вторник

Պատասխանատվության միջոցները ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանած դրույթները խախտելու դեպքում

Հուշաթերթ N4
     Շարունակում ենք ներկայացննել հուշաթերթեր, որոնցում ընդգրկված են վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի այն հոդվածները, որոնք պատասխանատվություն են սահմանում ընտրական օրենսգրքով սահմանված դրույթները խախտելու դեպքում:

·       Քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 400.000-600.000 ՀՀ դրամի չափով (ՎԻՎ օրենք 40.1 հոդված):

·        Քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզչություն կատարելը և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը առաջացնում են տուգանքի նշանակում` 100.000-200.000 ՀՀ դրամի չափով (ՎԻՎ օրենք 40.8 հոդված):

·        Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը), եթե դրա համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, առաջացնում է տուգանքի նշանակում 1.000.000-2.000.000 ՀՀ դրամի չափով:
Բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` 2.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով (ՎԻՎ օրենք 40.10 հոդված):

·        Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելն առաջացնում են տուգանքի նշանակում` 50.000-100.000 ՀՀ դրամի չափով (ՎԻՎ օրենք 40.11 հոդված):


·       Տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000-300.000 ՀՀ դրամի չափով (ՎԻՎ օրենք 40.13 հոդված):

Հուշաթերթը պատրաստվել է Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի   Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի կողմից:

Պատասխանատվության միջոցները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանած դրույթները խախտելու դեպքում

Հուշաթերթ N3

Շարունակում ենք ներկայացննել հուշաթերթեր, որոնցում ընդգրկված են ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնք պատասխանատվություն են սահմանում ընտրական օրենսգրքով սահմանված դրույթները խախտելու դեպքում:


·    Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը պատժվում է տուգանքով` նվազագույն 500.000-700.000 ՀՀ դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով:
Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն (ՔՕ 1542  հոդված):

·       Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում և կարգով ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները, քաղվածքները չտալը պատժվում է ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով:

·        Ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի արդյունքում անհնարին է դարձել ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության կամ ընտրության արդյունքների ամփոփումը պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա (ՔՕ 1546 հոդված):



                                                                                                                          նյութը շարունակելի է…


Հáõ߳ûñÃÁ å³ïñ³ëïí»É ¿ ².¸.ê³Ë³ñáíÇ ³Ýí³Ý Ù³ñ¹áõ Çñ³íáõÝùÝ»ñÇ å³ßïå³ÝáõÃÛ³Ý Ñ³ÛÏ³Ï³Ý Ï»ÝïñáÝÇ   ÞÇñ³ÏÇ ï³ñ³Í³ßñç³Ý³ÛÇÝ Ù³ëݳ×ÛáõÕի կողմից:

Պատասխանատվության միջոցները ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանած դրույթները խախտելու դեպքում

Հուշաթերթ N2 

Հիշեցնում ենք, որ 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալու է խորհրդարանական ընտրություններ:
     Սույն հուշաթերթով մեր կազմակերպությունը ներկայացնում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը ընտրական օրենսգրքով սահմանված դրույթները խախտելու դեպքում:

·       Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը պատժվում է ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա (ՔՕ 150 հոդված):
·       Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու համար սահմանված կարգը խախտելը, դրանք չտրամադրելը կամ սահմանված կարգով դրանք չհրապարակելը պատժվում է տուգանքով` 1.000.000-1.500.000 ՀՀ դրամի չափով չափով:
Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները կազմելու համար սահմանված կարգը խախտելով կեղծիքներ կատարելը` պատժվում է ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով (ՔՕ 152 հոդված):
·    Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա (ՔՕ 153 հոդված):
·       Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը պատժվում է տուգանքով` 500.000-700.000 ՀՀ դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-3 տարի ժամկետով (ՔՕ 154 հոդված):
·       Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիտավորությամբ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ անփութությամբ սուտ հայտարարություն տալը՝ պատժվում է տուգանքով՝ 200.000-800.000 ՀՀ դրամի չափով, կամ ազատազրկմամբ` մինչև 2 տարի ժամկետով (ՔՕ 154.8 հոդված):


նյութը շարունակելի է …

Հáõ߳ûñÃÁ å³ïñ³ëïí»É ¿ ².¸.ê³Ë³ñáíÇ ³Ýí³Ý Ù³ñ¹áõ Çñ³íáõÝùÝ»ñÇ å³ßïå³ÝáõÃÛ³Ý Ñ³ÛÏ³Ï³Ý Ï»ÝïñáÝÇ   ÞÇñ³ÏÇ ï³ñ³Í³ßñç³Ý³ÛÇÝ Ù³ëݳ×ÛáõÕի կողմից: