среда, 27 февраля 2013 г.

«Ստոպին»` ստոպ, խփելուն` քաղաքակիրթ հակահարված



        Գյումրին չի դադարում զարմացնել… չնայած արդեն չեմ էլ զարմանում: Ի՜նչ զարմանալ, մնում է միայն հպարտանալ... բայց ոչ միայն Գյումրիով, այլև գյումրեցիով: Սիրում եմ համաքաղաքացիներիս:
        Սուգայիթ… Խոջալու… Ամեն տարի հայկական հեռուստաալիքներն ու համացանցը փետրվարի վերջին օրերին ողողված են հայի հետ պատահած, ցավոք, հերթական ողբերգական դեպքերը ներկայացնեղ ֆիլմերով, որոնք պատմում են հազարավոր խեղված ճակատագրերի, խաթարված հոգեբանության, որբ ու անտեր մնացած հայ մանուկների ու փախստականների բազմահազար խմբերի մասին... ու պահանջում ենք վերականգնել պատմական ճշմարտությունը....
Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքի համար բարեկեցիկ կյանք ենք պահանջում իշխանությունից...ու պատերազմի դաշտում ընկերոջ կամ եղբոր մահը տեսած ազատամարտիկին  ոգևորում ենք տարվա մեջ մի երկու անգամ հիշելով ու պարգևատրելով...շքանշանովԱյնքան քիչ բան մի մարդու համար, ով իր պատանեկան լավագույն տարիներն անցկացրել է խրամատում` կյանքի ու մահվան կռիվ տալով հանունտեսնես հանուն ինչի՞. հանուն Արցախի, հանուն խաղաղ, բարեկեցիկ, ԱՊԱՀՈՎ ապագայի...Երևի...
      Բախտը ստիպել է շատ առնչություն ունենալ մեր հարևանների հետ, որոնց հարցում հայի բախտն այնքան էլ չի բերել:
     Միտք ընկավ «Ստոպը»: Դեռ մի տարի էլ  չի անցել այն օրից, երբ Հայաստանի որոշ քաղաքացիներ ադրբեջանական մշակույթի որոշ նմուշներ բերեցին Հայաստան, ու առաջնորդվելով փորձը փորձանք չէ սկզբունքով`երկու անհաջող փորձից հետո հասան Գյումրի: Տեսնես ի՞նչ էին մտածում, երբ որոշում էին մոտ 90  րոպե ընդհանուր տևողությամբ ադրբեջանական 4 ֆիլմ նեկայացնել Հայաստանի ամենաթասիբով քաղաքում այն դեպքում, երբ հայկական շոու-բիզնեսի բազում համաստեղություններից ոչ մի աստղի «բախտ  չվիճակվեց,  3 րոպե տևողությամբ  հայկական մի երգ ներկայացնել Ադրբեջանում` «Եվրոտեսիլ 2012»- ում... Իսկ  ֆիլմերից ամենաբախտավորն արժանանալու էր գյումրեցի հանդիսատեսի համակրանքին...Զավեշտալի է...Փառք Աստծո, «Ստոպին» ստոպ տվեց ԳՅՈւՄՐԵՑԻՆ:
     Իսկ այս տարվա սցենարը նախատեսված էր նախագահական ընտրությունների մասին լինելու համար: Սցենարիստը ԿԸՀ- ն էր, գործող անձինք՝ 7 թեկնածուները, հանդիսատեսը՝ 2,5 միլիոն ընտրողները (իիի՜նչ ռեյտինգային ցուցադրություն): Ու 7 թեկնածուները ջանք չէին խնայում  արժանանալու գլխավոր դերին, ինչպես 7 թզուկներն էին ջանում արժանանալ Սպիտակաձյունիկի համբույրին: 
… Գյումրեցի Սպիտակաձյունիկին այդպես էլ չկարողացան ստիպել համբուրել գլխավոր հերոսի ճակատը: Գյումրիում չխփեցին:
    Ու ես ավելի սիրեցի Գյումրին ու գյումրեցուն:
    Սիրում եմ գյումրեցի երիտասարդին, ով պատրաստակամ է հայտնել իր անհանդուրժողականությունը երկրում տիրող  անարդարության, անազատության, քաղաքացիների իրավունքների ոտնահարման  նկատմամբ: Արթնանում է Գյումրիս:
  ԲԱՐԵՎ, ԳՅՈւՄՐԻ՛:

Հայկանուշ Հովհաննիսյան, ք. Գյումրի
Այս նյութը մասնակցում է Գյումրի Ինֆոտան գավաթի մրցույթին:

Комментариев нет:

Отправить комментарий