Հունիսի 23-ի առավոտյան ժամը 06:50 –ին
զգալի թվով ոստիկաններ հարձակվել են Գյումրու Թատերական հրապարակում խաղաղ նստացույց անող երիտասարդների վրա և բռնի, առանց որևէ պահանջ ներկայացնելու, նրանց ոստիկանական մեքենաներով տեղափոխել Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին: Բերման ենթարկվածները 13-ն են՝ Կարեն Պետրոսյան, Վարդան Եղիազարյան, Տիգրան Պետրոսյան, Կարեն Ավագյան, Վոլոդյա Խաչատրյան, Արմեն Ներսիսյան, Մերուժան Պետրոսյան, Մամիկոն Վարդերեսյան, Գագիկ Մխիթարյան, Հայկ Խառատյան, Հայկ Բարսեղյան, Միշա Պողոսյան,Հովհաննես Չախալյան: Բաժնի մոտ հավաքվել էին նրանց
հարազատները, ընկերները, ակտիվ քաղաքացիները՝ խաղաղ ցուցարարների ազատության պահանջով:
ՀՀ Ոստիկանության «Կումայրի» բաժնից ազատ են արձակվել բերման ենթարկված բոլոր 13 քաղաքացիները: Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով: Բերման ենթարկվածներից միայն մեկը՝ Կարեն Պետրոսյանն է դիտարկվում որպես կասկածյալ, իսկ մյուսները՝ որպես գործով վկաներ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է ընդունել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման մասին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար:
ՀԷՑ-ն առաջարկել էր 1 կՎտ-ի սակագինը բարձրացնել մինչև 58 և 48 դրամ՝ գիշերվա և ցերեկվա համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր ուսումնասիրությունների արդյունքում հիմնավոր համարեց 6.93 դրամով թանկացումը:
Комментариев нет:
Отправить комментарий