вторник

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». Երկօրյա ինտելեկտուալ փառատոն-առաջնություն Հայաստանի կույրերի միավորման հյուրընկալ մշակութային կենտրոնում

Միջազգային հանրության տոնացույցում շատ նշանավոր տոներ են նշված, որոնց թվում է նաև «Սպիտակ ձեռնափայտի» միջազգային օրը` հոկտեմբերի 15-ը: Սա տոն չէ, այն պարզապես հիշեցում է թույլ տեսնողների, կույրերի հոգսերի և խնդիրների մասին, սակայն գտնվեցին կազմակերպություններ ու անհատներ, ովքեր կարողացան այդ օրը տոն դարձնել:
Առաջնություն, ինտելեկտուալ փառատոն կազմակերպել-անցկացնելու գաղափարը ծագել էր դեռևս 20 տարի առաջ, երբ «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն բարեգործական ՀԿ-ի կողմից նախաձեռնվել և պարբերաբար անցկացվում է ինտելեկտուալ փառատոն` հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ, որոնցում բավականին հաջող հանդես է եկել կույրերի «Օրիոն» թիմը` Յուրա Ավետիսյանի գլխավորությամբ:
Այս անգամ, Հայաստանի կույրերի միավորման հյուրընկալ մշակութային կենտրոնում, Վահան Սարգսյանի (Վանաձորի կույրերի միավորման տնօրեն) և Բագրատ Մակարյանի (Արարատի և Վայոց Ձորի կույրերի միավորման նախագահ) ծրագրային առաջարկով կայացավ Հայաստանի կույրերի միավորման թիմային և անհատական ինտելեկտուալ առաջին առաջնությունը, որին մասնակցում էին տեսողական խնդիրներ ունեցող 36 գիտակներից կազմված 6 թիմեր` Երևան, Արտաշատ, Էջմիածին և Վանաձոր քաղաքներից:
Փառատոնի առաջին օրն անցկացվեց անհատական «Քո խաղը» առաջնությունը, որի մոտ 200 հարցերի արդյունքում, եռյակներով և քառյակներով մրցելուց հետո կազմվեց խորհրդանշական հավաքական` բաղկացած 6 խաղացողներից (Խաղավար «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյան):
Ողջ փառատոնի ընթացքում վիճելի իրավիճակներն ու երկակի պատասխաններով հարցերի խնդիրը, համաձայն կանոնակարգի լուծում էր մրցատյանը, որի նախագահն էր Ռաֆիկ Խաչատրյանը` Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչության նախագահը:
Առավել հետաքրքիր էր թիմային պայքարը, որն ընթացավ «Ինչ, որտեղ, երբ» խաղի առաջնությամբ (Խաղավար` «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի նախագահ Սեյրան Մարտիրոսյան), որի ժամանակ խաղարկվեց 3 փուլ` 15-ական հարցից բաղկացած, ընդհանուր առմամբ 45 հարց: Բավականին դինամիկ, արդար պայքարում առաջատարի դիրքերը տարբեր խաղափուլերի ընթացքում մեկ-մեկու զիջելով և մեկ-մեկից խլելով, պարզվեց հաղթողը` Երևանի «Վիկտորյա» թիմը, որը 26 ճիշտ պատասխանով և 83 միավոր վարկանիշային արդյունքով գրավեց առաջին տեղը, իսկ «Կատարսիս» (Վանաձոր) և Ամարաս (Արտաշատ) թիմերը համապատասխանաբար զբաղեցրեցին 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
Առաջնության անցկացման և մասնակիցների ֆինանսական ծախսերը հոգացել էր Հայաստանի կույրերի միավորումը` նախագահ Ռաֆիկ Խաչատրյան, իսկ կազմակերպչական բոլոր հարցերն անձամբ իրականացնում էր կույրերի մշակույթի տան տնօրեն Յուրա Ավետիսյանը:
Հարկ է նշել առաջնության կազմակերպման բարձր մակարդակը, որի վառ ապացույց էին դրսից եկած մասնակիցների գիշերակացի ու սննդի ապահովումը, մրցանակների, դրամական պարգևների, մասնակցության հավաստագրերի տրամադրումը:
Ընդհանուր առմամբ 10-ժամյա ինտելեկտուալ փառատոն-մարաթոնն անցկացվեց մրցակցային թեժ-լարված և հանդուրժողականության բարեկամական-հարազատական մթնոլորտներում` խաղային ինտելեկտուալ պաշարն ամբողջությամբ ճաշակած, մի քիչ էլ քաղցի զգացումով` գալիք առաջնության մասնակցության ակնկալիքով լի:
Առաջնությունն անցկացվելու է պարբերաբար և դրա համար նախատեսված գավաթը լինելու է փոխանցիկ, այսինքն մինչ 2020թ. աշուն գավաթը մնալու է «Վիկտորյա» թիմի պատվո սրահում:

Արմեն Պետրոսյան

среда

Խնդիրն առկա է դեռևս խորհրդային ժամանակներից. Գյումրու աղբանոց

Գյումրու աղբանոցն ընդգրկում է մոտ 20 հեկտար տարածք, որը բավականին մոտ է բնակելի թաղամասերին և դրանից անջատվող գազային արտանետումների ազդեցության գոտում են գտնվում ավելի քան 10000-12000 մարդ:
Գյումրու քաղաքային աղբանոցում թափոններն անընդհատ դանդաղ այրման վիճակում են, ինչի պատճառով անջատվող ծխագազերն ամեն օր վտանգում են  հազարավոր մարդկանց առողջությունը: Գյումրու «Մուշ-2» թաղամասի մի խումբ բնակիչներ ֆեյսբուքային սոցիալական ցանցում  ահազանգել էին, որ Գյումրու քաղաքային աղբանոցում բռնկված հրդեհի պատճառով թաղամասում տարածվել են ծուխ և գարշահոտություն: Սախարովի կենտրոնի Գյումրու ինֆոտան կամավորներն սկսեցին հետաքրքրվել և աջակցել այդ խնդրի լուծմանը, չնայած խնդիրը ժամանակային առումով ունի հեռավոր արմատներ, որը տանում է դեպի խորհրդային ժամանակներ:

Առաջին զանգը Գյումրու կոմունալ ծառայության տնօրեն Վարդգես Սամսոնյանին էր ուղղված, ով արդեն տեղյակ էր խնդրից և սկսել էին միջոցներ ձեռնարկել: Անհապաղ, Գյումրի ինֆոտանը, որպես արագ արձագանքման խումբ, հրավիրվեցին Գյումրիում գործող բնապահպանական հարցերով զբաղվող «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման, «Վանանդ» համայնքային զարգացման և «Երրորդ բնություն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց հետ քննարկվեցին «Մուշ-2» թաղամասի բնակիչների կողմից բարձրացված խնդիրը: Մեկ օրվա ընթացքում իրականացվեց այցելություն քաղաքային աղբանոց, «Մուշ-2» թաղամաս, Գյումրու կոմունալ ծառայություն:
Գյումրու ինֆոտան քննարկման ընթացքում ներկայացվեց խնդիրը, իսկ բնապահպանները նշեցին, որ Գյումրու քաղաքային աղբանոցի խնդիրը միշտ արդիական է եղել, հատկապես քամիների որոշակի ուղղության և հրդեհների բռնկվելու (անզգուշություն, ինքնաբռնկում, այրում կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից և այլ) պատճառով խնդիրը սրվում է:
Համաձայն տեխնիկական չափորոշիչների, համայնքային իշխանությունները պարտավորություն ունեն աղբը թափելուց հետո այն տեխնիկայի օգնությամբ ծածկել հողաշերտով: Ընդհանուր առմամբ կատարվում են որոշ հարթեցման աշխատանքներ, սակայն դրանք բավարար չեն և հողաշերտով չեն ծածկում աղբը:
Բնապահպանական խնդիր է այն, որ աղբանոցը գտնվում է տեղանքի որոշ բարձրության վրա, որի պատճառով անձրևաջրերը քայքայված նյութերը լվանում ու տանում-լցնում են ավելի ցածր տեղանք` Ախուրյան գետը: Միջազգային պրակտիկան հետևյալն է. կա աղբի տեսակավորման գործարան, որտեղ առաջին հերթին տեսակավորում է օրգանական աղբը, կոմպոստավորում է, կանաչապատում են, իսկ մնացած աղբը տեսակավորում են, տրամադրում կամ վաճառում են համապատասխան կառույցների, որոնք զբաղվում են դրանց վերամշակմամբ:
Կա նաև հետևյալ պրակտիկան, որ տեսակավորվում են չայրվող աղբը` մետաղ, ապակի և այլն, իսկ մնացածը բարձր ջերմաստիճաններում այրում են (չնայած կրկին օդի աղտոտում է, սակայն չայրաց փոքրագույնն է` ոչ թե մեթան, այլ` ածխաթթու գազ) և ստացված ջերմությունն օգտագործվում է «բարի» նպատակներով` բնակարանների ջեռուցում, էներգիայի ստացում և այլն:
Ցավոք, մենք չունենք թափոնների կառավարման համակարգ, աղբը նորմալ չի տեսակավորվում, գոնե թուղթը չի առանձնացվում` որպես երկրորդական հումք օգտագործելու նպատակով, չէ որ, օրինակ, մաքուր թղթի մեկ տոննայի արտադրության համար ծախսվում է հարյուր տոննա փայտանյութ, ևս հարյուր տոննա ջուր և այլ նյութեր:
Խորհրդակցելով մասնագետների և բնապահպանական ՀԿ-ների հետ Գյումրի ինֆոտունը բնակիչների շրջանում իրականացրել  ստորագրահավաք և առաջարկ է ներկայացրել Գյումրու ավագանուն ու քաղաքապետարանին աղբանոցի հրդեհի մարման և աղբանոցի ու բնակելի տարածքի միջև կանխարգելող, բաժանիչ, արագ աճող բարդիներից /մոտ 2000 տնկի/ կազմված անտառաշերտ ստեղծել համար:
Կան նախնական պայմանավորվածություններ Գյումրու 2 ԲՈՒՀ-երի ուսանողներին և 3 դպրոցների բարձր դասարանցիներին այդ աշխատանքներում ներգրավելու համար:


Հերմինե Հովհաննիսյան,
Գյումրի Ինֆոտուն

четверг

Ի՞ՆՉ Է ՎԱՃԱՌՈՒՄ ՄԵԴԻԱՆ ԱՅՍՕՐ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Մեդիադաշտը ամենազգայուն և վտանգավոր, ամենահետաքրքիր և բարդ, ամենաօգտակար և հակառակը, ամենաների և ամենիցների ոլորտն է։ Այստեղ հայտնված ցանկացած լրագրող դառնում է քննադատող և քննադատելի, ինֆորմացիա սպառող և վաճառող, կրթող և կրթվող․․․ Իսկ թե կա՞ն արդյոք մեդիաոլորտում խնդիրներ, ունե՞ն դրանք լուծման տարբերակներ, ինչպիսի՞ն պիտի լինի լրագրողը, ի՞նչ է մատուցվում մեզ եթերով և այլ ինչերի ու ինչուների մասին պատմում է Շիրակի հանրային ռադիոյի նախկին գլխավոր պրոդյուսեր, ՇՊՀ-ի «Հայոց լեզու և գրականություն»,  «Լրագրություն» բաժինների դասախոս, նույն համալսարանի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ, լրագրող, հաղորդավար, Գյումրու երիտասարդության հարցերի և մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

-Խոսենք մեդիադաշտի գերխնդիրների մասին։
-Մեդիադաշտում խնդիրները շատ են և դասակարգելն էլ բարդ է, որովհետև ոլորտում առկա են տեղեկատվական ոչ ճշգրտությունից մինչև ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, մինչև պրովակացիոն հասարակական շերտերի գիտակցության հետ խաղացող լրատվություն սրանք լուրջ խնդիրներ են, բայց ես այժմ խոսեմ այն խնդիրների մասին, որոնց հետ բախվում ենք որպես մեդիասպառող և մեդիայի հետ աշխատող մարդ։ Խնդիրները հիմնականում պրոդուկտը ներկայացնելու մեջ է։

среда

Հարցազրույց Զվարթնոց միջազգային օդանավակայանի Օդանավերի Փրկարարական և հակահրդեհային բաժնի համակարգող՝ Էմմա Գեւորգյանի հետ:


Հարցազրույցը վարեց Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող Յունեմա Խաչատրյանը
-Բարև Ձեզ:
-Բարև Ձեզ:
-Խնդրում եմ մի փոքր պատմեք Ձեր մասին:
-Ես Էմմա Գևորգյանն եմ:  Աշխատում եմ << Զվարթնոց >> միջազգային  օդանավակայանում՝  որպես  Օդանավերի  Փրկարարական և  Հակահրդեհային  բաժնի  համակարգող:
-Ի՞նչը առիթ  հանդիսացավ, որ աշխատեք օդանավակայանում:
-Օդանավակայանում աշխատանքի եմ անցել ռադիոյով աշխատանքային հայտարարության
հետքերով գնալու արդյունքում:
-Ո՞րն է  Ձեր  ամենամեծ  մասնագիտական  նվաճումը:
Օդանավակայանում մասնագիտական նվաճում եմ համարում անընդհատ զարգացում  ապրող օդանավերի փրկարարական և հրդեհաշիջման ոլորտի մասին ձեռք բերածս գիտելիքները,  որոնք մշտապես  թարմացման կարիք ունեն, որովհետև անմիջապես կապված են ավիացիոն արդյունաբերության հետ, որը մշտապես զարգացող  և մեր  ոլորտի  համար մարտահրավերներ և պահանջներ ներկայացնող արդյունաբերություն է:
Հետևաբար՝ մեր ոլորտում լճացումը բացառվում է:
Ի՞նչ  բարեփոխումներ  են  եղել  և սպասվում:

Հարցազրույց ՀՀ Շիրակի Մարզպետարանի ՏԻ ԵՎ ՀԳՄՀ վարչության ՏԻ ԵՎ ՀԾՀ բաժնի առաջատար մասնագետ՝ Վաղինակ Հովհաննիսյանի հետ

Հարցազրույցը վարեց Գյումրի ինֆոտան

մեդիագրագիտության ուսանող Անի Մազմանյանը

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում որոշումներ կայացնելիս?

-Որպես այդպիսին, քաղաքացիական ծառայությունում առաջատար մասնագետը որոշումներ կայացնելու իրավասություն չունի...նա իրականացնում է տեղական ինքնակառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ ապահովմանն ուղղված աշխատանքներ

Ինչ վերաբերում է օրինակ քաղաքացիների հետ հարաբերվելու և նրանց կողմից բարձրացված հարցերին, դիմումների պատասխանելու իրավիճաներին, ապա նշեմ, որ կոնկրոտ ինձ համար առաջնայինը մարդակենտրոնությունն ու բարոյական նորմի առաջնահերթությունն են, որոնց միայն կարող է հաջորդել իրավական նորմի դիտարկումը: Առաջնային ու կարևոր սկզբունք է՝ կյանքում հաջողելու համար բարոյական նորմերը պետք է դարձնես գերակա իրավական նորմի նկատմամբ:

Հարցազրույց Լիլիթ Գորգինյանի հետ՝ ոլորտային բարեփոխումների վերաբերյալ


Հարցազրույցը վարեց Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության ուսանող
Անուշ Հարությունյանը
-Բարև Ձեզ տիկին Գորգինյան, շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար, այսօրվա հարցազրույցի թեման վերաբերում է ԸԿԵԻՊ բաժնի ստեղծմանը, գործունեությանը և ոլորտում նախատեսված առաջիկա փոփոխություններին։Այսպիսով առաջին հարցը՝
1Ե՞րբ է ստեղծվել բաժինը և ի՞նչ նպատակ է հետապնդում։
-Բաժինը ստեղծվել է 2006թ-ին, որի նպատակն էր ՀՀ բոլոր մարզերում ունենալ այնպիսի մարմին, որը կզբաղվի՝ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ապահովմամբ։
2Ի՞նչ բարդությունների հետ եք առնչվել բաժնի գործունեության ընթացքում։
-Բարդությունները շատ-շատ են եղել՝ թե՛ ներքին, թե՛  արտաքին դժվարություններ ու կար նաև բարդություն  ընկալման հետ կապված։ Քանի որ այն ժամանակ բաժինը դեռ նոր էր և բարդ էր կնոկրետ գործառույթների իրականացումը, սակայն ժամանակի հետ ամեն բան սկսեց իր հունով գնալ։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին բարդությունների դրանք հիմնականում կապված էին կարծրատիպերի ու մարդկանց ոչ միանշանակ վերաբերմունքի հետ։

Հարցազրույց ` Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի հետ

Հարցազրույցը վարեց Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության ուսանող Դիանա Սմբատյան

-Ինչու՞  Է Շիրակի մարզը համարվում սոցիալապես ամենախոցելի մարզը։ Որո՞նք են առաջնային 3 սոցիալական հիմնախիրները։
-Խնդիրը կայանում է  նրանում,որ Շիրակի մարզում գործազրկության շատ բարձր ցուցանիշ կա`աշխատատեղերը քիչ են ,արտադրական ձեռնարկությունները քիչ են և այդ տեսակետից բարձր է սոցիալապես խոցելի խավի քանակական ցուցանիշը նաև կարելի է ավելացնել գյուղատնտեսության թույլ լինելը  մնացած մարզերի հետ համեմատած   օրինակ Արարատի և Գեղարքունիքի մարզերում ,որտեղ ավելի նպաստավոր է զբաղվել գյուղատնտեսությամբ: Գյուղատնտեսությունը գյուղացիների շրջանակում իրենց եկամուտն է ապահովում։ Շիրակի մարզում թանկարժեք մշակաբույսերի  մշակումը    քիչ է դա պայմանավորված  է  բնակլիմայական պայմաններով ,իսկ օրինակ Արմավիրի և Արարատի մարզերում ավելի շատ է բանջարաբոստանային բույսերի մշակմամբ և այգեգործությամբ են զբաղվում `ինչը ապահովում է բարձր եկամտություն ,նաև ավելի երկար  տևողություն ունի գյուղա -                 տնտեսական տարին,քան Շիրակի մարզում ,ինչի արդյունքում ավելի շատ մարդ է ներգրաված գյուղատնտեսական աշխատանքների մեջ և ավելի մեծ եկամուտ էլ ստանում են, ինչը մեղմում է սոցիալական վիճակը։