вторник, 22 декабря 2015 г.

‪#‎electricyerevan‬‬ - #‎electricgyumri 2015


Հեղինակ՝ Լուսինե Զաքեյան

Դեկտեմբերի 19-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև դեկտեմբերի 21-ը, «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ ֆոտոակնարկն է ս.թ. հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 6-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:
Ֆիլմն անդրադառնում է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերին և զարգացումներին` ականատեսների աչքերով, ինչպես նաև ներառում է հարցազրույցներ Ոստիկանության, ՄԻՊ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ֆիլմը ներկայացնում է Երևանում կատարված ցույցերը,  ջրցանից սկսած և վերջացրած ոստիկաների բռունթյուններն ակտիվիստների նկատմամբ:
Թե ասա՝ ինչու՞ չեք թողնում մարդիկ իրենց խաղաղ ցույցն անեն. անպայման պիտի մեկի ոտքը ջարդեիք, մեկի թևը դուրս քցեիք, մի քանիսի էլ ողնաշարը ցավեցնեիք, որ հանգստանայիք, հա՞, ինչու՞ այդպես են ոստիկան դառնում: Երբ աղջիկը ոտքի է կանգնում, որ պայքարի իր իրավունքների համար, խփում եք կամ վիրավորում, էլ չասեմ երիտասարդների տղաներին ինչխես եք վերաբերվում: Բա ասում եք՝ մենք միշտ ձեր կողքին ենք, հեչ չտեսանք, որ մեր կողքին եք, չզգացինք:
Ամոթ է, ամոթ: Հարգեք ու հարգել սովորեք այն կնոջը,  ով ձեզ լույս աշխարհ է բերել, դուք ձեռք եք բարձրացնում այն հայ կնոջ վրա, ով վաղը զավակ է ծնելու մեր հայրենիքի համար, ինչու՞ եք թողնում, որ նա իր կյանքը կերտի ուրիշի հողում, ինչու՞ նրանց հետ հավասար չեք պայքարում, ինչու՞ չեք թողնում գոնե նրանք պայքարեն, այլ ստորաբար խփում եք, քարշ եք տալիս փողոցով, վիրավորում եք տարեց կանանց ու այն երիտասարդ աղջիկներին, ովքեր ուզում են մնալ Հայաստանում, ուզում են ստեղծել իր բարեկեցությունը:
Ու՞ր է կորել ամոթդ, իշխանություն, որ քո գիտությամբ ու թողտվությամբ խմում են այն խեղճ  հայի արյունը, ով պայքարում է իր և իր երեխայի ապագայի համար:
Այս ֆիլմը հուսամ սթափեցնող կլինի բոլորի համար, թե իշխանության ներկայացուցիչների, թե իրենց կամակատարների համար:
Ֆիլմի ցուցադրության ամբողջ ընթացքում սրտատրոփ սպասում էի, թե երբ եմ տեսնելու Գյումրու ցույցերը, ինչու՞ ներկայացված չեն Գյումրու դեպքերը, երբ գյումրեցի թե երիտասարդները, թե տարեց մարդիկ անձրևի տակ պարում էին  հայրենասիրական պարեր, երբ մեր տղաները գիշերում էին դրսում, երբ մեր տղաներին ձերբակալում էինբայցբայց քանի որ ֆիլմի հեղիանկը ներկա չեր չկարողացան այդ հարցին պատասխանել
Ու գաղափար ծնվեց ինձ մոտ. ինչու՞ մենք ևս չնախաձեռնենք նմանատիպ ֆիլմի նկարահանում: