Հեղինակ` Ստեփան Կակոսյան
6։30 զարթուցիչ...
6։40 կրկին զարթուցիչ...
6։40 կրկին զարթուցիչ...
6։50 էլի զարթուցիչ..
7։00 մամայի ուժեղ բղավոց։
Ու սկսվեց։
Մինչև աչքերս
բացեցի, մինչև լվացվեցի, մինչև հա՜յ, հո՜ւյ, եղավ ժամը 7։30։ Մտածեցի, թե մասնակիցները
շատ պարտաճանաչ կգտնվեն ու պայմանավորված ժամին տեղում կլինեն. վազելով հասա մինչև Կարմիր
շենք, որ չսպասեցնեմ։ Արդեն 7։45 էր։ Ես հասցրել էի (պայմանավորված ժամին, պայմանավորված
տեղում)։ Ու հետո հիշեցի, որ մեր մասնակիցներն էլ են հայ, ու ցանկացած իրան հարգող հայ, նամանավանդ
լեննականցի հայ, պետք է ամենաքիչը 10 րոպե ուշանա։ Ստեփան ջան, եղածը 10 րոպե չի, սպասիր էլի։Էս մանրամասնություններով
գլուխներդ չցավացնեմ ու անցնեմ բուն թեմային։Էտ ի՜նչ
հավես օր էր, էտ ի՜նչ հավես օր էր, էլ դու սուս։ Մե հրաշք, մե անմոռանալի օր։Քանի որ
որոշել էինք անպայման մասնակցել ինֆոգնացքին, որոշեցինք դատարկ ձեռքերով չգնալ ու գաղափար
ներկայացրեցինք։ Սկզբում 8 հոգի էինք։ Հենց զգացինք, որ մեր երկու հրաշալի գաղափարներից
չենք կարողանալու վերջնական ընտրություն կատարել, մտածեցինք, որ ավելի լավ կլինի, եթե
կիսվենք և երկու գաղափարով հանդես գանք։ Ստացվեց։ Մենք չորսով ներկայացրեցինք Don’t
leave-ը, որն իրենից ենթադրում էր կայքի ստեղծում, որտեղ կկենտրոնանար ինֆորմացիա Շիրակի
մարզի գյուղաբնակ անապահով ընտանիքների մասին ինֆորմացիա։ Այս միջոցով բարեգործների
ուշադրությունը կկենտրոնացնեինք այդ ընտանիքների վրա։Պարզվեց, որ
նմանատիպ գաղափարով ևս մեկ անձ է հանդես գալու, ու որոշեցինք միավորվել։ Մեր հրաշք թիմը
ավելացավ ևս մեկ հրաշք անձնավորությամբ։Սկզբից
Անիի հետ միասին ներկայացրեցինք մեր գաղափարը։ Հետո,երբ բոլոր գաղափարները ներկայացվեցին, մասնակիցները
արդեն ընտրեցին այն գաղափարը, որի հետ ցանկանում են աշխատել։ Մեր 5 հոգանոց թիմը դարձավ
10։Հասանք Արմավիր (գնացքի
մեջ լիքը քաղցրեղեն կերանք, հյութ խմեցինք, խնդացինք, խոսացինք, հո էտքանը հատ-հատ չեմ
պատմելու)։ Գնացնինք Արմավիրի Ինֆոտան գրասենյակ։ Տեղավորվեցինք առանձին թիմերով և սկսեցինք
աշխատել։ Մինչև օրվա վերջ գաղափարը ոտքից գլուխ քննարկեցինք, եղան տարբեր առաջարկություններ, քցեցինք-բռնեցինք,
թե որն է ավելի լավ, ու արդեն ժամը 16։00-ին բոլոր թիմերը պատրաստ էին գաղափարների ներկայացմանը։ Ներկայացրեցինք
գաղափարը վերջնական տեսքով։ Մնում էր սպասել արդյունքներին։
Հրաժեշտ
տվեցինք մեզ հյուրընկալողներին և գնացինք կայարան։ Մինչև գնացքի գալն ամբողջ կայարանը
գլուխներս էինք առել (լիքը լեննականցի ջահել-ջուհուլ Հոկտեմբերյանում ուրիշ ինչ կռնար
էներ)։ Այ, թե ինչ էր կատարվում գնացքում Գյումրի վերադառնալուց... անպատմելի է։ Բլիբեցինք, հոգեկան
հիվանդ դարձանք, խնդացինք, խոսացինք, ծնունդի վիդեո նկարեցինք, լազվանք,լրջկվանք, ջրիկցանք։ Հետո
հայտարարեցին հաղթած գաղափարների անունները։ Չնայած, որ մեր գաղափարը չէր անցել, բաց
ոչինչ, կյանք է, կպատահի։ Էս անգամ չստացվեց, մյուսին կստացվի։ Շնորհավորեցինք հաղթողներին,
գաղափարների հեղինակները ստացան խորհրդանշական բաժակները և վրա հասավ դառնագին պահը։ Ստիպված
էինք հրաժեշտ տալ միմյանց, և ամեն մարդ իրենց տներով։
Հ․Գ․ Շաաաատ շնորհակալ եմ հրաշք
օրվա համար,
ամեն ինչ հրաշալի էր կազմակերպած։
ամեն ինչ հրաշալի էր կազմակերպած։
Комментариев нет:
Отправить комментарий