Երկրի Օրվա պատմությունը սկսվել է 1840թ-ին, երբ Ջ. Սթերլինգ Մորթոնը իր ընտանիքով տեղափոխվեց Նեբրասկա նահանգի տարածք: Միայնակ ծառերով անծայրածիր պրերիաները, քամին և արևը, որոնցից հնարավոր չէր թաքնվելու, չորացած հողը հանգեցրին Մորթոնին կանաչապատման մտքին: Նա առաջարկեց կանաչապատմանը նվիրված օր սահմանել և մրցանակներ հանձնել ամենաշատ ծառ տնկած մարդկանց: 1882թ-ից ապրիլի 22-ը հայտարարվեց կանաչապատման պաշտոնական տոն:
1970թ-ից ՚‹‹Երկրի Օր›› տոնակատարության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի պահպանությանը, էկոկրթությանը և էկոլուսավորությանը:
Գյումրու Երիտասարդական բանկի անդամներն Երիտասարդ կամավորների համաշխարհային օրերի շրջանակներում յուրովի նշեցին ապրիլի 22-ը : Տեղի ունեցավ Գյումու Երիտասարդական բանկի անդամների կողմից ստեղծված` համաշխարհային բնապահպանական խնդիրներն արծարծող տեսահոլովակի շնորհանդեսը:
Տեսահոլովակում տեղ է գտել ամերիկացի փորձագետների կողմից օրերս հրապարակած տվյալներն, ըստ որի, 163 երկրների էկոլոգիական վարկանիշային ցանկում Հայաստանը զբաղեցնում է 76-րդ հորիզոնականը: Մեզանից առաջ է Վրաստանը (59), հետ` Ադրբեջանը (84):
Վարկանիշը հաշվարկելիս փորձագետները հաշվի են առել ջրի, մթնոլորտի վիճակը, շրջակա միջավայրի պաշպանությանն ուղղված պետական քաղաքականությունը և այլ ցուցանիշներ:
Մոտ օրերս կհրապարակվի տեսահոլովակի անգլերեն տարբերակը: Շնորհանդեսին մասնակցում էին Գյումրու միջնակարգ դպրոցների 30 աշակերտ և Գյումրի Ինֆոտան կամավորները:

Եկե'ք հիշենք, որ բնությունը մեր անցյալն է, ներկան ու ապագան: Բնությանը մեզ ենթարկելով` մենք խախտում ենք բնության ներդաշնակությունը, բայց չմոռանա'նք, որ, խախտելով բնության ներդաշնակությունը, կանհաետանա նաև ներդաշնակությունը մարդկանց աշխարհում:
Եվ ուրեմն, եկե'ք լինենք խելամիտ, հարգե'նք ու պաշտպանե'նք մեր մայր բնությունն, ինչպես հարգում, սիրում ու հոգ ենք տանում մեր հարազատ մորը...