среда, 11 ноября 2015 г.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և «Ա.Դ.Սախարովի անվան մարդու 
իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը» հրավիրում են Ձեզ մասնակցել

Երիտասարդական Բանկ ծրագրին

Եթե Դուք՝

16- 25 տարեկան եքև ուզում եքոր

Ձեր կարծիքը լսելի լինի,

Մասնակցել Ձեր համայնքի բարելավմանը,

Նախաձեռնել դրական փոփոխություններ,

Ձեռք բերել առաջնորդի և ակտիվ քաղաքացու հմտություններ,


Պատրաստ եք գործ ունենալ իրական գումարների հետ,

Ապա  միացե՛ք

Երիտասարդական Բանկ ծրագրին

Ինչպե՞ս մասնակցել.

Ծրագրին մասնակցելու պայմաններին ծանոթանալու համար հրավիրում ենք Ձեզ 
մասնակցել ծրագրի մեկնարկային միջոցառմանըորը տեղի կունենա
Նոյեմբերի 20-ինժամը 16:00-ին «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղում», Մ.Մկրտչյան 38ա շենք, բն.1:

 Տեղեկությունների համար կարող եք զանգել` 5 69 17 հեռախոսահամարով:



Երիտասարդական բանկն աշխարհի ավելի քան 25 երկրում իրականացվող ծրագիր է, որը Հայաստանում իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից, իսկ Շիրակի մարզում Երիտասարդական բանկի աշխատանքները համակարգում է  Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը»:

Երիտասարդական բանկ կոմիտեների նպատակը տեղի երիտասարդությանն իրենց իսկ համայնքի զարգացման գործում ակտիվորեն ներգրավելն է։ Երիտասարդական բանկը կամավոր երիտասարդների խումբ է, որին հնարավորություն է տրվում սովորել և իրականանցնել դրամաշնորհային ծրագիր՝ իրենց հասակակիցների գաղափարներն իրագործելու համար։

Комментариев нет:

Отправить комментарий