понедельник, 12 ноября 2012 г.

"Երիտասարդ ազատականների մասնակցությունը շրջակա միջավայրի եւ էներգետիկ պաշարների նկատմամբ վարվող քաղաքականությանը"

Նոյեմբերի 12-ին Գյումրու "Բեռլին " հյուրանոցում տեղի ունեցավ "Երիտասարդ ազատականների մասնակցությունը շրջակա միջավայրի եւ էներգետիկ պաշարների նկատմամբ վարվող քաղաքականությանը" սեմինար-քննարկումը:
Հանդիպումը կազմակերպել էին 

Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն Ազատության հիմնադրամ
Երիտասարդ ազատականները, JuLis, Հարավային Կովկասի Ազատական երիտասարդների ցանցը, LYNC` Գյումրու Օրհուս կենտրոնի աջակցությամբ:Սեմինարին մասնակցում էին Գյումրու մանկավարժական ինստիտուտի կենսաբանության և էկոլոգիայի բաժնի ուսանողներ, բնապահպանական խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներ, քաղ. լրագրողներև ակտիվ քաղաքացիներ:
Սեմինարի թեմաներն էին`բնապահպանական եւ ռեսուրսային քաղաքականության ազատական հեռանկարներ. ազատականության հիմնարար սկզբունքների կիրառումը, ներկայացրեց 
Շարլոտե Վինկլերը` JuLis փոխնախագահը, Ներքին Սաքսոնիայից, բնապահպանական եւ ռեսուրսային քաղաքականության ազատականացման հեռանկարներ.կոնկրետ քաղաքականությունը ներկայացրեց Ռալֆ Ստրուշկան` JuLis Դաշնային խորհրդի նախկին խորհրդականը: Վերջին թեման էր սկզբունքների քաղաքական հիմնավորում ներկայացրեց Ֆրեդերիկ Ֆերիեն` IFLRY նախկին գլխավոր քարտուղարը, որից հետո մասնակիցները  գործնական առաջադրանքի միջոցով փորձեցին  ներկայացնել միջուկային էներգիայի դրական և բացասական կողմերը: Մասնակիցները բաժանվեցին խմբերի եւ հանդես եկան կողմ և դեմ դիրքերից` փորձելով կանխագուշակել հակառակորդ թիմի ուժեղ և թույլ կողմերը:


Комментариев нет:

Отправить комментарий