понедельник

Քաղաքացիական լրագրություն Գյումրիում


Պատրաստեց` Էլիզա Գինեցյանը


Քաղաքացիական լրագրության հերթական հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 26-ին Գյումրի ինֆոտանը: Դասընթացի սկզբում փորձագետ Աննա Մուրադյանը քննարկեց ու ուղղումներ արեց մասնակիցներին հանձնարարված ակնարկների վերաբերյալ: Այնուհետև քննարկվեցին հերթական դասընթացի հիմնական թեմաները, փորձագետը ծանոթացրեց քաղ.օրենգրքի 1087.1 հոդվածին , որը կարևոր տեղ է գրավում քաղաքացիական լրագրության մեջ: Խոսվեց բանավեճի և դրա հմտությունների վերաբերյալ: Հանդիպման վերջում մասնակիցներին հանձնարարվեց հաջորդ` վերջին  դասընթացի համար գրել նյութեր իրենց ցանկությամբ:

вторник


Փողոցային արվեստ. գրաֆիտիում սեր և «ախբերություն»

Սա Գյումրիի «Մայր Հայաստան» հուշակոթողի պատերից մեկն է, որտեղ հանգրվանել են սերն ու մաթեմատիկան: Իսկ երկու անհայտով սիրային հավասարումներ` (X+Y=Սեր ) ինչքա՜ն սիրտդ ուզի: Էն էլ ի՜նչպիսի հավասարումներ: Տեղովդ էլ կրակ դառնաս` չես կարող մաքրել, քանի որ արված են հատուկ ներկանյութերով:Չեղավ է՜, չեղա՜վ:

Գյումրի քաղաքում ամեն քայլափոխի կհանդիպես թվաբանական հասարակ հաշվարկների: Չէ՛,չէ՛: Ո՛չ ընտրակաշառք են բաժանում, ո՛չ շինարարական աշխատանքներ են ընթանում, ո՛չ էլ առաջիկայում շինարարության հույս կա:

Պարզվում է, սերն ու եղբայրությունը ստիպում են շատից քչից թվաբանական հասարակ գործողություններ իմանալ:Արդեն սովորական է դարձել հասարակական վայրերում տեսնել, թե ինչպես են մարդիկ մաթեմատիկայի օգնությամբ խոսում իրենց սիրո և «ախբերության» մասին: Բայց որ դա տեսնում ես արդեն պատմամշակութային հուշարձանների պատերին, արդեն իսկ գլուխ կախելու առիթ ես ունենում:


Հա՜: Մենակ մաթեմատիկայի տարրական գիտելիքներով մի կերպ երկու անհայտով հավասարում են կազմում: Մաթեմատիկայի հարցը լուծեցինք, փաստորեն, մայրենի լեզվի իմացության հետ կապված խնդիրների բախվելով: «աԽԲերներ» ջան հասկացանք իրար հետ լավ եք,իսկ հայոց լեզվի գիտելիքներից երեւում ՝է էնքան էլ լավ չեք:

«Մայր Հայաստանից » հասնում ես հրապարակ ու «Սուրբ Ամենափրիչ» կիսավեր եկեղեցու հարևանությամբ հաջորդ անակնկալն է քեզ հյուրընկալում՝ «Գրաֆիտի» կոչվածը: Մի տեսակ վատ ես զգում: «Գրաֆիտին» եկել է փոխարինելու որմնանկարների ավանդական ձևին: Է հա՜, հասկացանք ազատություն, բայց դա չի նշանակում ամենաթողություն: Ու ամենավատ հետևանքն էլ այն է, որ «Գրաֆիտիի» թիրախ դարձել են պատմամշակութային հուշարձաններն ու հարակից տարածքները:

Հարգելի քաղաքացիներ, ընդհանրապես մի կեղտոտեք քաղաքը, անկախ նրանից աղբ եք թափում, հիշում եք ձեր ընկերներին թե` ընկերուհուն, թեկուզ մուսաներդ եկել, տաղանդներդ էլ ելել՝  ձեզ է ուտում: Գնացեք մի լքված վայրում «գրաֆիտի» արեք, դրանք երկրաշարժից հետո անչափ շատ են մեր քաղաքում: Գուցե այդ ժամանակ կարողանանք հասկանալ «փողոցային արվեստ» հասկացության էությունը:

среда

Գյումրիում "սուրբ" կրակոցները շարունակվում են...




Գյումրեցիների համար սովորական են դարձել պատեհ-անպատեհ կրակոցները, որոնք հնչում են մարդաշատ վայրերում, բայց որ դրանք արդեն հնչում են դպրոցում, այ սա իսկապես նորություն է...

Հավաստի աղբյուրի համաձայն` երեկ ժամը 13:30-ի մոտ Գյումրու Հակոբ Պարոնյանի անվ. թիվ 7 հիմնական դպրոցում կրակոցներ են հնչել...
Կրակոցների հեղինակն է եղել բարձր դասարանցի հղփացած աշակերտներից մեկը... իհարկե պետք է նշել, որ, ըստ նույն աղբյուրի, փամփուշտները եղել են ռեզինե... զոհեր չկան... բայց վախեցածներ, ինչքան ասես...

вторник

Բողոքի ակցիա` սառցակալած փողոցների դեմ





Երեկ երեկոյան կողմ Գյումրեցի մի խումբ երիտասարդներով կազմակերպել էինք բողոքի ակցիա՝ ի նշան սառցակալած փողոցների և մայթերի:

Երթը սկսվեց Գյումրիի 10-րդ դպրոցից և ավարտվեց քաղաքապետարանի մոտ: 

Յուրաքանչյուրն աղերով լցնում էին սառցակալած փողոցներին և մայթերին: Այն հարցին, թե ինչու են որոշել կազմակերպել նման ակցիա, երիտասարդներից մեկը նշեց. «Քանի որ ակամայից դարձել ենք էքստրիմի սիրահար այս փողոցներում և տեսնում ենք, թե ինչպես է անտերության մատնված, այս կերպ փորձում ենք ազդել պաշտոնատար անձանց վրա և պահանջել մեր քաղաքի բնակիչների համար անվտանգ փողոցներ»:
Ամբողջ ընթացքում երիտասարդներին ողջունում և շնորհակալություն էին հայտնում անցորդները, ինչպես նաև վարորդները:

Հասնելով քաղաքապետարանի մոտ՝ նրանք շենքի շրջակայքը նույնպես լցրեցին աղով, իսկ հետո բոլոր աղի տուփերը, համապատասխան կոչի ցուցանակներով կախեցին քաղաքապետարանի դռներին: 

понедельник

Քաղաքացիական լրագրության ուսուցում


Հանդիպում 4-րդ

Փետրվարի 5-ին Գյումրու Ինֆոտանը տեղի ունեցավ քաղաքացիական լրագրության ուսուցում` սոցիալական մեդիայի գործիքներով չորրորդ հանդիպումը: Հադիպման սկզբում փորձագետ Աննա Մուրադյանը տվեց  իր մեկնաբանությունները մասնակիցների կողմից գրված հոդվածների վերաբերյալ:Այնուհետև առաջարկվեց խաղ-վարժանք, որի ընթացքում  մասնակիցներին բաժանվեցին գույնզգույն ու տարբեր մեծության քարեր և հանձնարարվեց գրել այդ քարերի մասին: Խմբում տարբեր պատմություններ ծնվեցին քարերի մասին` նրանց  իրական նկարագրությունից մինչև ռոմանտիկ ու արկածային պատմությունների ունկընդիրը դարձանք: Այս խաղ-վարժանքի միջոցով էլ մասնակիցներին ներկայացվեց, թե ինչ է նկարագրությունը և ինչ է իրենից ներկայացնում ակնարկի ժանրը: Ակնարկը պետք է սկսել նյութի "աղից" կամ "մեխից", օգտագործել նկարագրություն և առաջ տանել պատմությունը: Մասնակիցներին հանձնարարվեց հաջորդ հադիպմանը պատրաստել նյութեր ակնարկի ժանրում:

суббота




"Տխուր փողոցի լուսաբացը" ֆիլմի նկարահանումների մյուս կողմը


-Ընձի մի նայե, կամերային նայե,-ամեն անգամ ասում էր Ալբերտ Մկրտչյանը ֆիլմի տատիկին:
Եվ այսպես մոտ չորս ամիս Ալբերտ Մկրտչյանը և Հայֆիլմ հեռուստաընկերության անձնակազմը նկարահանում էին “Տխուր փողոցի լուսաբացը”: 200 7թվականի հունիս ամիսն էր, երբ Ալբերտ Մկրտչյանը թակեց մեր դուռը: Նրանք ուզում էին նկարահանել ֆիլմ, որի գործողություններն ընթանալու էին պատմական տան մեջ, և ահա բախտի ճամփեքը նրանց բերեցին  մեր տուն, ինչպես հասկացաք մեր տունը Կումայրի արգելոցի հին տներից է: Այն արդեն 125 տարվա պապենական տուն է, որը ունի 8 սենյակ: Մենք համաձայնվեցինք տրամադրել մեր տունը ֆիլմի նկարահանման համար: Ու համաձայնության երկրորդ օրվանից մեր տանը սկսվեց մի իրարանցում: Նախ և առաջ նրանք դուրս հանեցին նորաոճ իրերն, իսկ, քանի որ չէին կարող դուրս հանել աբողջ ապակեղենը, վրան սկսեցին դիմափոշի ցանել, որեսզի չփայլի: Ամեն օր մեր տանը մոտ 30 հոգի մարդ կար, մեկը գնում, մյուսը գալիս էր, մեկը` նկարահանվում, մյուսը հանգստանում էր: Մի դռնից մտնում էին, մյուսից դուրս գալիս:



 Երբ ֆիլմ ես դիտում, չես մտածում, թե ինչպես են նկարահանել ֆիլմը, բայց, երբ հետևում ես ֆիլմի նկարահանմանը, չես կարողանում հասկանալ ու պատկերացնել, թե ինչի մասին է ֆիլմը և ինչպիսին կլինի ավարտից հետո: Նախ և առաջ ասեմ, որ ֆիլմում տեսնում եք միայն դերասաններին, այն ինչ տեսախցիկից այն կողմ շատ մարդիկ կան կանգնած: Իսկ “Տխուր փողոցի լուսաբացը” ֆիլմի նկարահանման տաղավարում կանգնած էի նաև ես: