пятница

Տեղեկատվության պաշտպանության և տնային կենդանիների միջազգային օր


Այսօր Տեղեկատվության պաշտպանության միջազգային օրն է

1988-ին Համակարգչային սարքավորումների ամերիկյան ասոցիացիայի կողմից նոյեմբերի 30-ը հռչակել է Տեղեկատվության պաշտպանության միջազգային օր (Computer Security Day), համակարգիչ օգտագործողներին հիշեցնելու իրենց համակարգիչների և այնտեղ պահպանվող տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտության մասին:
Օրը պատահական չէր ընտրված. Հենց այդ օրն էր արձանագրվել «որդի» առաջին մասսայական համաճարակը,որը կոչվել է իր ստեղծողի՝ Մորիսի անունով:
Առաջին համակարգչային վիրուսի նախատիպը ի հայտ է եկել 1983-ին, և այդ ժամանակից ի վեր, անցկացվում են տեղեկությունների պաշտպանության միջազգային կոնֆերանսներ, որտեղ մասնավորապես հաղորդվում է անպաշտպան սարքավորումների վնասի չափերը: Օրինակ 2000-ի «I love you» վիրուսը միայն Հյուսիսային Ամերիկային մեկ միլլիարդ դոլլարի վնաս է հասցրել:

понедельник

Տեղեկատվության համաշխարհային օր




Այսօր աշխարհի բոլոր երկրներում նշվում Է Տեղեկատվության համաշխարհային օրը: Այս տոնը 1994  թվականից ամեն տարի նշվում Է Ինֆորմատիզացման միջազգային ակադեմիայի եւ Տեղեկատվագիտական համաշխարհային խորհրդարանի նախաձեռնությամբ: 

Տեղեկատվության համաշխարհային օրը նշվում է աշխարհի շատ երկրներում: Տեղեկությունը, լայն իմաստով, մի մարդուց գրավոր, բանավոր կամ այլ միջոցով փոխանցվող տվյալ է, նաև` փոխանցման գործընթացն ու այդ տեղեկությունների ստանալը:

среда

Երեք տոն մեկ օրում


Նոյեմբերի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է հեռուստետեսության, ողջույնի և ծխախոտից հրաժարվելու օրերը։

Հեռուսատատեսության համաշխարհային օր


Հեռուստատեսության պատմությունն սկսվել է տասնամյակներ առաջ: Ռուսական ծագումով ամերիկացի ինժեներ Վլադիմիր Զվորիկինին 1933թ.-ին հաջողվել է ստեղծել կատոդային տրուբկա, որը մինչ այժմ շատ հեռուստացույցների գլխավոր դետալն է: Նրա հայտնագործության շնորհիվ 1936 թվականից կանոնավոր հեռարձակումներ են սկսվել Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, իսկ 1941 թվականից նաև ԱՄՆ-ում: Եվրոպայում, սակայն, հեռարձակումը լայն տարածում է գտել միայն 20-րդ դարի 50-ական թթ.-ից: 1956թ.-ի նոյեմբերի 29-ի առաջին փորձնական հաղորդումից հետո հայկական հեռուստատեսությունը դարձավ մեր կյանքի անբաժանելի ընկերը:
1998 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 21-ը հռչակեց որպես Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day): Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված կլինեն խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին: Ներկայումս աշխարհում չկա այնպիսի պետություն, որը չունենա հեռուստատեսություն:
Հեռուստատեսությունը, բացի աշխարհի անցուդարձի մասին մանրամասն տեղեկություններ հաղորդելուց, դարձել է հասարակական կարծիքի ձևավորման հզոր միջոց:

Ողջույնի համաշխարհային օր

понедельник

Մեկ խցան և մի ողջ քաղաքակրթություն


Դեռ 2013 թվականից Արսեն Վարդանյանը իր ընկերների հետ որոշեց կազմակերպել խցանահավաք ու ստեղծել միջավայր, որտեղ ստեղծագործ մարդիկ կհավաքեն խցաններն ու կսեղծեն գեղեցիկ պատկերներ դրանցից՝ գերազանցելով Սլովենայի  ռեկորդը։ Խցաններ հավաքելու առաջին փորձը եղել է ֆեյսբուք սոցիալական կայքի միջոցով, ստեղծել են միջոցառում «Խցանահավաք» անվանումով, սակայն սզկբում գաղափարը հասարակության կողմից զավեշտի է վերածվել ու այդքան էլ լուրջ չի ընդունվել։ Այնուամենայնիվ Արսենն իր ընկերների հետ ինքուրույն հավաքում է խցանններն ու ստեղծում խորհրդանշական պատկերներ, որոոնց օգնությամբ հասարակությունը կկարողանար պատկերացում կազմել իրենց ծրագրի մասին ու հասկանալ, թե իրենց կողմից հավաքված խցանները ինչի՞ն կարող են ծառայել։ Առաջին խճանկարի ստեղծումից հետո խցանահավաքը սկսում է մեծ թափ առնել ու մարդկանց մեծ բազմություն է սկսում մասնակցել տվյալ գործընթացին՝ ընդորում խցանահավաքին մասնակցում են ոչ միայն Գյումրիից ու Շիրակի մարզից այլ նաև հանրապետության այլ մարզերից ևս։  Այն սկիզբ առավ Գյումրիից և վերածվեց համահայկական շարժման։

суббота

Ուսանողների միջազգային օր



Նոյեմբերի 11-ին ամբողջ աշխարհը նշում է ուսանողների տոնը։ Այն սկիզբ է առել Չեխոսլովակիայում՝ 1939թվականին։ Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը: Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը: Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին:

вторник

Բարության համաշխարհային օր



Այսօր՝ նոյեմբերի 13-ին, նշվում է բարության համաշխարհային տոնը։ 1998-ին այդ օրը Տոկիոյում անցկացվել է Հանուն բարության միջազգային շարժման առաջին կոնֆերանսը:


Այդ շարժումը ստեղծվել է Ճապոնիայում 1997թ.-ին` միավորելով կամավորներին տարբեր երկրներից, ովքեր իրենց գործերով ոգեշնչում են մարդկանց բարի արարքների: Շարժման մասնակիցների շփումը հիմնականում համացանցի միջոցով է, և նրանք կիսվում են իրենց գաղափարներով և հետաքրքիր պատմություններով:

воскресенье

Շոփինգի համաշխարհային օր




Շոփինգի համաշխարհային օրը, որը վերջերս է լայն տարածում գտել, նշվում է նոյեմբերի 11-ին։ Այն սիկզբ է առել 2009-ին, երբ «Alibaba Group» ինտերնետ-հարթակը Չինաստանում իրականացրեց մարքեթինգային քայլ՝ «Շոփինգի համաշխարհային օր» անվամբ, իր ռեսուրսներում (եւ մասնավորապես AliExpress.com ինտերնետ-խանութում) անցկացնելով իսպառ վաճառք, որտեղ զեղչերը 50 տոկոսի չափով նորմ էին։ Իսկ «տոնը» հարմարեցված էր Ամուրիի օրվան, որը Չինաստանում նույնպես նշվում է նոյեմբերի 11-ին։

Նոյեմբերի 11-ը Էներգախնայողության միջազգային օրն է



«Ռեսուրսների եւ էներգիայի օգտագործման դպրոցական ծրագիր» (SPARE) միջազգային բնապահպանական ցանցի նախաձեռնությամբ այսօր նշվում է Էներգախնայողության օրը:

Այս տոնը միջազգայինի կարգավիճակ է ստացել, քանի որ նախագծին մասնակցելու ցանկություն է հայտնել շուրջ 20 երկիր: Տոնի հիմնական նպատակն է՝ երկրների կառավարությունների եւ հասարակության ուշադրությունը գրավել էներգետիկ պաշարների եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման խնդիրներին: Էներգիայի տնտեսումը թույլ կտա նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը:

Տեղական ժողովրդավարության դպրոց Ինֆոտների համար

Նոյեմբերի 8-9 ԵՀՀ գրասենյակում տեղի ունեցավ Տեղական ժողովրդավարության դպրոցի դասընթացը՝ Ինֆոտների ծրագրի ղեկավարների, համակարգողների և շահառուների համար։ Մասնակիցներին ներկայացվեց համայնքի բյուջեի կազմման պրոցեսը՝ ինչ է այն իրենից ներկայացնում, ինչպես է կազմվում և բյուջեի կազմման ի՞նչ տեսակներ կան։ Յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու համար շատ կարևոր է իմանալ,  թե ինչպե՞ս է գոյանում համայնքի բյուջեն և ի՞նչ կառուցվածք ունի այն ու ինչպե՞ս է ծախսվում,  ինչպես կարելի է այն ուսումնասիրել, որոնք են բյուջեի հանրայնացնելու եղանակները և գործիքները, կան արդյո՞ք բյուջեի այլընտրանքային աղբյուրները, թե ոչ։ 

Բյուջեի մասին մասնակիցներին հիմնական պատկերացում տրվեց Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) փորձագետ Վահան Մովսիսյանի կողմից, ով ներկայացրեց, թե ի՞նչ է բյուջեն ու ի՞նչ տեսակներ ունի այն։ Իսկ թե որ տեսակը ինչպե՞ս է կազմվում և ո՞րն է առավել օգտակար ներկայացրին փորձագետներ՝ Աննա Ղորուխչյանը և Հասմիկ Մանասյանը։ Նրանք իրականացրին գործնական խաղ-աշխատանք, որի միջոցով մասնակիցները ավելի պարզ պատկերացրին, թե ինչպե՞ս կարելի է հաշվարկել ու կազմել համայնքի բյուջեն։ Իսկ Մելինե Ավագյանը ԵՀՀ-ից պատմեց, թե ի՞նչ է  իրենից ներկայացնում մասնակցային բյուջետավորումը և որպես օրինակ ներկայացրեց Տարտու քաղաքը, որտեղ իրականացվել է մասնակցային բյուջետավորում և որին ինքը անձմաբ ներկա է գտնվել։

суббота

Երիտասարդության համաշխարհային օր


Նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։ Տոնը սահմանվել է 1945 թվականի նոյեմբերի 10-ին Լոնդոնում տեղի ունեցած միջազգային համաժողովի ընթացքում Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Նոյեմբերի 10-ը խորհրդանշում է երիտասարդության համախմբվածությունն ու համերաշխությունը։ 

Գիտության համաշխարհային օր



Նոյեմբերի 10-ին նշվում է գիտության համաշխարհային օրը (World Science Day), տոնի  նպատակն է նպաստել գիտության կարևորության գիտակցմանն աշխարհում:  

Գիտությանը օր նվիրելու առաջարկով ներկայացել են 1999թ.-ին Բուդապեշտում կայացած Գիտության համաշխարհային գիտաժողովի ժամանակ: Գիտաժողովի ընթացքում կարծիք է հնչել, որի համաձայն՝ անհրաժեշտ է ավելի սերտացնել գիտության և հասարակության միջև շփումը: Նոյեմբերի 10-ն իբրև գիտության համաշխարհային օր ՅՈւնեսկօ-ն պաշտոնապես հայտարարել է 2001 թվականին:

Տեղի ունեցավ «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» դասընթացաշարի առաջին հանդիպումը



Նոյեմբերի 9-ին Սախարովի կենտրոնի Գյումրու Ինֆոտանը տեղի ունեցավ «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» վեցամսյա դասընթացաշարի առաջին՝ կողմնորոշիչ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մասնակիցների ծանոթացում, այնուհետև՝ առաջիկա դասընթացների թեմաների և պայմանների ներկայացում, ապա նաև առաջիկա անելիքների պլանավորում և նախապատրաստում թեժ սկզբին։ 

Հարց ու պատասխանի միջոցով պարզվեց, թե որքանո՞վ են մասնակիցները տեղյակ մեդիա ոլորտից, ինչպե՞ս են այն պատկերացնում, ի՞նչ կցանկանան սովորել դասընթացների ընթացքում։ 

среда

Ֆաշիզմի դեմ պայքարի միջազգային օր



Նոյեմբերի 9-ը համարվում է ֆաշիզմի, ռասիզմի, հակասեմիտության դեմ միջազգային օր։ 1938-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գերմանիայում սկսվել էր հրեաների զանգվածային կոտորածը, որը ստացել է «Բյուրեղապակյա գիշեր» անվանումը։ Այդ իրադարձությունը սկիզբ է դրել Հոլոքոսթին, որի ժամանակ մոտ 6 մլն հրեա է սպանվել։

Այդ օրից անցել է 81 տարի ու ամեն անգամ Ֆաշիզմի, ռասիզմի ու հակասեմիտության միջազգային օրը շատ երկրներում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, հանրահավաքներ, ցույցեր ու այլ ակցիաներ՝ նացիզմի, ազգային, ռասսայական, մասնավորապես հակասեմիտական հողի վրա ահաբեկչության զոհերի հիշատակին։

вторник

Մեր դասընթացները սկսվու՜մ են

Լուսանկարը՝ նախորդ խմբերի մեդիագրագիտության դասընթացից

Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գյումրի ինֆոտանը նոյեմբերի 9-ից սկսվում են «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» թեմայով 6-ամսյա դասընթացները։  Դասընթացների մասին հայտարարությունը արձագանքնել և հայտ էին ներկայացրել 89 դիմորդ, ովքեր հետաքրքրված էին դասընթացներով։ Դիմորդները չեն ունեցել որևէ սահմանափակում՝ դասընթացներին կարող էին դիմել անկախ սեռից, տարիքից և մասնագիտությունից։ Հրավիրված հանձնաժողովի կողմից 89 դիմորդներից ընտրվել են 28-ը։
Լուսանկարը՝ նախորդ խմբերի մեդիագրագիտության դասընթացից
Դասընթացը բաղկացած է լինելու 20 թեմաներից, որոնցից 15-ը տեսական են, 5-ը՝ տեխնիկական, այդ թվում նաև գործնական այցեր և աշխատանքներ: Լինելու են գործնական այցեր դեպի տեղական հեռուստառադիոընկերություններ,  որտեղ ծանոթանալու են հեռուստառադիոընկերություններում տեղի ունեցող աշխատանքներին, լրագրողական գործունեությանը և ստուդիաներում տեղի ունեցող նկարահանումներին։ Մեր մասնակիցները նաև հնարավորություն են ունենալու դիտել ֆիլմեր, որոնք այս կամ այն կերպ առընչվում են մեդիայի հետ։ Դասաընթացների ողջ ընթացքը անկացվելու է գործնական աշխատանքներով, ինտերակտիվ խաղերով։

пятница

Վեգանի միջազգային օր


Այսօր բուսակերության առավել ավանդական տեսակի՝ Վեգանի միջազգային օրն է։ Բուսակերների մի քանի տարբերակներ կան, և դրան ամենախիստ հետևողները վեգաններն են: Հոկտեմբերի 1-ին նշվող Բուսակերության միջազգային օրն ու Վեգանի օրը սերտորեն կապված են: Հոկտեմբերի 1-ից սկսվում է «բուսակերության գիտակցման ամիսը», որը ներառում է մի շարք տոներ և տևում է մինչև նոյեմբերի 1-ը։


Ավանդապաշտ բուսակերները՝ վեգանները, տարբերվում են նրանով, որ մթերքների օգտագործման հարցում միանգամայն ծայրահեղ են: Բացի այդ, նրանք հրաժարվում են նաև առօրյայում օգտագործել կաշի, բուրդ և կենդանիներին առնչվող այլ բաներ:

Նրանք ոչ միայն չեն ուտում միս կամ ձուկ, այլև հրաժարվում են կենդանական ծագումով բոլոր մթերքներից`   ձու, կաթ, կաթնամթերք,  մեղր: