Ներառական կրթական համակարգի, նախարարությունների միացման և կրթական համակարգում առկա այլ խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանի հետ:
Ներկայումս Հայաստանն անցում է կատարում դեպի համընդհանուր ներառական կրթական համակարգի։ Երևանի ու մի քանի մարզերի դպրոցներում արդեն ներդրվել է ներառական կրթական համակարգը։ Սակայն հասարակության մի հատվածի՝ այդ թվում նաև շատ մանկավարժների մոտ դեռևս կա խտրական վերաբերմունք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նկատմամբ, նրանց համարում են բեռ, շատ ուսուցիչներ դժվարանում են աշխատել ԿԱՊԿՈՒ երեխաների հետ:
-
Այն մարզերում, որտեղ արդեն անցել են ներառական կրթական համակարգի, այս մասով որևէ դրական տեղաշարժ նկատու՞մ եք:
-
Այո, Ազգային ժողովը 2014 թվականին ընդունել է օրենք,
որով հանրապետությունը մինչև
2025 թվականը պետք է անցնի համընդհանուր ներառականության, և ամեն տարի մարզ առ մարզ մտնում է համընդհանուր ներառման: Եվ այս տարի Շիրակի մարզը, Արագածոտնի մարզն ու Երևան քաղաքն ամբողջությամբ, իսկ 2020 թվականին՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը:
Իրապես կա խնդիր բացի ֆիզիկական հարմարեցումից, այլ նաև խնդիրներ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման, որովհետև ուսուցիչները չճանաչելով, չգիտակցելով, չկարևորելով այս երեխաների ներկայությունը իրենց դպրոցներում, առավելագույն բեռ և դժվարություն են համարում: Եվ սա կախված է ավելի շատ իրենց վախերից, որ կարող են սխալվել կամ հնարավորություն չունեն իրենք աշխատելու այդ երեխաների հետ:
Խնդիրը իրականում ոչ թե խնդիր է այլ ավելի շատ ստեղծված միֆ, որովհետև, երբ չգիտեն ինչի հետ են աշխատելու, ինչպիսի խնդրի հետ են գործ ունենալու, իրենք ավելի շատ վախերից ելնելով սկսում են ընդդիմանալ և սկսում են մերժել: Վերապատրաստումներ Շիրակի մարզի տարածաշրջանում ամբողջությամբ, Երևան քաղաքում ամբողջությամբ
եղել են,
Արագածոտնիում շուտով կլինեն: Ներդրված է նաև մենթորների ինստիտուտը, ամեն մարզում 10-ական անձ, և Երևան քաղաքում 40 մենթորներ, ովքեր չորս ամիս ժամանակով դպրոց առ դպրոց պետք է հզորացնեն և լինեն ուսուցիչների
կողքին՝ երեխաների
կարիքների զարգացման
և գնահատման, ԱՈՒՊ-ների (Անհատական ուսուցման պլան) և ծրագրերի իրականացման առումով: Այսինքն ամեն քայլ արվում է,
որ համընդհանուր
ներառականությունը
գաղափարախոսությունից արդեն վերածվի իրականում
գործի, որովհետև բոլոր մարզերն են ապացուցել
են, որ կան դպրոցներ, որոնք լավագույնս իրականացվում
են:
-
Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին քննարկումների ժամանակ, խոսելով Կրթության և Մշակույթի նախարարությունների միացման մասին կարծիք էիք հայտնել, որ դեռևս ժամանակը չէ Մշակույթի նախարարությունը որևէ այլ գերատեսչության միացնելը: Մոտ 8 ամիս է արդեն անցել նախարարությունների միացումից, հիմա ինչպե՞ս եք գնահատում ԿԳՄՍ նախարարության աշխատանքը: Նախարարությունների միացումը ավելի արդյունավետ դարձրե՞ց ոլորտների աշխատանքի կազմակերպումը:
-
Այո ճիշտ եք, ես կարծիք էի հայտնել, որ Կրթության և գիտության նախարարությանը Մշակույթի նախարարությունը միացնելը սխալ է, այսօր նույնպես մնում եմ իմ կարծիքին, որովհետև այդ նախարարությունը պետք է մնար առանձին և մշակույթը որպես առանձին մի միավոր առավել ներկայացուցչական և առավել տեսանելի լինի, ինչպես տեսնում եք հիմա ինքը շատ ստվերում է մնացել, անկախ ամեն ինչից անընդհատ մշակույթի մասին չի խոսվում, և միայն առանձին, որ նախարարությունը կար դա գիտակցություն էր, և իր գործունեությունը առանձին և թափանցիկ անընդհատ տարածվում էր և գործում էր, հիմա կարծես ստվերում է մնացել,
որովհետև կրթության գործունեությունը
արդեն իսկ բավականին մեծ է, իսկ մշակույթի գործունեությունը
պետք է առանձին լիներ և իրապես շատ - շատ մեծ գործունեություն
ծավալվեր:
Հիմա գնում է ինքը կարծես կրթության նախարարության հենքի տակ և չի երևում որ մշակույթի նախարարությունն
է անում:
Նույն կարծիքը ունեի նաև Գյուղնախարարության
հետ կապված,
որովհետև գյուղատնտեսության
ոլորտը բավականին ծանրաբեռնված է, և շատ մեծ խնդիրներ կան, իհարկե ծրագրեր և այլն արվում են, բայց միևնույն է այսօր ծավալային մեծ աշխատանք է պետք գյուղատնտեսությունը
հանրապետությունում
զարկ տալու և առավել մեծ թափով զարգացնելու առումով,
այնպես որ այս պահին դեռ ես համարում եմ, որ այդ միացումը այնքան էլ արդյունավետ չէր, և այստեղ կարող էին նաև երկու նախարարությունները
առանձին գործեին:
-
Հայաստանում կա՞ կամավորության ոլորտը կարգավորող օրենք: Ինչպե՞ս զարգացնել կամավորի ինստիտուտը, և խրախուսել կամավորական աշխատանքը Հայաստանում։
-
Հայաստանում կամավորության հետ կապված այս պահին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկում է օրենքի մշակման և կարևորման հարցը, ինչպես նաև կամավորի ինստիտուտի խրախուսման առումով: Բավականին բացեր ունի կամավորությունը՝ որպես ինստիտուտ, իհարկե, ինքը գաղափարային առումով բավականին զարգացած է, բայց գործունեության առումով օրենսդրական կարգավորումների, արտոնությունների և մի շարք այլ հարցերի առումով ինքը բաց է, և իհարկե մեծ կարիք կա օրենսդրական նախաձեռնությունների և այս ոլորտի կարևորման, պրոպագանդման և առանձին այսպես ասած որպես ինստիտուտի կայացման առումով: Այս պահին նախարարությունը զբաղվում է, հույս ունեմ, որ առավել մանրակրկիտ ավելի ուշ կներկայացվի թե ինչ են նախատեսում անել:
-
Որքանո՞վ է զարգացած ոչ ֆորմալ կրթությունը Հայաստանում:
-
Ոչ ֆորմալ կրթությունը բավականին զարգացած է, և այսօր ինչպես տեսնում եք գոնե հասարակական կազմակերպությունները բավականին զարկ են տվել ոչ ֆորմալ կրթությանը, այլ բան է, թե ոչ ֆորմալ կրթության մեջ մենք ինչ ենք ուզում տեսնել, ինչ գաղափարներ և որքանով պետականամետ հենք ունեն իրենք՝ աջակցող և օգնող:
Շատ կազմակերպություններ
կան, որ ոչ ֆորմալ կրթության միջոցով բավականին առաջ են տանում քաղաքացիական գիտակցությունը, երիտասարդների ակտիվություն տեղեկատվական առումով:
Իհարկե ձևակերպումների և կրկին առավել մասնակցային, նախարարությունների հետ համագործակցության առումով դեռ որոշակի բացեր կան, բայց կարելի է համարել այս կարճ ժամանակահատվածի համար բավականին կայացած ինստիտուտ:
-
Ըստ ձեզ 12-ամյա կրթական համակարգը արդարացվա՛ծ էր, թե՞ ոչ: Որո՞նք են դրա դրական և բացասական կողմերը:
-
12-ամյա կրթությունը ի սկզբանե արդարացված չի եղել և այսօր էլ կարող եմ համարել, որ այն արդարացված չէ, որովհետև կարծում եմ, որ 12-ամյա կրթության համար բավականաչափ ռեսուրսներ են պետք ներդնել,
որպեսզի այդ կրթությունը լինի առավել մասնագիտական կողմնորոշման, մասնագիտական հենք՝ բազային կրթություն, որպեսզի աշակերտը ավարտելուց հետո առավել գիտակ մտնի բուհ-եր, բայց ցավոք ինչպես տեսնում ենք այսօր այդպես չի լինում և դեռ քանի
12-ամյա կրթության վերջին
3 տարիները աշակերտները իրենց հույսը դնում են կրկնուսույցների
վրա, որպեսզի ընդունվեն ինստիտուտներ, ապա կարող ենք համարել, որ ավագ դպրոցը ունի առաջ գնալու, առաջ խաղալու, զարգանալու կարիք և բավականին լուրջ բացեր:
-
Նախատեսվու՞մ է վերադառնալ 10-ամյա կրթական համակարգին:
-
Իհարկե այդ հարցին չեմ կարող պատասխանել, թե նախատեսվում է արդյոք 10-ամյա կրթությունը, որովհետև նախարարությունը այնուամենայնիվ գտնում է, որ 12-ամյա կրթությունը պետք է լինի պարտադիր և առաջնահերթություն: Ես կարծում եմ, որ 10-ամյա կրթության վերադարձը գոնե այս պահին բավականին բարդ է, այսինքն նորից պետք է կազմաքանդվի ամբողջ կրթական պրոցեսը և վերադարձ կատարվի: Եթե ինձ հարցնեք արդյոք համաձա՞յն եմ, թե՞ ոչ. իհարկե համաձայն եմ, բայց այս պահին դա ինչ-ինչ պատճառներով՝ մի շարք համաձայնությունների և պարտավորությունների առումով անհնար է՝ ունենալ կրկին 10-ամյա կրթոււթյուն:
-
Ինչպե՞ս եք գնահատում ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման գործող կարգը:
-
Ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումները նախկինում արվում էր Կրթության ազգային ինստիտուտի միջոցով, սակայն այսօր այդ կառույցը չկա և վերապատրասումները թողնված է առավել շատ հասարակական կազմակերպությունների վրա: Շատ կարևոր եմ համարում, այդ ինստիտուտը ցավոք կայացած չի այս պահին, նոր հիմնադրամ պետք է բացվի, որի արդյունքում առավել արդյունավետ կազմակերպվի ուսուցչի վերապատրաստման ինստիտուտը, ես հույս ունեմ, որ առաջիկայում այդ հարցը կկարգավորվի և առավել գրագետ, կազմակերպված, բավականին լուրջ բազա ունեցող անձինք, մասնագետներ կներգրավվեն, որպեսզի ուսուցիչներին առավել առարկայական, մեթոդապես
զինված հնարավություններ տան:
-
Ըստ Ձեզ արդյունավե՞տ է արդյոք գործող ծնողական խորհուրդների աշխատանքը դպրոցներում: Որքանո՞վ է այն նպաստում ծնող-դպրոց կապին:
-
Ծնողական խորհուրդների ինստիտուտը, իհարկե կա, բայց ես չեմ համարում կայացած, որովհետև ծնողների դերը այսօր դպրոցում զուտ կայանում է ինչ-որ միջոցառումներում, ինչ-որ դրամահավաքային, կազմակերպական հարցերում և այլն, և այլն: Բայց ծնող-դպրոց-ուսուցիչ կապը առհասարակ պետք է մի քիչ այլ՝ ավելի կրթական հիմքի վրա լինի: Իսկ այս պահին միայն կարծես դպրոցի պահանջների կատարողը լինի ծնողական խորհուրդը և հիմնականում կատարում է այն ինչը տնօրինությունը պահանջում է, այն դեպքում երբ որ պետք է առավել զարգացնող ու նպաստավոր պայմաններ ստեղծող լիներ, դպրոցին ավելի աջակցող լիներ, ոչ թե տնօրենի այսպես ասած կամքը կատարող լիներ:
Այսօր ցավոք ծնողական խորհուրդները հիմնականում դիտարկվում են որպես տվյալ դասարանի զուտ նյութական կարիքները հոգացող ու կազմակերպող կառույց և ոչ թե ամբողջական հենքն են դառնում դպրոցի կրթական ծրագրերի աջակցման, իրականացման և արդյունավետ, նպաստավոր պայմանների ստեղծող կառույց: Միգուցե, մի փոքր շատ է պահանջը ծնողներից իմ կողմից, բայց ծնողը կարող է լավագույնս աջակցել կրթական պրոցեսի կազմակերպմանը և ոչ թե զուտ նյութական, կամ տնօրենի կամայականություններին հագուրդ տալու մղումով:
Հարցազրուցավար՝
Կիմա Բագրատյան, Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)
Կիմա Բագրատյան, Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)
Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:
Լուսանկարը՝ Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից:
Комментариев нет:
Отправить комментарий