Անդրանիկ Շահինյան |
-Կրթական համակարգում որո՞նք են այն հաստատությունները, որ ունեն սոցիալական մանկավարժի կարիք.
-Կրթական համակարգում սոցիալական մանկավարժի
կարիք ունեն հետևյալ հասատատությունները՝ հանրակրթական դպրոցը, մանկավարժահոգեբանական
աջակցման կենտրոնը, դժվար և շեղվող վարքով երեխաների հետ մասնագիտացված հաստատությունները,
ռեաբիլիտացիոն /վերականգնողական/, շտկողական, խորհրդատվական կենտրոնները։
-Ու՞մ հետ է աշխատում սոցիալական մանկավարժը կրթական համակարգում։
-Սոցիալական մանկավարժը կրթական համակարգում աշխատում է հետևյալ խմբերի երեխաների հետ՝ ինտելեկտի և զարգացման խանգարումներով, տնային պայմաններում
ուսուցանվողների, դեզադապտացված երեխաների, ովքեր մտնում են ախտաբանական, հոգեսոցիալական
և սոցիալական տիպերի մեջ, վարքի շեղումներով, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված
երեխաների և անչափահաս իրավախախտների հետ։
-Ի՞նչ է նշանակում լինել սոցիալական մանկավարժ։
-Սոցիալական մանկավարժն այն մասնագետն է,
որը կամրջում է մեծահասակների և փոքրերի կյանքը.
նա դպրոցի,
ընտանիքի և հասարակության միջև ամուր կապ ստեղծողն է,
դժվար իրավիճակում հայտնված երեխայի առաջին օգնականն ու պաշտպանը,
վերադաստիարակման գործընթացում հայտնված անչափահասի,
նրա ծնողների ընկերն ու խորհրդատուն:
Այն սոսկ մասնագիտություն և բարձրագույն կրթություն չէ. «Դա
կոչում է, նվիրում, մարդու, երեխայի, մանկության նկատմամբ մեծագույն պատասխանատվություն,
ուրիշի ցավն ու դժբախտությունը զգալու, օգնության հասնելու պատրաստակամություն ու ցանկություն,
ապրումակցում, հանդուրժելու կարողություն»:
Սոցիալական մանկավարժի կարևորագույն խնդիրներն են՝ աջակցել երեխային հոգեպես,
սովորեցնել համակերպվել դժվարություններին, ինչ-որ ուղի գտնել և որոշում ընդունել,
համոզել նրան, որ ամեն ինչ կարելի է փոխել դեպի լավը։
-Համաձայն սակագնային-որակավորման բնութագրի, որո՞նք են սոցիալական մանկավարժի
պաշտոնական պարտականությունները:
-Սոցիալական մանկավարժի պաշտոնական պարտականություններն են՝ իրականացնել
անձի դաստիարակության, կրթության, զարգացման և սոցիալական պաշտպանվածության միջոցառումների համալիրը հիմնարկներում և սովորողների (սաների, երեխաների) բնակության վայրում, ուսումնասիրել՝ նրանց անհատականության հոգեբանական-բժշկամանկավարժական առանձնահատկությունները և միկրոմիջավայրը, կենսապայմանները, բացահայտել նրանց հետաքրքրություններն ու պահանջմունքները, դժվարություններն ու հիմնախնդիրները, բախումնային իրավիճակները, վարքագծի շեղումները, ժամանակին ցուցաբերել սոցիալական օգնություն և աջակցություն, դառնալ մինջնորդ սովորողների և հաստատության, ընտանիքի, միջավայրի, զանազան սոցիալական ծառայությունների, գերատեսչությունների և վարչական մարմինների մասնագետների միջև, որոշել սոցիալ-մանկավարժական աշխատանքի եղանակներն ու մեթոդները։
-Ըստ ձեզ՝ սոցիալական մանկավարժի անձնային-մասնագիտական ո՞ր բնութագիրն է ավելի ընդունելի և իրատեսական։
-Սոցիալական
մանկավարժի գործունեության արդյունավետությունը բնութագրվում է մասնագիտական որակների անընդհատ կատարելագործմամբ և մեծ չափով պայմանավորված է կրթական գործընթացի հայեցակարգային հիմքերի խորը տեղաշարժերով: Ներկա պայմաններում մանկավարժի մասնագիտական գործունեության կարևոր բնութագիր է դառնում համաշխարհային կրթական գործընթացներին համապատասխանությունը, աշխարհաքաղաքական զարգացումներին համահունչ կրթական քաղաքականության իրականացումն ու մասնագիտական խնդիրների լուծման ռազմավարության մշակումը:
-Որո՞նք են մարդու իրավունքների և սոցիալական աշխատանքի փոխկապվածության հիմնական հանգուցակետերը։
-Մարդու իրավունքներն անբաժանելի են սոցիալական աշխատանքի տեսությունից, արժեքներից, էթիկայից և պրակտիկայից, ուստի իրավունքների պաշտպանությունը պետք է անբաժանելի լինի սոցիալական աշխատանքից: Սակայն սոցիալական աշխատանքը, լինելով մարդու իրավունքների իրացումը երաշխավորող մասնագիտություն, չի կարող ապահովել սոցիալական աշխատանքի շահառուների իրավունքների պաշտպանվածությունը և նրանց նկատմամբ խտրականության բացառումը: Ուստի պետք է նշել, որ սոցիալական աշխատողներն այսօր բազում երկրներում և ՀՀ-ում շատ անելիքներ ունեն` մարդու իրավունքների արդարացի և արժանապատիվ իրացումը երաշխավորելու համար:
-Հայաստանում ինչպիսի՞ հիմնախնդիրներ է ունենում ընտանիքը և ինչպե՞ս կարող է սոցիալական աշխատողն աջակցել այդ հիմնախնդիրների լուծմանը։
-Ընտանիքը պատմականորեն եղել և մնում է հիմնական այն սոցիալական ինստիտուտը, որն ապահովել է հասարակության վերարտադրումը: Ընտանիքն է ձևավորում անհատի զարգացումը նրա բոլոր դրսևորումներով՝ ֆիզիկական, մտավոր, բարոյական և հոգևոր՝ հիմք ստեղծելով նրան ձևավորող բոլոր այլ սոցիալական ինստիտուտների համար: Առավել պրոբլեմային ընտանիքների հետ աշխատանքը պետք է սկսվի այն հարցի պարզումից, թե հիմնախնդիրը որքանով է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ առնչվում, ընտանիքի անդամները որքա՞ն բարեկիրթ են վերաբերվում միմյանց հանդեպ:
Ընդունված է ընտանիքի հետ աշխատանքը բաժանել 4 փուլի՝ սոցիալական, հիմնախնդրային, միավորող,եզրափակիչ:
Ընդունված է ընտանիքի հետ աշխատանքը բաժանել 4 փուլի՝ սոցիալական, հիմնախնդրային, միավորող,եզրափակիչ:
Հարցազրուցը վարեց Լուսինե Խաչատրյանը,
Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)
Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:
Комментариев нет:
Отправить комментарий