вторник

Գյումրու քսան մանկապարտեզների դաստիարակչուհիների համար  Մարդու Իրավունքների Պաշտպանի Աշխատակազմի/ Human Rights Defender's Staff/ Շիրակի տարածքային գրասենյակը նոյեմբերի 15-ին կազմակերպել էր "Ընտանեկան բռնություններ" թեմայով  սեմինար-քննարկում: 

Հանդիպման ընթացքում Պաշտպանի աշխատակազմի կանանց իրավապաշտպան Աննա Սաֆարյանը Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծրագրի շրջանակներում ներկայացրեց ընտանեկան բռնության հետ կապված հիմնախնդիրները, բռնության 
զոհերի հետ շփվելու, նրանց ուղղորդելու հմտությունները և իհարկե Մարդու իրավունքների պաշտպանի դերը ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության հարցում:
Կանանց իրավապաշտպանը քննարկման ժամանակ կարևորեց նաև մանկապարտեզի անձնակազմի յուրաքանչյուր անդամի դերը ընտանեկան բռնությունից երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության հարցում:
Մինչ Ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի ավարտը նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: Նմանատիպ քննարկումներ նախատեսվում է հետագայում անցկացնել նաև այլ կրթական հաստատությունների անձնակազմի ներկայացուցիչների համար:
  

Комментариев нет:

Отправить комментарий