1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի
անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների
վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին
ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել որպես Հանդուրժողականության միջազգային օր
(International Day for Tolerance) պատշաճ համապատսխան միջոցառումներով՝
կողմնորոշվելով դեպի ուսումնական հաստատություններ, դեպի լայն հասարակայնություն:
Վերջին տարիներին
ամբողջ աշխարհում նկատվել է անհանդուրժողականության, ծայրահեղականության և
բռնության դրսևորումների դեպքերի կտրուկ աճ: Այդ անհանգստություն առաջացնող
միտումը մասամբ սնում է տարբերությունների սահմանման աճող միտումը ո′չ թե
հասարակական կարծիքների և շահերի տեսանկյունից, այլ ինքնուրույնության:
Արդյունքում.
առանձին մարդիկ և համայնքներ դառնում են բռնության և դաժանության թիրախներ՝
ելնելով միայն նրանց էթնիկական, կրոնական, ազգային և այլ ինքնօրինակությունից:
Նման սպառնալիքներ` լինեն դրանք լայնամասշտաբ ցեղասպանություն կամ ամենօրյա
ստորացում՝ նախատրամադրվածության տեսքով, պետք է անհանգստություն առաջացնեն յուրաքանչյուր
մարդու մեջ:
Մեզանից
յուրաքանչյուրը պետք է ձգտի աջակցել հանդուրժողականության, բազմակարծրության,
փոխադարձ հարգանքի և խաղաղ գոյակցության սկզբունքներին: Մենք միշտ պետք է պատրաստ
լինենք վերացնել կարծրատիպերը և խեղաթյուրված պատկերացումներն ու հանդես գանք
խտրականության զոհերի պաշտպանության օգտին:
Հանդուրժողականության
միջազգային օրն անհրաժեշտ է ի հաստատումն այն գաղափարի, որ բազմազանությունը`
մարմնավորված մտքերում, հավատքներում և գործողություններում, արժեքավոր նվեր է,
այլ ոչ սպառնալիք: Անհրաժեշտ է ձգտել հանդուրժողական համայնքների ստեղծմանը, որոնց
կյանքում կարմատավորվի հիմնական իդեալը: