Показаны сообщения с ярлыком Բեռլին հյուրանոց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Բեռլին հյուրանոց. Показать все сообщения

понедельник

"Երիտասարդ ազատականների մասնակցությունը շրջակա միջավայրի եւ էներգետիկ պաշարների նկատմամբ վարվող քաղաքականությանը"

Նոյեմբերի 12-ին Գյումրու "Բեռլին " հյուրանոցում տեղի ունեցավ "Երիտասարդ ազատականների մասնակցությունը շրջակա միջավայրի եւ էներգետիկ պաշարների նկատմամբ վարվող քաղաքականությանը" սեմինար-քննարկումը:
Հանդիպումը կազմակերպել էին 

Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն Ազատության հիմնադրամ
Երիտասարդ ազատականները, JuLis, Հարավային Կովկասի Ազատական երիտասարդների ցանցը, LYNC` Գյումրու Օրհուս կենտրոնի աջակցությամբ:Սեմինարին մասնակցում էին Գյումրու մանկավարժական ինստիտուտի կենսաբանության և էկոլոգիայի բաժնի ուսանողներ, բնապահպանական խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներ, քաղ. լրագրողներև ակտիվ քաղաքացիներ:
Սեմինարի թեմաներն էին`բնապահպանական եւ ռեսուրսային քաղաքականության ազատական հեռանկարներ. ազատականության հիմնարար սկզբունքների կիրառումը, ներկայացրեց 
Շարլոտե Վինկլերը` JuLis փոխնախագահը, Ներքին Սաքսոնիայից, բնապահպանական եւ ռեսուրսային քաղաքականության ազատականացման հեռանկարներ.կոնկրետ քաղաքականությունը ներկայացրեց Ռալֆ Ստրուշկան` JuLis Դաշնային խորհրդի նախկին խորհրդականը: Վերջին թեման էր սկզբունքների քաղաքական հիմնավորում ներկայացրեց Ֆրեդերիկ Ֆերիեն` IFLRY նախկին գլխավոր քարտուղարը, որից հետո մասնակիցները  գործնական առաջադրանքի միջոցով փորձեցին  ներկայացնել միջուկային էներգիայի դրական և բացասական կողմերը: Մասնակիցները բաժանվեցին խմբերի եւ հանդես եկան կողմ և դեմ դիրքերից` փորձելով կանխագուշակել հակառակորդ թիմի ուժեղ և թույլ կողմերը:


среда

ՄԷԿ նախագիծը կրկին Գյումրիում



Սեպտեմբերի 6-ին Գյումրու Բեռլին հյուրանոցի դահլիճում տեղի ունեցավՄԷԿնախագիծ կինո-թատերական կրթություն` փորձի փոխանակմամբ միջոցառումը: Սկզբում ներկայացվեց նախագծի նպատակները` “ՄԷԿ ԿԱԴՐևՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐփառատոնների առանձնահատկությունները, կինոթատերական արվեստի արտադրության ձևերը, որոնցից կարող են օգտվել հանդիսականներն ու հանդիսատեսից վերածվել արվեստ արտադրողների:
 Սեպտեմբերի 7-ին դասընթացի մասնակիցները հանդես եկան իրենց սեփական  ստեղագործություններով: Գյումրի ԻնֆոՏան անդամներն հանդես եկան "Գյումրեցի Կիկոսի մահը" թատերական ներկայացմամբ: Մասնակիցները նույնիսկ փորձ չէին հասցրել անել, դերերը բաժանել էին նախորդ օրն, այստեղ էլ օգնության էր հասել ֆեյսբուք սոցիալական ցանցը:
Ի տարբերություն թատերական ներկայացումների` 
դասընթացի մասնակիցները 10-ից ավելի ֆիլմեր էին նկարահանել: Այդ ֆիլմերը ցուցադրվեցին, որից հետո սկսվեց քննարկում կատարած աշխատանքների վերաբերյալ: Ինֆոտան և Գյումրու Երիտասարդական բանկ կոմիտեի անդամների մեկ մետրի վրա թատերական ներկայացմանը կարող եք ծանոթանալ այստեղ`

http://www.youtube.com/watch?v=2cdPrlBz1mY&feature=youtu.be&fb_source=message