Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի
իրավունքների դեմ մի շարք ընդվզումները` 1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը
հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և
գործածության աջակցման։
Մայրենի
լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ
վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար: 1952թ.-ին Դաքայում
ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, ովքեր դուրս էին եկել
բողոքելու կառավարության՝ ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու որոշման դեմ:
Ի
հիշատակ այդ պայքարի` 1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի
միջազգային օրը, իսկ 2008 թվականը հռչակել է Լեզուների միջազգային օրը: Ի հիշատակ
բենգալացիների պայքարի՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսագյում ևս կանգնեցվել է «Պահպանիր
մայր լեզուդ» հուշարձանը:
Այսօր աշխարհում լեզուների ապագան անորոշ վիճակում է, քանի որ միջազգային մի քանի լեզուներ աստիճանաբար ստիպում են մարդկանց հրաժարվել սեփական մայրենի լեզվից: Ինչ խոսք, դրա կարիքը բացարձակապես չկա, քանի որ երկլեզվությունը և բազմալեզվությունն ավելի շատ տարածում ունեն: