среда, 23 марта 2016 г.

Մենք ու Շառլ Ազնավուրը

Ներկայացրեց Արմեն Պետրոսյանը


Սովորականի նման, «Շառլ Ազնավուրի» հրապարակից առավոտները «բարև-Աստծու բարով» գնում եմ աշխատանքի՝ Սախարովի կենտրոն: Առավել մտերիմներին հարց ու փորձ անում: Մինչև գործի հասնելը տեսա «տաքսավատ» անող վարպետ Ալեին:.
- Բարև, վարպետ Ալե, ի՞նչ կա-չկա, գործերն ինչպե՞ս են:
- Է՜, բարև Արմեն ջան, ի՞նչխ պիտի էղնին, գործ չկա, մարդ չի մնացել՝ մենք ենք ու Շառլ Ազնավուրը:

Առաջ թաք-թաք կերթային, հմի երամով կչվին:

Ներկայացրեց Արմեն Պետրոսյանը

Տխուր անեկդոտների միգրացիոն շարքը շարունակվում է: 
Սովորականի նման, «Շիրակ հյուրանոց» ավերակախոշտանգաանապագա կառույցից առավոտները «բարև-Աստծու բարով» գնում եմ աշխատանքի՝ Սախարովի կենտրոն: Առավել մտերիմներին հարց ու փորձ անում: Մինչև գործի հասնելը տեսա «տաքսավատ» անող վարպետ Ալեին: - Բարև, վարպետ Ալե, ի՞նչ կա-չկա, գործերն ինչպե՞ս են:- Է՜, բարև Արմեն ջան, ի՞նչխ պիտի էղնին, գործ չկա, մարդ չի մնացել: Էն օրը տարա աէրոպորտ: Առաջ թաք-թաք կերթային, հմի երամով կչվին:

среда, 16 марта 2016 г.

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները

Այսօր Գյումրիում  «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, իրականացրեց «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկում:
Այս միջոցառումը նպատակ ունի հանրությանը ներկայացնել նոր ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած մարտահրավերներն ու արդյունավետ ընտրական մեխանիզմների ապահովման խնդիրները, ինչպես նաև հետաքրքրված բոլոր կողմերի միջև բանավեճ ծավալել այս կարևոր խնդիրների շուրջ Գյումրիում, որտեղ ավագանիները կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերը կընտրվեն արդեն ավագանու կողմից:
Գյումրիում համապետական և տեղական նշանակություն ունեցող այս կարևոր փոփոխությունների վերաբերյալ քննարկմանը ներկա էին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամներ Ստեփան Դանիելյանը – «Համագործակություն հանուն ժողովրդավարության կենտրոն», և Ստեփան Գրիգորյանը՝ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»:
Հանրային քննարկմանն իր ելույթով հանդես եկավ նաև Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը:



вторник, 15 марта 2016 г.

1921 թվականի մարտի 15-ը

1921 թվական, 15-ը մարտի, Բեռլին: Շառլոտենբուրգում ` Հարդենբերգ փողոցում, Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց 1915-ի հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին ` Թալեաթ Փաշային: Երկուսուկես ամիս անց դատարանում գերմանացի փաստաբան դոկտոր Դիմայերն իր պաշտպանական ճառում ասաց. 
-Սողոմոն Թելերիանն ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները:
Հիշում է Սողոմոն Թեհլիրյանը.
-Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով ձեռնափայտն անփույտ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ, աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը... վերջին քայլը բեկվեց, մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքս դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ:
Սողոմոն Թեհլիրյանը ձերբակալվում է: Բանտում նրան առաջինն այցելում է մի անծանոթ հայ վարդապետ, որ տեսնելով Սողոմոնին, պարզապես գոչում է`
-Տեր մեր Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ գազանը սպանեցիր և բոլորիս վրեժը լուծեցիր:
79 օր տևած նախնական հարցաքննությունից հետո 1921 թվականի հունիսի 2-ին սկսվեց Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որ տևեց երկու օր: Ոչ միայն աշխարհասփյուռ հայության, այլև Եվրոպայի ուշադրությունն էր գամված Բեռլինին:
Բեռլինի նահանգային դատարանի երրորդ դատարանում են դատական ատյանի նախագահ, նահանգային դատարանի վարիչ Լեմբերգը, դատավորները, ատենադպիրը, դատախազ Գոլնիգը, տասներկու երդվյալ ատենակալները:
Դատարանի վրա վճռորոշ ազդեցություն է ունենում 1915 թվականանի Հայոց Ցեղասպանության ականատես Յոհանես Լեբսուսի խոսքերը.
-1915 թվականի ապրլին ձեռնարկված տեղահանություն վերաբերվում էր Թուրքիայի մեջ եղած բոլոր հայերին: Պատերազմից առաջ Թուրքիայում կար ընդամենը 1մլն 850 հազար հայ: Տեղահան եղան մոտավորապես 1մլն 400 հազար հայ: Ի՞նչ է այս նշանակում, Թալեաթի ստորագրված հրամանգրի մեջ ասված է. «Տեղահանության նպատակն է ոչնչացում»: Եվ համաձայն այս հրամանգրի, գործն առաջ տարվեց արևելյան Անատոլիայի նահանգներից դեպի հարավ, տեղահան եղած բնակչության միայն 10 տոկոսը աքսորավայր հասավ, մնացած 90 տոկոսին ճանապարհին սպանեցին, կանայք և աղջիկներն առևանգվեցին ոստիկանների և քրդերի կողմից, մնացածն էլ մեռան անոթությունից և ուժասպառությունից….
Երդվյալները հայտնվեցին. մեկը դրանցից դողդոջուն ձայնով աչքերին շատ մոտ պահած թուղթը սկսեց կարդալ.
«Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում. մեղավոր է արդյո՞ք ամբաստանյալ Սողոմոն Թեհլիրյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ` Թալեաթ փաշայի սպանելու մեջ.
-Ոչ:
…..
Հայ ազգը ցնծության մեջ էր…

среда, 9 марта 2016 г.

Մարտի 9-ը և հայերը...

1983թ-ին - Բելգրադում սպանվեց Թուրքիայի դեսպանը։ Այդ գործով 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին Րաֆֆի Էլպեքյանը և Հարություն Լևոնյանը, երկուսն էլ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունից։ Լևոնյանն ազատ արձակվեց արդեն չորս տարի անց, իսկ Էլպեքյանը բանտում մնաց յոթ տարի։

Ուղիղ տասնվեց տարի առաջ՝ հենց այս օրը. 2000 թ. - Հռոմի քաղաքապետարանը որոշում է կայացրել 1915 թ. հայերի նկատմամբ Թուրքիայում իրականացված զանգվածային սպանությունները որակել իբրեւ ցեղասպանություն եւ պահանջել է երկրի իշխանություններից արգելել Թուրքիայի մուտքը Եվրոմիություն:

Մարտի 8-ը. պատմական ակնարկ

Կանանց միջազգային օրվան առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու-Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես, բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ: Կես դար անց` 1908թ. նույն օրը, Նյու-Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց:
Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվեց 1911թ.Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ սկսեցին նշել 1914թ.:
1977թ. Միավորված ազգերի կազմակերպությունը Մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն:
ՀՀ-ի անկախության հռչակումից հետո` 1996թ. մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև`2001թ. ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:

Իսկ ինչպես են նշում միջազգային այս օրը աշխարհում`

Գերմանիայում այն հանգստյան օր չի համարվում: Այս օրը, ցավոք, Գերմանիայում այդքան էլ շուքով չեն տոնում:Այստեղ ավելի մեծ կարևորություն են տալիս մայրության օրվան, որը նշվում է մայիսին:Այդ օրը մայրերն ազատվում են տնային  պարտականություններց:
Լեհաստանում դեռևս չեն մոռանում շնորհավորել իրենց կանանց և աղջիկներին մարտի 8-ի առթիվ: Սակայն ,ինչպես Գերմանիայում,այստեղ ևս այն աշխատանքային օր է:
Վիետնամում կանանց շնորհավորանքներով են հեղեղում արդեն 2000 տարի: Սակայն անցյալում այս տոնը կոչվում էրՉինգ քույրերի հիշատակի օր”: Դրանք քաջ աղջիկներ էին, որոնք ղեկավարում էին Վիետնամի ժողովրդի ազատագրական պատերազմը չինական ագրեսիայի դեմ:
Հետաքրքիր է իտալացիների տոնը նշելու ձևը. իտալուհիները, ինչպես մնացած ազգերը չեն նշում իրենց տոնը տղամարդկանց հետ, այլ հավաքվում են միայն կանանցով և գնում նշելու սրճարանում կամ ռեստորանում:

Դե ռուսները նշում են մեզ նման շուքով և մեծ  նշանակություն են տալիս այդ օրվան: Հավաքվում են ընկերներով մի տեղ և նշում մինչ առավոտ, իսկ ռոմանտիկ զույգերը նախընտրում են առանձին տոնել մարտի 8-ը: