Միջոցառումներ Գյումրիում
Հոկտեմբերի 14-ին Գյումրիում` ՀԱԵ սոցիալ-կրթական կենտրոնում,
տեղի ունեցավ կլոր-սեղան
քննարկում "Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ"ծրագրի շրջանակներում: Կլոր-սեղան քննարկմանը մասնակցում էին Գյումրու լրագրողներ,
քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների
անդամներ, մտավորականության ներկայացուցիչներ և Երևանի առաջատար
լրագրողներ ու փորձագետներ: Քննարկման թեման էր` "Թվայնացումը և
հեռարձակման ոլորտը
կարգավորող օրենսդրությունը. տեղեկատվական առաջարկ և պահանջարկ": Քննարկման ավարտից հետո "Ցայգ" հեռուստատեսության ուղիղ եթերում ԵՄԱ "Մամուլի ակումբ պլյուս" հաղորդաշարի շրջանակներում տեղի ունեցավ հեռուստաբանավեճ, որի մասնակցում էին մայրաքաղաքից հրավիրված փորձագետներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից մի քանիսը:
Комментариев нет:
Отправить комментарий