вторник

Դեմ ենք հոսանքի թանկացմանը


Հունիսի 23-ի առավոտյան ժամը 06:50 –ին զգալի թվով ոստիկաններ հարձակվել են Գյումրու Թատերական հրապարակում խաղաղ նստացույց անող երիտասարդների վրա և բռնի, առանց որևէ պահանջ ներկայացնելու, նրանց ոստիկանական մեքենաներով տեղափոխել Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին: Բերման ենթարկվածները 13-ն են՝ Կարեն Պետրոսյան, Վարդան Եղիազարյան, Տիգրան Պետրոսյան, Կարեն Ավագյան, Վոլոդյա Խաչատրյան, Արմեն Ներսիսյան, Մերուժան Պետրոսյան, Մամիկոն Վարդերեսյան, Գագիկ Մխիթարյան, Հայկ Խառատյան, Հայկ Բարսեղյան, Միշա Պողոսյան,Հովհաննես Չախալյան: Բաժնի մոտ հավաքվել էին նրանց հարազատները, ընկերները, ակտիվ քաղաքացիները՝ խաղաղ ցուցարարների ազատության պահանջով:



ՀՀ Ոստիկանության «Կումայրի» բաժնից ազատ են արձակվել բերման ենթարկված բոլոր 13 քաղաքացիները: Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով: Բերման ենթարկվածներից միայն մեկը՝ Կարեն Պետրոսյանն է դիտարկվում որպես կասկածյալ, իսկ մյուսները՝ որպես գործով վկաներ:






Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է ընդունել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման մասին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար:
ՀԷՑ-ն առաջարկել էր 1 կՎտ-ի սակագինը բարձրացնել մինչև 58 և 48 դրամ՝ գիշերվա և ցերեկվա համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր ուսումնասիրությունների արդյունքում հիմնավոր համարեց 6.93 դրամով թանկացումը:

Ինֆոտնային հանդիպում


«Եթե դուք կարողանաք ստեղծել «Մարդամեջ» ակումբ, ապա պետք է քննարկեք ու այնպիսի գաղափարներ առաջ բերեք, որոնք կունենան երկար կյանք: Կան այնպիսի գործողություններ, որ դուք կարող եք անել առանց գումարի: Դուք պետք է ձեր համայնքում կատարեք բարեփոխումներ, դուք պետք է մասնակից լինեք այդ ռեֆորմներին: Դուք պետք է այնպես անեք, որ ձեր կյանքը փոխվի»,- այս խոսքերով  Մանանա Ասլամազյանը («Ինթերնյուս») դիմեց երիտասարդներին:

Այսօր Գյումրի Ինֆոտանը  տեղի ունենցավ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի առաջին աշխատանքային հանդիպումը: 
Հանդիպման ընթացքում Վարուժան Ավանեսյանը ներկաներին ներկայացրեց ծրագրի խնդիրները, հետագա քայլերն ու անելիքները: Խոսվեց մեդիա ոլորտի, մեդիա ստեղծողների և մեդիա սպառողների խնդիրների ու դժվարությունների, համայնքային խնդիրների և դրանց լուծման ուղիների, ինչպես նաև մեդիայի դերի մասին

Գյումրի Ինֆոտան ծրագրի առաջին, տեղեկատվական հանդիպումը, որի ժամանակ
առավել մանրամասն ներկայացվեց առաջիկա մեկ տարվա կտրվածքով 
պլանավորված հիմնական գործողությունները, որոնց թվում` 
  1. Սոցիալ-նորարարական՝  ակումբի ստեղծում,
  2. Երկու «Մարդամեջ» սոցիալ-նորարարական միջոցառումների իրականացում,
  3. Մեդիա գրագիտության դասընթացներ տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների համար /բլոգ, ֆեյսբուք, յութուբ, ֆոտոլրագրություն,.../,
  4. Մրցույթներ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և ամրապնդելու համար /բլոգի հոդված, ֆեյսբուքի գրառում, լավագույն ֆոտո և վիդեո.../,
  5. Քաղաքացիական լրագրություն,
  6. Մեդիա ոլորտի հայտնի փորձագետների հետ հանդիպումների և դասընթացների կազմակերպում,
  7. Հանրային տարբեր միջոցառումներ,
  8. Ֆիլմերի դիտում-քննարկումներ,
  9. Ֆլեշմոբերի, մրցույթների, ցուցահանդեսների կազմակերպում...
      Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ից՝ Արև ՄովսիսյանըԻնթերնյուս-ից՝ Մանանա ԱսլամազյանըՄՆԿ-իցԱրեն Մանուկյանը, Գյումրու ՔՀԿ ներկայացուցիչներ, աշակերտներ, ուսանողներ, ակտիվիստներ: Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը համատեղ իրականացնում են  Մեդիա նախաձեռնությունների կենտրոնըԵվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

четверг

Հանդիպում Գյումրի Ինֆոտանը

Հարգելի երիտասարդներ,

Հունիսի 9-ին ժամը 12:00 Գյումրի Ինֆոտանը (Մ.Մկրտչյան 38ա, 1բն)   տեղի կունենա ծրագրի առաջին, տեղեկատվական հանդիպումը, որի ժամանակ առավել մանրամասն կներկայացվեն առաջիկա մեկ տարվա կտրվածքով պլանավորված հիմնական գործողությունները, որոնց թվում` 
  1. սոցիալ-նորարարական ակումբի ստեղծում,
  2. թվով 2 "Մարդամեջ" սոցիալ-նորարարական միջոցառումների իրականացում,
  3. դասընթացներ տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների համար նոր մեդիա գործիքների տիրապետման և մեդիա գրագիտության թեմաներով /բլոգ, ֆեյսբուք, յութուբ, ֆոտոլրագրություն,.../,
  4. մրցույթներ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և ամրապնդելու համար /բլոգի հոդված, ֆեյսբուքի գրառում, լավագույն ֆոտո և վիդեո,.../,
  5. քաղաքացիական լրագրությամբ հետաքրքրված քաղաքացիների ակումբի ստեղծում,
  6. մեդիա ոլորտի հայտնի փորձագետների հետ հանդիպումների և դասընթացների կազմակերպում,
  7. հանրային տարբեր միջոցառումներ,
  8. ֆիլմերի դիտում-քննարկումներ,
  9. ֆլեշմոբերի, մրցույթների, ցուցահանդեսների կազմակերպում....
 

понедельник

Գյումրու գարնանային առաջնություն

Մայիսի 24-ին տեղի ունեցան «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» ինտելեկտուալ խաղի Գյումրու գարնանային առաջնության՝ դպրոցական, երիտասարդական եւ բարձրագույն լիգաների մրցաշարերը: Առաջնությունն իր հարկի տակ էր հյուրընկալել Գյումրու թիվ 37 դպրոցը:
Բարձրագույն լիգայում հայտավորված թիմերն էին՝ «Խորան Արդ», «PoliTex» , «Սենատորներ», «Կաիսսա», երիտասարդական լիգայում՝ «ԳԵՆՏ», «Ֆորտունա», «Joker», «ՆԵՈ», «No-Name», «Ninjas in Pijamas», «Անի», դպրոցական լիգայում՝ «Ծիր կաթին»,«Բինգո», «Ֆոտոն», «Կոսմոս» եւ երկու նորաստեղծ թիմեր՝ «Էնիգմա» եւ «Խորանարդիկ»:
Գարնանային առաջնության կազմակերպիչն էր «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնը: Առաջնությունն ընթացավ 3 փուլով, յուրաքանչյուր փուլում հնչեց 12 հարց: Հարցերի փաթեթի հեղինակն էր «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի նախագահ Սեյրան Մարտիրոսյանը: Գարնանային առաջնության դպրոցականների լիգայի հաղթող ճանաչվեց «Ֆոտոն» թիմը («Ֆոտոն» վարժարան), երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին «Բինգո» (թիվ 2 ավագ դպրոց) եւ «Ծիր կաթին» (թիվ 3 ավագ դպրոց) թիմերը:
Գարնանային առաջնության երիտասարդական լիգայի հաղթող ճանաչվեց «Joker» թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրեցին «Նեո» եւ «Ninjas in Pijamas» թիմերը:
Գարնանային առաջնության բարձրագույն լիգայի հաղթող ճանաչվեց «Խորան Արդ» թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին «PoliTex» եւ «Սենատորներ» թիմերը:
«Joker» թիմի անդամներից Արթուր Չարչօղլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ ու կես տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ մեր թիմն ունի ապագա, բայց մենք դարձանք մեկ ընտանիք, եւ դա արդեն իսկ հպարտության առիթ է: Շնորհակալություն կազմկոմիտեին լավ կազմակերպած խաղի եւ բարձր մակարդակի հարցերի համար»:
Մասնակից բոլոր թիմերը ստացան համապատասխան վկայագրեր:

Ի դեպ, «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնը, որպես «Ակումբների միջազգային ասոցիացիայի» անդամ, իսկ այդպիսիք Հայաստանում երեքն են, 2015թ-ի ամռանը Գյումրում հյուրընկալելու է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջնությունը: