Հեղինակ՝ Լուսինե Զաքեյան
Դեկտեմբերի
19-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ
«#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև դեկտեմբերի 21-ը, «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ ֆոտոակնարկն է ս.թ. հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 6-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:
Ֆիլմն անդրադառնում է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերին և զարգացումներին` ականատեսների աչքերով, ինչպես նաև ներառում է հարցազրույցներ Ոստիկանության, ՄԻՊ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ֆիլմը ներկայացնում է Երևանում կատարված ցույցերը, ջրցանից սկսած և վերջացրած ոստիկաների բռունթյուններն
ակտիվիստների նկատմամբ:
Թե ասա՝ ինչու՞ չեք թողնում մարդիկ իրենց խաղաղ ցույցն անեն. անպայման պիտի մեկի ոտքը ջարդեիք, մեկի թևը դուրս քցեիք, մի քանիսի էլ ողնաշարը ցավեցնեիք, որ հանգստանայիք, հա՞, ինչու՞ այդպես են ոստիկան դառնում: Երբ աղջիկը ոտքի է կանգնում, որ պայքարի իր իրավունքների համար, խփում եք կամ վիրավորում, էլ չասեմ երիտասարդների տղաներին ինչխես եք վերաբերվում: Բա ասում եք՝ մենք միշտ ձեր կողքին ենք, հեչ չտեսանք, որ մեր կողքին եք, չզգացինք:
Ու՞ր է կորել ամոթդ, իշխանություն, որ քո գիտությամբ ու թողտվությամբ խմում են այն խեղճ հայի արյունը, ով պայքարում է իր և իր երեխայի ապագայի համար:
Այս ֆիլմը հուսամ սթափեցնող կլինի բոլորի համար, թե իշխանության ներկայացուցիչների, թե իրենց կամակատարների համար:
Ու գաղափար ծնվեց ինձ մոտ. ինչու՞ մենք ևս չնախաձեռնենք նմանատիպ ֆիլմի նկարահանում: