четверг, 3 мая 2012 г.

Մամուլի ազատության օր



Միացյալ Ազգերի Կազմակերպությունը 1993 թվականին մայիսի 3-ը հայտարարել է որպես մամուլի ազատության համաշխարհային օր: Իհարկե Գյումրի ինֆոՏունն այս ամենի կողքով չէր կարող անտարբեր անցնել:Կազմակերպվել էր կինոդիտում:Նախքան Ինտերնյուզի կողմից տրամադրված նյութերի դիտումը,ներկաների համար նախատեսված էին հուշաթերթեր,որտեղ ներկայացված էր օրվա խորհուրդը,նպատակը ,պատմությունը և նախատեսված միջոցառումները ` այլ երկրներում:Բացի հուշաթերթերից,ԻնֆոՏունն իր բնակիչների համար պատրաստել էր թղթիկներ,որի վրա գրված էր օրվա գլխավոր խորհուրդն ու նպատակը հիշեցնող Մարդու իրավունքների հռչակագրի 19-րդ հոդվածը.
ԱՄԵՆ ՈՔ ՈՒՆԻ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ և ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ:ԱՅՍ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻՆ ԱՆԱՐԳԵԼ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼՈՒ և ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՈՐՈՆԵԼՈՒ,ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ,ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ,ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ:
Կինոդիտումից հետո քննարկում ծավալվեց:Հանդիպմանը ներկա էին նաև ԻնֆոՏան քաղ.լրագրողները,ովքեր պատմեցին դեպքեր` լրագրության մեջ իրենց խոսքի ազատության մասին,ինչպես նաև կիսվեցին փորձով:Հնչեցին տարբեր կարծիքներ,բայց այնուամենայնիվ բոլորն եկան այն եզրահանգման ,որ ազատությունը տրված է ի վերուստ  և ոչ ոք  իրավունք չունի սահմանափակել այն: