Հեղինակ` Սոնա Հարությունյան
Օգոստոսի 27-ն էր,երեկոյան ժամը 22:00-ը: Ես և քույրս անհանգիստ քայլում էինք սենյակում և մտածում, թե վաղվա օրն ինչպիսին կլինի և ինչպիսի մարդիկ կլինեն: Ի տարբերություն ինձ, քույրս ավելի անհանգիստ էր, քանի որ գաղափար էր ներկայացնելու:
Առավոտյան ժամը 6:00-ին լսում եմ քրոջս ձայնը.
-Սոնա', արթնացի'ր, ուշացել ենք:
Ես շտապ հագնվեցի, ու պատրաստվում էինք տանից դուրս գալ, և հանկարծ տեսնում եմ` ժամը 6:30-նն է. քույրս ժամերը խառնել էր, մենք շատ շուտ էինք արթնացել:
Վերջապես կայարանում ենք:
Ես առաջին անգամ եմ գնացքում:
Ի~նչ հաճելի դեմքեր են : Մի մասին ճանաչում էի, մի մասի հետ էլ ընթացքում ծանոթացա:
Սկսվեցին ելույթները. բոլորն անհանգիստ են: Ես էլ մտավախություն ունեի կապված քրոջս ելույթի հետ. բայց սխալվում էի: Նրանք ելույթ ունեցան շատ լավ, և մասնակիցներից շատերը հավանեցին այդ գաղափարը:

Հասանք Արմավիր: Մինչ բոլորս կայարանում կանգնած սպասում էինք մեզ դիմավորողներին, նկատեցի իմ և մյուս ընկերներս շապիկների լաքաները: Շատ զվարճալի էր: Մի մասի շապիկներին գունավոր հյութ էր թափվել, մի մասին` սուրճ...
Արդեն սենյակում ենք, և թիմն արդեն ձևավորված է:
Սկսվեցին քննարկումները, առաջարկները, և գաղափարը սկսեց վերածվել ծրագրի:
Բոլորս սոված ենք, իսկ ընդմիջումն ուշանում էր:
Վերջապես ընդմիջեցինք, կերանք, կշտացանք և պատրաստվեցինք մեր ելույթին:
Մեր թիմը հանդես էր գալու չրրորդ համարի տակ:
Սկսվեց...
Լարվածությանը չխանգարեց մեր թիմին հանդես գալ շատ լավ:
Ժամը 18:00-ն է, բոլորով շտապեցինք կայարան: Կայարանում մինչ գնացքի ժամանումն ունեինք բավականին ժամանակ: Մի մասն այդ ընթացքում լուսանկարվում էր , մի մասը` խաղում, մի մասն էլ ուղղակի սպասում էր:
Եկավ շատ սպասված գնացքը, բայց այս անգամ վագոնում մեզանից բացի կային նաև ուրիշ մարդիկ: Մինչ այժմ տպավորված եմ մի ծերուկով, երբ մի խումբը մաֆիա էր խաղում, և խաղավարն ասում էր` «բոլորը փակում են աչքերը, «սևերը» բացում են աչքերը», այդ պապիկը չդիմացավ և գոռաց. «չլսե'ք էդ աղջկան. ինքը գիպնոզ կենե»:
Բոլորս լռեցինք: Հայտնում են հաղթող գաղափարները: Երկրորդը հայտնեցին, որ հաղթել է «Կամավորների բազա» ծրագիրը: Շատ ուրախացանք:
Շնորհավորանքներ,լուսանկարներ և այլն…
Հասանք Գյումրի: Բոլորիս դեմքերը մի տեսակ փոխվեց, քանի որ ոչ մեկս ցանկություն չուներ տուն գնալու,բայց…
Երբեք չեմ մոռանա այս հիանալի օրը:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնեցին ու աջակցեցին ու այս ծրագրի իրականացմանը:
Հուսով եմ` այս ամենը շարունակական կլինի:
Комментариев нет:
Отправить комментарий