Միացյալ Ազգերի Կազմակերպությունը
1993 թվականին մայիսի 3-ը հայտարարել է որպես մամուլի ազատության համաշխարհային օր: Իհարկե Գյումրի ինֆոՏունն այս ամենի կողքով չէր կարող անտարբեր անցնել:Կազմակերպվել
էր կինոդիտում:Նախքան Ինտերնյուզի կողմից տրամադրված նյութերի դիտումը,ներկաների համար
նախատեսված էին հուշաթերթեր,որտեղ ներկայացված էր օրվա խորհուրդը,նպատակը ,պատմությունը և նախատեսված միջոցառումները
` այլ երկրներում:Բացի հուշաթերթերից,ԻնֆոՏունն իր բնակիչների համար պատրաստել էր թղթիկներ,որի
վրա գրված էր օրվա գլխավոր խորհուրդն ու նպատակը հիշեցնող Մարդու իրավունքների հռչակագրի
19-րդ հոդվածը.
ԱՄԵՆ ՈՔ ՈՒՆԻ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ
և ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ:ԱՅՍ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻՆ ԱՆԱՐԳԵԼ ՀԱՎԱՏԱՐԻՄ
ՄՆԱԼՈՒ և ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՈՐՈՆԵԼՈՒ,ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ,ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ
ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ,ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ:
Կինոդիտումից հետո քննարկում ծավալվեց:Հանդիպմանը ներկա էին
նաև ԻնֆոՏան քաղ.լրագրողները,ովքեր պատմեցին դեպքեր` լրագրության մեջ իրենց խոսքի ազատության
մասին,ինչպես նաև կիսվեցին փորձով:Հնչեցին տարբեր կարծիքներ,բայց այնուամենայնիվ բոլորն
եկան այն եզրահանգման ,որ ազատությունը տրված
է ի վերուստ և ոչ ոք իրավունք չունի սահմանափակել այն:
Комментариев нет:
Отправить комментарий