Մարտի 29-ին Գյումրու թիվ 37
ավագ դպրոցում տեղի ունեցավ Գյումրու 2014 թվականի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի «Top 10» համբուրգյան հաշիվ ամփոփիչ մրցաշարը:
Մրցաշարի կազմակերպիչն էր «Խորան Արդ» ինտելեկտուալ
հասարակական կազմակերպությունը:
Մրցաշարին մասնակցության հայտ էին ներկայացրել 10 թիմ, սակայն ինտելեկտուալ ուղեղամարտում իրենց ուժերը չափեցին 9 թիմ՝ 6 մեծահասակների («Սենատորներ», «Խորան Արդ», «Պոլիտեխ»,«Կաիսսա»,
«Joker», «ԳԵՆՏ») և 3 դպրոցականների («Ֆոտոն»,
«Փյունիկ», «Բինգո»):
Մրցաշարն անցկացվեց 2 փուլով, յուրաքանչյուրի ընթացքում հնչեց 16 հարց: Հարցերը սովորականից ավելի բարդ
էին, բայց համապատասխան՝ համբուրգյան հաշվով ուժեղագույնին որոշելու համար:
Մրցաշարը վարում էր «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական
կազմակերպության նախագահ Սեյրան Մարտիրոսյանը:
Լարված
պայքարի արդյունքում, հավաքելով 14 միավոր, առաջատար ճանաչվեց «Joker» երիտասարդական
թիմը, երկրորդ տեղը 11 միավորով զբաղեցրեց «Սենատորներ» վետերանների թիմը, իսկ երրորդ
տեղը 7 միավորով զբաղեցրեց «Խորան Արդ» թիմը:
Комментариев нет:
Отправить комментарий