Այսօր Գյումրիում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, իրականացրեց «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկում:
Այս միջոցառումը նպատակ ունի հանրությանը ներկայացնել նոր ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած մարտահրավերներն ու արդյունավետ ընտրական մեխանիզմների ապահովման խնդիրները, ինչպես նաև հետաքրքրված բոլոր կողմերի միջև բանավեճ ծավալել այս կարևոր խնդիրների շուրջ Գյումրիում, որտեղ ավագանիները կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերը կընտրվեն արդեն ավագանու կողմից:
Գյումրիում համապետական և տեղական նշանակություն ունեցող այս կարևոր փոփոխությունների վերաբերյալ քննարկմանը ներկա էին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամներ Ստեփան Դանիելյանը – «Համագործակություն հանուն ժողովրդավարության կենտրոն», և Ստեփան Գրիգորյանը՝ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»:
Հանրային քննարկմանն իր ելույթով հանդես եկավ նաև Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը:
Комментариев нет:
Отправить комментарий