Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության ուսանող` Հասմիկ Պոտրոսյան |
Սույն թվականի մարտի 10-ին armlur.am էլեկտրոնային օրաթերթում հրապարակված Ավագ դպրոցի տնօրենը մեկ նախադասության մեջ երեք տառասխալ է արել հոդվածում անհասկանալի էր, թե արդյոք դրված լուսանկարը իրական է, կամ համապատասխանում է, արդյոք, այն իրականությանը։ Դա էր պատճառը, որ այն դրվեց Մեդիա կրթություն 2018 խմբում։
Փաստերի ստուգման նպատակով ս․թ․ ապրիլի 16-ից սկսեցի զանգահարել Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանին և միայն ապրիլի 19-ին ինձ հաջողվեց կապ հաստատել նրա հետ։ Նա չժխտեց, որ ինքն է ուղարկել այդ գրությունը, բայց ասաց, որ ինքը չի գրել այն։ Այն հարցադրմանը, թե ինքն է ստորագրել, չի կարդացել, արդյոք, թե ինչի տակ է ստորագրում, ասաց, թե այդ փաստաթուղթը ֆինանսական փաստաթուղթ է, և ինքը չի կազմել այն։ Նա պնդեց, որ իր կրթությունը ռուսական է, որ ինքը հանդիսանում է Հանրապետական կուսակցության անդամ։ Չպատասխանեց, թե ինչպես է ընդունվել աշխատանքի։ Այն հարցին, թե պատրաստվում է, արդյոք, դատի տալ ԶԼՄ-ին, նա շատ զարմացած պատասխանեց, թե չի պատրաստվում, որովհետև ․ «Այդ հարցը փակված է, ես որտեղ պետք է, զանգել եմ, այդ հարցը վաղուց կարգավորվել է։» Թե ուր էր զանգել տնօրենը, այդպես էլ չասաց։

Ինչ մնում է ԶԼՄ-ին, իրենք առաջին իսկ օրը պատասխանեցին իմ զանգին։ Չներկայացան։ Ասացին, որ հոդվածի հեղինակը լրատվական կայքն է /հոդվածը, ինչպես տեսել եք, հեղինակ չունի/, թե հատուկ ճանապարհով են տեսել այգ գրությունը, չմանրամասնեցին, թե՝ որ։ Եվ այլևս ոչ մի հարցի չպատասխանեցին։
Հ․Գ․ Երկու կողմերն էլ շատ վատ ընդունեցին զանգը և մեծ դժկամությամբ ու ագրեսիվ էին պատասխանում հարցերին։
Комментариев нет:
Отправить комментарий