Լուսանկարը` Արսեն Վարդանյանի |
Գոյություն ունեն մի շարք ծիսական արարողություններ` կապված առաջին ձյան հետ: Օրինակ` Ռուսաստանում չամուսնացած երիտասարդ աղջիկների մոտ շատ տարածված է հետևյալ արարողակարգը. երբ տեղում է առաջին ձյունը, աղջիկները դուրս են գալիս, համապատասխան ամանի մեջ ձյուն են լցնում, տանում են տուն, սպասում են, որ այն ամբողջովին հալվի և լվացվում են այդ ջրով` շշնջալով հետևյալ խոսքերը. «Ձյունն եկավ Ձմռան մոտ, ինչպես սիրեկանն է գալիս իր սիրելիի մոտ: Թո՛ղ ինձ մոտ էլ գա իմ սիրելին և դառնա իմ ընտրյալն, օրինական ամուսինը»: Այնուհետև մնացած ջուրը դնում են մահճակալի տակ:
Հարստությանն ուղղված արարողակարգ էլ կա, առաջին ձյան ժամանակ դուրս են գալիս, բացում են իրենց փողով լի դրամապանակը, որպեսզի մեջը ձյուն լցվի, և ասում են հետևյալ խոսքերն. «Ինչքան շատ ձյուն է երկնքից թափվում, թող շատ գումար այն ինձ բերի»: Հետո փակում են դրամապանակը և այդ օրվա ընթացքում ոչ մի դեպքում գումար չեն ծախսում:
Հետաքրքիր է, որ մի քանի ժողովուրդներ իրենց լեզուներում չունեն «ձյուն» բառը, որովհետեւ այս երկրներում երբեք ձյուն չի եկել: Իսկ այ Սահարա անապատում մի անգամ՝ 1979թ-ի փետրվարի 18-ին, ձյուն է տեղացել...
Комментариев нет:
Отправить комментарий