вторник

Շիրակի մարզում կոռուպցիոն հիմնական խնդիրներն ու դրսևորումներն առողջապահական ոլորտում

Հարցազրույց  Շիրակի մարզպետի օգնական Անի Մաղաքյանի հետ


-Կոռուպցիան ի՞նչ ձևերով ու տեսակներով է առավել շատ արտահայտվում առողջապահական հաստատություններում:
-Իմ կարծիքով ՀՀ բոլոր մարզերում ու համայնքներում կոռուպցիան հիմնականում նույն ձևերով է հանդես գալիս` կաշառք դրամի, նվերի կամ ինչպես մենք ենք սիրում ասել լավության տեսքով: Շիրակի մարզում կոռուպցիան հստակորեն չունի իր տեսակները, և որևէ առանձնահատկություն այդ առումով չի էլ նկատվել: Գործում են նույն մեխանիզմները ինչ-որ ՀՀ ամբողջ տարածքում:

-Կոռուպցիոն գործոններն ինչպե՞ս կարող են անդրադառնալ առողջապահական ոլորտի վրա:
-Յուրաքանչյուր համակարգի  վրա էլ ազդում են կոռուպցիոն գործոնները և անպայմանորեն դրանք ունենում են իրենց բացասական ազդեցությունը ոլորտի գործունեության, աշխատակազմի աշխատունակության, ընդհանուր համակարգի վրա:Այդ գործոնները կարող են լինել կանոնների և նորմերի ոչ արդյունավետ կատարումը, ղեկավարությունն առանց զսպումների ու հաշվետվության մեխանիզմների:Սակայն վստահ եմ, որ առողջապահական ոլորտում կոռուպցիոն գործոններ չկան, որոնք էլ կարող են խաթարել աշխատանքային գործընթացը, և այդ դեպքում ոլորտն ու հաստատությունը չեն կարողանա լիարժեքորեն կատարել իրենց առջև դրված խնդիրներն ու պարտականությունները և չեն զարգանա:

Համայնքի առողջապահական ոլորտում որո՞նք են կոռուպցիայի հիմնական պատճառները:
-Շիրակի մարզում կոռուպցիայի հիմնական պատճառ կարող է հանդիսանալ հետսովետական մշակույթը, որը մենք ժառանգություն ենք ստացել Սովետական Միությունից` իր իսկ արատավոր սովորույթներով ու բարքերով: Գլոբալ պատճառ կարող է լինել ազգային մենտալիտետը, երբ մենք «շնորհակալություն» ասվածը հայտնել գումարի տեսքով կամ այլ ճանապարհով:

среда

Արդյո՞ք նույնական են արտակարգ դրություն ու արտակարգ իրավիճակ հասկացությունները


Համաձայն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝

 1. Արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններիինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է։
2. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքումներառյալՀայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելուիշխանությունը զավթելու փորձերըզինված խռովություններըզանգվածային անկարգություններըբռնի գործողություններով ուղեկցվող ազգայինռասայականկրոնական հակամարտություններըահաբեկչական ակտերըհատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումըանօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունըարտակարգ իրավիճակները:
3. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերումերբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրաանհնարին է:
Համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1ին հոդվածի՝արտակարգ իրավիճակը բնորոշվում է որպես  որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարիվտանգավոր բնական երևույթիտեխնածինտարերային կամ էկոլոգիական (բնապահպանականաղետիհամաճարակիանասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակորը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերիմարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրինզգալի վնասիխոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
Տվյալ իրավանորմերի վերլուծությունից ելնելով կարելի է ասելոր Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն կարող է հայտարարվել նաև արտակարգ իրավիճակների դեպքումորպես արտակարգ իրավիճակ թվարկման մեջ կա համաճարակը։
Համաճարակը արտակարգ իրավիճակ էիսկ արտակարգ իրավիճակը հիմք էորպեսզի հայտարարվի արտակարգ դրություն:
ՀՀ սահմանադրության 120րդ հոդվածի համաձայն սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում կառավարությունը հայտարարում է արտակարգ դրությունձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:
Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում օրենքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստԱզգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումըԱրտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքովորն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Այսպիսով՝ կարելի է ասելոր  արտակարգ դրությունը նախատեսում է սահմանափակումների ավելի լայն իրավական հնարավորությունինչի համարայդպիսի իրավական ռեժիմ հայտարարելու հիմքով անհապաղ հրավիրվում է խորհրդարանի հատուկ նիստորն էլ իրավասու է Սահմանադրության 120րդ հոդվածի ուժով վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ համարել առանձին միջոցառումների անցկացումը։
Արտակարգ իրավիճակը՝ իրավական ռեժիմի առավել մեղմ տեսակն էև  պարտադիր չէոր արտակարգ իրավիճակի դեպքում հայտարարվի արտակարգ դրություն։


Հարկադիր պարապուրդի ժամանակ ինչպե՞ս պետք է հաշվարկել աշխատողի աշխատավարձը


Համաձայն  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի՝
1. Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
2. Եթե ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ընթացքում աշխատողն իր համաձայնությամբ ժամանակավորապես փոխադրվում է ավելի ցածր աշխատավարձով, սակայն իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող և առողջական վիճակին վնաս չպատճառող մեկ այլ աշխատանքի, ապա յուրաքանչյուր ժամի համար աշխատողին վճարվում է պարապուրդի ամսվան նախորդող նրա ժամային դրույքաչափով:
3. Եթե աշխատողը հրաժարվում է առաջարկված ժամանակավոր աշխատանքից, որը համապատասխանում է նրա մասնագիտությանը և որակավորմանը, և որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար նրան վճարվում է սահմանված նվազագույն ժամային դրույքաչափի երեսուն տոկոսից ոչ պակաս:
4. Պարապուրդի ժամանակ գործատուի պահանջով աշխատավայրում գտնվելու համար աշխատողին վճարվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված չափով աշխատավարձ:
5. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող են նախատեսվել դեպքեր, երբ աշխատողը կարող է պարապուրդի ժամանակ ընդհանրապես չներկայանալ աշխատանքի:
6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար չի վճարվում:

Աղբյուրը՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրք։

Արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները


 «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող են կիրառվել.
«1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները.
1) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց` տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները.
2) հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև բնակչության կենսաապահովման և տրանսպորտի օբյեկտների պահպանության ուժեղացում.
3) ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ` ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.
4) սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում.
5) հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում.
6) գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելում.
7) տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում և դրանց զննման իրականացում.
8) վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողության սահմանում կամ դրանց գործունեության կասեցում.
9) գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում.
10) նյութական և մշակութային արժեքների տարահանում, եթե իրական վտանգ կա արտակարգ դրության ժամանակ դրանց ոչնչացման, հափշտակության կամ վնասման համար.
11) պարետային ժամի սահմանում, այսինքն` ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և (կամ) հատուկ թույլտվության փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում, ինչպես նաև օրվա որոշակի ժամանակահատվածում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.
12) կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, մասնավորապես զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում.
13) անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, անձնական առարկաների զննում.
14) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելում, հատուկ ռեժիմի սահմանում, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում.
15) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.
16) արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործում` օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական փոխհատուցմամբ:
2. Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի կասեցնելու գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների իրավական ակտերը:
3. Արտակարգ դրության ժամանակ սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությունը:
4. Սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված դեպքերում թույլատրվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից ժամանակավորապես առգրավել օրենքով սահմանված կարգով ձեռք բերված զենք և ռազմամթերք, թունավոր, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Սույն օրենքի իմաստով տվյալ տարածքի բնակիչ է համարվում տվյալ տարածքում հաշվառում ունեցող, ինչպես նաև հաշվառում չունեցող, սակայն տվյալ տարածքում բնակության որևէ ապացույց ունեցող անձը»:
Տեղեկացնենք նաև, որ ՀՀ սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:

Աղբյուրը՝ arlis.am