понедельник

Ինքնաբուխ բողոքի ակցիա Գյումրիում

Գյումրիում հուլիսի 16-ին տեղի է ունեցել բողոքի ինքնաբուխ ակցիա` ի պաշտպանություն Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի, ում ՌԴ-ում տեղի ունեցած մահացու ելքով ավտովթարի դեպքի շրջանակներում դատարան են ներկայացրել կանացի խալաթով՝ այդպիսով ստորացնելով նրա անձը և վեր հանելով վերջինիս ազգային պատկանելության հարցը: Հիշեցնենք, որ  ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Բեռնատարը, որը վարում էր Հրաչյա Հարությունյանը, բախվել է ավտոբուսի, ինչի արդյունքում զոհերի թիվը հասել է 18-ի, իսկ վիրավորներինը` ավելի քան 60-ի: Բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիական ակտիվիստները Գյումրիում ՌԴ հյուպատոսարանից պահանջել են ընդունել և Հարությունյանին փոխանցել իրենց կողմից բերված «Հայաստան» գրառումով և հայկական զինանշանով շապիկը: 

Комментариев нет:

Отправить комментарий