вторник

1921 թվականի մարտի 15-ը

1921 թվական, 15-ը մարտի, Բեռլին: Շառլոտենբուրգում ` Հարդենբերգ փողոցում, Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց 1915-ի հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին ` Թալեաթ Փաշային: Երկուսուկես ամիս անց դատարանում գերմանացի փաստաբան դոկտոր Դիմայերն իր պաշտպանական ճառում ասաց. 
-Սողոմոն Թելերիանն ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները:
Հիշում է Սողոմոն Թեհլիրյանը.
-Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով ձեռնափայտն անփույտ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ, աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը... վերջին քայլը բեկվեց, մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքս դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ:
Սողոմոն Թեհլիրյանը ձերբակալվում է: Բանտում նրան առաջինն այցելում է մի անծանոթ հայ վարդապետ, որ տեսնելով Սողոմոնին, պարզապես գոչում է`
-Տեր մեր Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ գազանը սպանեցիր և բոլորիս վրեժը լուծեցիր:
79 օր տևած նախնական հարցաքննությունից հետո 1921 թվականի հունիսի 2-ին սկսվեց Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որ տևեց երկու օր: Ոչ միայն աշխարհասփյուռ հայության, այլև Եվրոպայի ուշադրությունն էր գամված Բեռլինին:
Բեռլինի նահանգային դատարանի երրորդ դատարանում են դատական ատյանի նախագահ, նահանգային դատարանի վարիչ Լեմբերգը, դատավորները, ատենադպիրը, դատախազ Գոլնիգը, տասներկու երդվյալ ատենակալները:
Դատարանի վրա վճռորոշ ազդեցություն է ունենում 1915 թվականանի Հայոց Ցեղասպանության ականատես Յոհանես Լեբսուսի խոսքերը.
-1915 թվականի ապրլին ձեռնարկված տեղահանություն վերաբերվում էր Թուրքիայի մեջ եղած բոլոր հայերին: Պատերազմից առաջ Թուրքիայում կար ընդամենը 1մլն 850 հազար հայ: Տեղահան եղան մոտավորապես 1մլն 400 հազար հայ: Ի՞նչ է այս նշանակում, Թալեաթի ստորագրված հրամանգրի մեջ ասված է. «Տեղահանության նպատակն է ոչնչացում»: Եվ համաձայն այս հրամանգրի, գործն առաջ տարվեց արևելյան Անատոլիայի նահանգներից դեպի հարավ, տեղահան եղած բնակչության միայն 10 տոկոսը աքսորավայր հասավ, մնացած 90 տոկոսին ճանապարհին սպանեցին, կանայք և աղջիկներն առևանգվեցին ոստիկանների և քրդերի կողմից, մնացածն էլ մեռան անոթությունից և ուժասպառությունից….
Երդվյալները հայտնվեցին. մեկը դրանցից դողդոջուն ձայնով աչքերին շատ մոտ պահած թուղթը սկսեց կարդալ.
«Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում. մեղավոր է արդյո՞ք ամբաստանյալ Սողոմոն Թեհլիրյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ` Թալեաթ փաշայի սպանելու մեջ.
-Ոչ:
…..
Հայ ազգը ցնծության մեջ էր…

Комментариев нет:

Отправить комментарий