Անցել են շատ տարիներ, բայց կարծես, թե հիշողությունս թարմ լինի, երբեք ու ոչ մի պահ չեմ կարողացել մոռանալ այն տեսարանները, որոնք մինչև հիմա էլ չեն ջնջվել ուղեղիցս, երբ անգամ ժպտումեմ, նորից եմ վերհիշում ծնողներիս, մարդկանց դառնացած հայացքներն ու օգնություն կանչող ձայները, որոնց ոչ ո
ք չէր արձագանքում:
Երբ
աչքիս առաջ կոտորեցին ընտանիքիս`հատված- հատված, ես ընդամենը 9 տարեկան էի, և ամեն ինչ հիշում եմ: Մայրս հասցրել էր իր ամբողջ ունեցածը տալ ինձ, այդ թվում թանկարժեք քարերով ականջօղը, որն
անմիջապես աչքի էր ընկնում: Չիմացա, թե ուր թաքցնեմ ականջօղը, դա մորիցս մնացած միակ
հուշն էր, ամեն գնով պիտի պահեի, դրա համար սառնասրտորեն ծակեցի ականջներս և շքեղ ականջօղերը
թաքցրեցի իմ փարթամ ու խիտ մազերի տակ, որոնք հասնում էին մինչև ծնկներս, գաղթի ամբողջ
ճանապարհին գլուխս կախ էի գցում, որ չնկատեն, որ ես էլ չտեսնեի կարմիր գետերը, ինչպես են այրում մարդկանց
ու ինչ ոճրագործություններ են կատարում:
3-5 տարի տևեց գաղթի ճանապարհը, մինչև որբանոց հասնելը: Բայց այդ դաժանությունների,
չապրած տարիների
մեջ կարողացա փրկել մի փոքրիկի
կյանք, որի մորը աչքիս առաջ սպանեցին: Երեխան մոր
գրկում էր, համարձակությունս հավաքեցի,
երբ բոլորը մտածեցին, թե երկուսն էլ մահացած են և հեռացան, ես մոտեցա ու տեսա, որ փոքրիկ
աղջնակը հանգիստ քնած էր մեռած մոր գրկում, երբ վերցրի քուրդ զինվորներից մեկը նկատեց: Որոշեցի՝ կա՛մ մեռնել, կա՛մ ամեն գնով փրկել այդ փոքրիկին, փորձեցի կաշառել
զինվորին, անմիջապես մազերս հետ տարա, ու ցուցադրեցի շքեղ քարերով պատված ականջօղերս: Ականջներիցս քաշելով՝ պոկեց ականջօղերս ու ձևացրեց՝ իբր չի նկատել փոքրիկին: Դժվար էր հրաժարվել
մորիցս մնացած միակ հուշից, բայց այն ելք էր մի ճակատագիր փրկելու. ականջօղ, որը փրկեց
մեր ճակատագրերը:
1918 թվականին հասնում
ենք որբանոց և մինչև ամուսնանալս հարազատ դստեր պես խնամում եմ նրան, պատում սիրով, որը մեզանից խլեցին թուրք
ջարդարարները:
Հիշում եմ երբեմն
այդ շքեղ ականջօղերը, որոնք մի ամբողջ կարողություն կարժեին, բայց դրանց դիմաց ես փրկեցի
մի կյանք, մի ճակատագիր,
փրկեցի կործանվելուց: