понедельник, 19 ноября 2012 г.

Հետաքրքիր նվեր ուսանողների միջազգային օրվան

  Ուսանողների միջազգային օր



Նոյեմբերի  17-ին  Գյումրիում առաջին անգամ մեկնարկեց <<Ուսանողական
ինտելեկտուալ մրցույթ>> երկօրյա փառատոնը,  որը նվիրված էր ուսանողների
միջազգային օրվան:   Այն  կազմակերպվել էր  Հրայր Հակոբյանի  և  իր
 ընկերների կողմից, աջակցում էր  <<ԻնֆոՏուն Գյումրի>>-ին  , իսկ  ինֆորմացիոն
աջակիցն էր <<Ամեն ինչ պարերի մասին >> ֆեյսբուքյան  էջը: Մասնակցում
էին  տարբեր բուհերի  մի քանի  ուսանողական թիմեր, սակայն  կային նաև
աշակերտական,որոնք ներկայացել էին իրենց թիմերով, կամ էլ ներգրավված էին
այլ թիմերի մեջ ուսանողների հետ միասին:

Փառատոնը  բացկացած էր   չորս տարբեր խաղերից ` <<Ի՞նչ, Որտե՞ղ Ե՞րբ>>, 
<<Բրեյն Րինգ>> , <<Անհատական խաղ>>  և  <<Ինտելեկտուալ պոկեռ>>: Նշեմ, որ

խաղավարներն էին  Հրայր Հակոբյանը  և  Խորեն Տիգրանյանը (նա նաև

կազմակերիչներից մեկն է):<<Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ>>-ը  թիմային խաղ էր, հնչեց

30 հարց , իսկ  մասնակիցների ակտիվությունը նկատվեց այս փուլից սկսաց,

բոլորը պայքարում էին`  ցուցաբերում  թիմային հետաքրքիր  խաղ: Այս խաղում

 մասնակիցներին  հնարավորություն  էր տրվում նաև, որ իրենք  ներկայացնեն

իրենց դիմում-բողոքները կապված հարցերի ,դրանց  պատասխանների կամ

արդյունքների հետ: 
Արդյունքում երկարատև պայքարից  հետո հաղթող ճանաչվեց <<No Name>>  թիմը,

որը ՀՊՃՀ  ԳՄ-ի  ուսանողական թիմերից մեկն է:Իսկ երկրորդ և երրորդ տեղերը

զբաղեցրեցին համապատասխանաբար <<Գենտ>> և <<Պառլամենտ>> թիմերը:

Այնուհետև   կայացավ  <<Բրեյն  Րինգ>>  խաղըորում  թիմերը   երկու- երկու 

խաղում էին իրար դեմ, հարցերը այս փուլում համեմատաբար  ավելի  հեշտ էին ,

այսինքն `  մեծ նշանակություն ուներ արդեն արագությունը ,իսկ այս խաղում

հաղթեց <<Ժող>> թիմըՀՊՏՀ  ԳՄ-ի  թիմերից  մեկը: Այս խաղերին հաջորդեց

<<Անհատական խաղ>>-ը, որն  ընթացավ մի քանի փուլերով և ի վերջո  

հաղթանակ տարավ Արթուր  Կոշտոյանը` <<Կաիսսա>> թիմից:  Փառատոնը

եզրափակեց <<Ինտելեկտուալ պոկեռ>> խաղը, որի հեղինակը  Հրայր Հակոբյանն է:

 Այս խաղին մասնակցում էին  առաջատար չորս թիմերից  մեկական 

անդամներ  և <<Անհատական խաղ>>-ի  հաղթող մասնակիցը: Այն ընթացավ երեք

հաջորդական  փուլերով, ինչպես նկատեցի, այս խաղում մեծ նշանակություն

էր տրվում  մասնակիցների ինտելեկտին, տրամաբանությանը  և այսպես

ասած <<բախտ գործոնին>>: Արդյունքում  հաղթեց <<No Name>>   թիմի  

ներկայացուցիչ  Լևոն Ալոյանը:


Խաղի  վերջում տեղի ուեցավ վկայագրերի հանձնման արարողությունը:Իսկապես

շատ հաճելի ու հետաքրքիր խաղեր էին ու կարծում եմ որ վերջինը չի լինի,

շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին նման հիանալի 

խաղ կազմակերպելու համար:


Комментариев нет:

Отправить комментарий