«Ա.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության
հայկական կենտրոն» ՀԿ–ն Շիրակի տարածաշրջանային
մասնաճյուղը 2011 թվականից իրականացնում է «Գյունրի ԻնֆոՏուն» ծրագիրը, որի շրջանակներում ունի վերանորոգված և ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով կահավորված գրասենյակ, մշտապես թարմացվող ինտերնետային հարթակ, վերապատրաստված քաղլրագրողներ, ովքեր երբեմն բարձրաձայնում են համայնքային խնդիրների մասին։
Տեղեկատվության ավանդական միջոցները և գործիքները այլևս չունեն նույն կարևորությունն ու ազդեցությունը հասարակության վրա, քանի որ նոր տեղեկատվական տեխնոլոգիաները թե արագությամբ, և թե հագեցածությամբ ավելի համահունչ են հատկապես երիտասարդության սպասելիքներին ու կարիքներին: Նոր գործիքների կիրառումը դեռևս չի նշանակում նոր բովանդակություն, որի պատճառով տեղեկատվական նոր տեխնոլոգիաները առանձնապես չեն նպաստում սոցիալական զարգացմանն ու մոբիլիզացիային, անձի արժեհամակարգի ձևավորմանը: Անհրաժեշտ է օգտագործել նոր ձևերը արժեքակիր գաղափարները մարդկանց հասցնելու համար և Ինֆոտան գործառույթներն այս առումով
ճիշտ ռազմավարություն է:
Առաջարկվող ծրագրով «Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների
պաշտպանության հայկական կենտրոն » ՀԿ–ն Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի նպատակն է ապահովել «Գյումրի ԻնֆոՏան» շարունակականությունը, մասնավորապես Գյումրու ինֆոտան կողմից մատուցվող ծառայությունների փաթեթի մակումն ու կատարելագործումը, ներառյալ «Մարդամեջ» սոցիալ-նորարարական ակումբը, քաղաքացիական լրագրության խրախուսումը, Մեդիա գրագիտության համար դասընթացների կազմակերպումը, ինֆոդարանի շարունակական հարաստացումը, սոցիալական մոբիլիզացիայի իրականացումը, հանրային միջոցառումների, կինոդիտում-քննարկումների և բանավեճերի, սեփական նախաձեռնությամբ տարբեր ակցիաների կազմակերպումը:
Ծրագրի նպատակն
է.
Շարունակել Գյումրի Ինֆոտան գործունեությունը, խրախուսել Ինֆոտան ինստիտուցիոնալ զարգացումը և ընդլայնել տեղեկատվական ծառայությունները` դարձնելով այն այլընտրանքային տեղեկատվության ստացման և տարածման կենտրոն, որը կբարձրացնի հանրային իրազեկության մակարդակը:
Ծրագրի խնդիրներն են.
- Մշակել, կատարելագործել Գյումրու ինֆոտան կողմից մատուցվող ծառայությունների փաթեթը, որը կներառի «Մարդամեջ» սոցիալ-նորարարական ակումբի ստեղծումն ու գործունեությունը, քաղաքացիական լրագրության խրախուսումը,
- Մեդիա լուսավորչության համար կազմակերպել 4 դասընթացներ նոր մեդի գործիքների տիրապետման և մեդիա գիրագիտության թեմաներով, տարածել տեղեկատվությունը նաև ավանդական լրատվամիջոցներով, հարստացնել ինֆոդարանը,
- Քաղաքացիական լրագրությամբ հետաքրքրվող տարբեր սոցիալական խմբերի հետ համագործակցությամբ, տվյալների բանկի պարբերական թարմացմամբ իրականացնել սոցիալական մոբիլիզացիա,
- Կազմակերպել հանրային միջոցառումների շարք ծրագրի ազդեցությունը մեծացնելու համար՝ աջակցություն գործընկեր կազմակերպություններին դասընթացների, միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում, նախաձեռնել ֆիլմերի դիտում և հետագա քննարկում, կազմակերպել բանավեճեր, կիրառել ժամանակակից գործիքներ՝ ֆլեշմոբ, օֆլայն հավաքներ, տոների նշում, մրցույթների և ցուցահանդեսների կազմակերպում,
- Գյումրու ինֆոտան նախաձեռնությամբ կազմակերպել և անցկացնել կրթության և իրազեկման տարաբնույթ միջոցառումներ, որոնց բնորոշ կլինի ստեղծագործական մոտեցումը, նորարարությունը, նոր մեթոդների, տեխնոլոգիաների և գործիքների կիրառումը, որոնց հիմնական շահառուն կլինեն երիտասարդները:
2011թ. մայիսից Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության
հայկական կենտրոն ՀԿ Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը, համագործակցելով Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի
և Ամերիկայիժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/
հետ, Գյումրիում իրականացնում է "Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ" ծրագիրը: Այն
միաժամանակ իրականացվում է Հայաստանի 5 մարզերում: Գյումրի "ԻնֆոՏունը" ԵՀՀ աջակցությամբ նախատեսում է
իրականացնել մի շարք գործողություններ, որոնք կապահովեն հեռահաղորդակցական ռեսուրս
կենտրոնի արդյունավետ գործունեությունը: Այդ գործողություններից են` մեդիա
ոլորտին վերաբերող դասընթացների կազմակերպումը, վավերագրական
տեսաֆիլմերի դիտումներ և քննարկումներ, համագործակցություն Շիրակի մարզի գյուղական
համայնքների հետ` ռեսուրս կենտրոնների ցանցի հիմնման նպատակով, որտեղ ևս
կկազմակերպվեն դասընթացներ և դիտումներ: Գյումրու "ԻնֆոՏան" համար նախատեսվում է ստեղծել և վարել
բլոգ, Ֆեյսբուք սոցիալական ցանցի էջ:
"Լրատվության այլընտրանքային
ռեսուրսներ" ծրագիրը խիստ արդիական է, քանի որ հնարավորություն է ընձեռնում
լրատվության և ինֆորմացիայի ձեռքբերման ավանդական միջոցներից անցում կատերել դեպի
նոր սոցիալական մեդիա, որն ապահովում է ինֆորմացիալի ավելի մեծ հասանելիություն,
միևնույն երևույթի` տարբեր տեսանկյուններից դիտարկում, կարիքների ու
հիմնախնդիրների վերհանման, ինքնարտահայտման և կարծիքների փոխանակման լայն
հնարավորություն:
“Այս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգայինզարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Հետազոտության/հաշվետվության/կայքի բովանդակությունը միմիայնհեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆկառավարության տեսակետները:”
“Այս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգայինզարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Հետազոտության/հաշվետվության/կայքի բովանդակությունը միմիայնհեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆկառավարության տեսակետները:”
Հետադարձ կապ
Ք, Գյումրի, Մ.Մկրտչյան 38ա շ. բն.1,
Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի գրասենյակ:
Հեռ.` 0312 56917, 0312 59450
Հեռ.` 0312 56917, 0312 59450
Этот комментарий был удален администратором блога.
ОтветитьУдалить