայն մեր մյուս գաղափարները կյանքի կոչվեցին, ինչու եմ այդպես ասում, որովհետեւ, երբ կանգնել էի առավոտյան 11-ին խոսելու հարթակին ու նայում էի այդ ոսկի երտասարդներին, բերնեբերան հպարտությամբ էի լցվում, որ մերն են…

Комментариев нет:

Отправить комментарий