Հինգ տարի անցավ մեծ ողբերգությունից, հինգ տարի անցավ անհաջող ընտրություններից, հինգ տարի անցավ խոստացված հաջողություններից, հինգ տարի անցավ…
Եվ այսօր՝ հինգ տարի անց, նորից ընտրություններ են: Ոմանք վերաբերվեցին հումորով, ոմանք՝ քամահրանքով, ոմանք՝ պայքարով, ոմանք՝ հաղթանակով, ոմանք էլ՝ Ստրուկներով:
Այո՛, մենք այսօր Հայաստանում ունենք ստրուկներ, ովքեր դեռևս ապրում են մեր կողքին. նրանք մեր հարևաններն են, մեր ուսուցիչները, մեր ընկերների հարազատներն, ինչու չէ նաև մեր հարազատները: Ստրկատիրական համակարգը քանդվեց հենց այսօր, բայց ցավոք՝ մասամբ: Ստրուկներից շատերը հասկացան, որ իրենք են իրենց ստրկացնում, իրենք են իրենց վատը ցանկանում և իրենք են մեղավոր իրենց թշվառության համար:
Փետրվարի 18-ին կայացավ հեղափոխություն: Մարդիկ հավատացին իրենց ուժերին, մարդիկ հասկացան իրենց ճանապարհը, մարդիկ ընտրեցին փոփոխությունը, մարդիկ ընտրեցին երեխաների ապագան, շատերն էլ ընտրեցին անձնազոհությունը: Քիչ չէին այնպիսինները, ում պարտադրել էին, բայց նրանք չէին ենթարկվել, քանզի Ստրուկ այդպիսին չկա Հայաստանում: Բոլորը գիտակցեցին, որ իրենք են իրենց պետության տերն, իրենք են ընտրելու իրենց առաջնորդին, իրենք, այլ ոչ թե ընտրություններին չմասնակցած մարդկանց քվեները կամ էլ պարտադրված ձայները: Պարտադրված ձայները չեն ծնում գաղափարներ, չեն ստեղծում բարեկեցություն, չեն ապահովում արդարություն, չեն կառուցում ժողովրդավարություն, քանզի, եթե կարողանային կառուցել, ապա չէին դիմի պարտադրված ձայների օգնությանը:
Կայացավ թավշյա հեղափոխությունը, սակայն չընկալվեց և չընդունվեց պարտադրողների կողմից: Չընկալվեց նաև դիտորդների կողմից:Մեր վիճակը նման է Բեռլինի Վեհաժողովին, որի մասին Գարեգին Սրվաձտյանը ունի մի խոսք, որը բնորոշում է այսօրվա խնդիրները. «Հայերի խնդիրն իրենց մեջ է, այլ ոչ թե Բեռլինի ժողովի»: Եվ այսօր՝ հինգ տարի անց, նորից ընտրություններ են: Ոմանք վերաբերվեցին հումորով, ոմանք՝ քամահրանքով, ոմանք՝ պայքարով, ոմանք՝ հաղթանակով, ոմանք էլ՝ Ստրուկներով:
Այո՛, մենք այսօր Հայաստանում ունենք ստրուկներ, ովքեր դեռևս ապրում են մեր կողքին. նրանք մեր հարևաններն են, մեր ուսուցիչները, մեր ընկերների հարազատներն, ինչու չէ նաև մեր հարազատները: Ստրկատիրական համակարգը քանդվեց հենց այսօր, բայց ցավոք՝ մասամբ: Ստրուկներից շատերը հասկացան, որ իրենք են իրենց ստրկացնում, իրենք են իրենց վատը ցանկանում և իրենք են մեղավոր իրենց թշվառության համար:
Փետրվարի 18-ին կայացավ հեղափոխություն: Մարդիկ հավատացին իրենց ուժերին, մարդիկ հասկացան իրենց ճանապարհը, մարդիկ ընտրեցին փոփոխությունը, մարդիկ ընտրեցին երեխաների ապագան, շատերն էլ ընտրեցին անձնազոհությունը: Քիչ չէին այնպիսինները, ում պարտադրել էին, բայց նրանք չէին ենթարկվել, քանզի Ստրուկ այդպիսին չկա Հայաստանում: Բոլորը գիտակցեցին, որ իրենք են իրենց պետության տերն, իրենք են ընտրելու իրենց առաջնորդին, իրենք, այլ ոչ թե ընտրություններին չմասնակցած մարդկանց քվեները կամ էլ պարտադրված ձայները: Պարտադրված ձայները չեն ծնում գաղափարներ, չեն ստեղծում բարեկեցություն, չեն ապահովում արդարություն, չեն կառուցում ժողովրդավարություն, քանզի, եթե կարողանային կառուցել, ապա չէին դիմի պարտադրված ձայների օգնությանը:
Այո՛, մեր խնդիրը մեր մեջ է, այլ ոչ թե դիտորդների: Նախ մենք՝ հայերս, պիտի ընդունենք մեր հաղթանակը, և մենք՝ հայերս, պիտի սովորենք արժանավայել ընդունել մեր պարտությունը: Սա է տղամարդկությունը, սա է քաղաքակրթությունը, սա է ժողովրդավարությունը, սա է ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:Շատերն արձանագրեցին, որ այս ընտրությունները մեկ քայլ առաջ են: Հետաքրքիր է. –Որքա՞ն ճանապարհ է մեզ մնացել:Երևի մեկ կիլոմետր: Փաստորեն ինչ է ստացվում: Ամեն մի քայլը մեկ մետր, այսինքն 1000 քայլ է մեզ պակասում: Դիմանանք ևս 5000 հազար տարի և կտեսնենք արդյունքը:
Տեսնելը Հավատալ է…
Լևոն Հարությունյան, ք. Գյումրի
Այս նյութը մասնակցում է Գյումրի Ինֆոտան գավաթի մրցույթին:
Комментариев нет:
Отправить комментарий